«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
22 օգոստոսի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 1995 թվականի թիվ 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշման թիվ 2 ցանկի (Հայաստանի Հանրապետության կառավարություն 1991 թվականի հունիսի 20-ի թիվ 415 որոշման խմբագրությամբ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների թվարկման մեջ «բոլոր կարգի վիճակախաղերի կազմակերպում և անցկացում» բառերը փոխարինել «բոլոր կարգի վիճակախաղերի կազմակերպում, անցկացում և վիճակախաղերի տոմսերի իրացում» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում այլ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անցկացվող վիճակախաղերի տոմսերի իրացումը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի մարտի 5-ի թիվ 161 որոշմամբ սահմանված կարգով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական վիճակախաղերի անցկացման կարգի մասին» թիվ 652 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի օգոստոսի 22-ից: