118.0595.180914
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 09 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11814420
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
9 սեպտեմբերի 2014 թվականի N 595-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 437-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 17-ի «Դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) հարկ վճարողին վերադարձման դիմումի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մայիսի 24-ի N 237-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 437-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները`
Հրամանով հաստատված N 1 և N 2 հավելվածների 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
|_________________________________________|_____________|_____________|
|10. Պիտանելիության ժամկետում չիրացված, | | |
| ՀՀ կառավարության սահմանած կարգով | | |
| դուրսգրված ապրանքների վրա փակցված | | |
| դրոշմապիտակներ, այդ թվում` ըստ | | |
| դուրս գրման ամսաթվերի | | |
|_________________________________________|_____________|_____________|
|1) | | |
|_________________________________________|_____________|_____________|
|2) | | |
|_________________________________________|_____________|_____________|
|3) | | |
|_________________________________________|_____________|_____________|
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: