Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1 ...

 

 

100.0065.021214

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        12            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014545

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 նոյեմբերի 2014 թվականի N 65-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի ԹԻՎ 36-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի առաջին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, պերինատալ մահացության պատճառագիտական կապը ուսումնասիրելու, կանխարգելման միջոցառումներ ձեռնարկելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 16-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ախտաբանաանատոմիական հերձումների և ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) հերձման նյութի հիստոլոգիական հետազոտությունների կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 36-Ն հրամանով հաստատված չափորոշչի 8-դ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«8. Պերինատալ (շուրջծննդյան) մահացությունների դեպքում հերձումները, ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի հիստոլոգիական, պաթոմորֆոլոգիական, վիրուսամանրէաբանական և մորֆոհիստոքիմիական հետազոտությունները, թափոնների ոչնչացումը և հրկիզումը իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման շրջանակներում:»:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
04.11.2014
N 65-Ն
Հրաման