040.0092.110215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2015 թվականի N 92-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ, ԱՅԳԵԿԻ, ԱՐԵՎԱԴԱՇՏԻ, ՆՈՐԱՊԱՏԻ ԵՎ ՆՈՐԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան, Այգեկի, Նորապատի և Նորակերտի գյուղական համայնքներում 9.24 հեկտար խաղողի այգիներում բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացումը` սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով հատկացված գումարի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` ընդունել ի գիտություն, որ Արևադաշտի գյուղական համայնքի տարածքում 1.83 հեկտար վարակված խաղողի այգիներում բույսերի պաշտպանության միջոցառումներն իրականացվելու են «Տեռաս դե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել բույսերի պաշտպանության միջոցառումների ցանկն ու իրականացման տարածքների քարտեզները.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել բույսերի պաշտպանության միջոցառումների անցկացման նկատմամբ.
3) սույն որոշման 1-ին կետում նշված համայնքների և յուրարմատ խաղողագործական մարզերի համայնքների խաղողի այգիներում 2015-2017 թվականների վեգետացիայի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ մինչև հուլիսի 10-ը և նոյեմբերի 10-ը տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2015 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 48142.8 հազ. դրամ, որից`
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 18720.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)` «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն առանց մրցույթի անցկացման` որպես դրամաշնորհ` խաղողի վնասատուով վարակված տարածքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու նպատակով տրամադրելու համար.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 29422.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)` խաղողի վնասատուով վարակված տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցություն տրամադրելու համար:
6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան, Այգեկի, Նորապատի և Նորակերտի գյուղական համայնքների բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացվող 9.24 հեկտար խաղողի այգիներում տեղադրվող 13 ուղեփակոցների հսկիչ կետերի 26 պահակներից 13-ի վարձատրությունը` 10920.0 հազ. դրամ, կատարել համայնքների ֆինանսական միջոցներով:
7. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` Աղավնատան, Այգեկի, Նորապատի և Նորակերտի գյուղական համայնքներում խաղողի վնասատուով վարակված 9.24 հեկտար տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցությունը տրամադրել սույն որոշման N 5 հավելվածի համաձայն կնքված համաձայնագրի պահանջներին համապատասխան` այգու քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` աջակցել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` բույսերի պաշտպանության միջոցառումների և վերահսկողության իրականացման գործընթացներում:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ
----------------------------------
ԻՐՏԵԿ - NN 1, 2, 3 և 4 հավելվածները չեն բերվում
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 30-ի
N 92-Ն որոշման
Ձև
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՅԳՈՒ ՔԱՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Արմավիրի մարզ, գ. __________ ___ __________ 2015 թ.
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն)` ի դեմս տնօրեն __________________-ի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի _____________ համայնքի բնակիչ _____________________________-ը (անձ_____________ տրված ________թ. ____ -ի կողմից), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչ ________________-ը և ՀՀ Արմավիրի մարզի ________________ համայնքի ղեկավար _____________________-ը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 92-Ն որոշումը, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
1. Կազմակերպությունը պարտավորվում է`
1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ____________համայնքում գտնվող, _______________-ին պատկանող խաղողի այգում (սեփականության վկայական N____________) բարեխղճորեն իրականացնել խաղողի վնասատուներով վարակված այգիների քանդման և վարակազերծման աշխատանքներ.
2) այգիների քանդման և վարակազերծման աշխատանքների ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենը տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին:
2. Քաղաքացի _____________________-ը տալիս է իր համաձայնությունը` սույն համաձայնագրի 1-ին կետում նշված այգու քանդման և վարակազերծման աշխատանքների կատարման համար, պարտավորվում է չխոչընդոտել կազմակերպությանն այդ աշխատանքները կազմակերպելու ընթացքում և ստորագրել քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրությունը:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանը պարտավորվում է քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացի _______________-ին տրամադրել ________________ դրամ սոցիալական աջակցություն:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ___________ համայնքի ղեկավարը պարտավորվում է աջակցել կազմակերպության կողմից այգու քանդման և վարակազերծման աշխատանքների իրականացմանը և ստորագրել քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրությունը:
5. Սույն համաձայնագիրը կնքված է 4 (չորս) օրինակից` յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակ, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:
Կազմակերպություն Այգու սեփականատեր
______________________ ______________________
______________________ ______________________
______________________ ______________________
______________________ ______________________
Մարզպետարան Համայնքի ղեկավար
______________________ ______________________
______________________ ______________________
______________________ ______________________
______________________ ______________________