«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
5 դեկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 96
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 554 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 443 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի «Մանկական երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցներում երեխաների ուսման վարձի չափի սահմանման մասին» թիվ 554 որոշման 1-ին կետում «20 տոկոսի չափով» բառերը փոխարինել «50 տոկոսի չափով» բառերով:
2. Սույն որոշման գործողությունը չի տարածվում մինչև 1996 թվականի հունվար 1-ը ուսման վարձը մուծած ուսանողների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից: