Սեղմել Esc փակելու համար:
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ...

30.05.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.09.1999  -ից մինչեւ   30.05.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 17.04.03 թիվ 471-Ն որոշում)

i

040.0592.230999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 592

 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7, 9, 12, 17, 31 և 43 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7, 9 և 43 հոդվածներով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը:

i

2. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածով` սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինների իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրենց իրավասությունների սահմաններում:

i

3. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինների իրավասությունները վերապահել`

ա) էներգետիկայի բնագավառի նորմերի և կանոնների ապահովման մասով` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` իր իրավասության սահմաններում.

բ) բնապահպանական նորմերի և կանոնների պահպանման մասով` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը.

գ) հրդեհային անվտանգության նորմերի և կանոնների պահպանման մասով` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը.

դ) աշխատանքների անվտանգ կատարման նորմերի և կանոնների պահպանման մասով` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությանը (Հայլեռտեխհսկողություն).

ե) չափիչ սարքերի շահագործման նորմերի և կանոնների պահպանման մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը:

i

4. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 23-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.09.1999
N 592
Որոշում