Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0341.020914

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        09            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60014403

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 2014 թվականի N 341-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հուլիսի 2-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց միջև փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 347-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց միջև փոխհարաբերությունների կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետում «համակարգային վթարների» բառերը փոխարինել «համակարգում տեղի ունեցած պատահարների» բառերով և ենթակետից հանել «` դրանց քննությունը կազմակերպելու համար» բառերը,

i

2) Կարգի N 1 հավելվածի` համակարգի օպերատորի և շուկայի մասնակիցների օպերատիվ անձնակազմների փոխհարաբերությունների հրահանգի 3-րդ կետում «Շուկայի մասնակիցներին է ներկայացնում էլեկտրական միացությունների հաստատված սխեմաները» բառերը փոխարինել «այն ներկայացնում է Շուկայի մասնակիցներին» բառերով,

3) Կարգի N 2 հավելվածի` էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների պլանավորման ընթացքում փոխհարաբերությունների հրահանգի`

ա. 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«3. Շուկայի մասնակիցները յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 15-ը, պարտավոր են Համակարգի օպերատորին ներկայացնել Համակարգի օպերատորի օպերատիվ կառավարման ներքո գտնվող սարքավորումների` այդ թվում նաև` ՌՊևԱ սարքվածքների, նորոգումների գրաֆիկները: Արտադրողները յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 15-ը, պարտավոր են Համակարգի օպերատորին ներկայացնել նաև հետևյալ տեղեկատվությունը.

1) Հանձնաժողովի կողմից հաջորդ տարվա համար հաստատվող էլեկտրական հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը` տնօրինելի հզորություն, նվազագույն հզորություն, ինչպես նաև հզորության զարգացման և նվազեցման արագությունները,

2) գետերի բնական հոսքի հաջորդ տարվա կանխատեսումները,

3) ոռոգման ռեժիմների հաջորդ տարվա պլանը:».

i

բ. 4-րդ կետի «3) և 4)» թվերը փոխարինել «2) և 3)» թվերով, «համալիրների» բառը փոխարինել «և հիդրոէլեկտրակայանների համալիրների» բառերով,

i

գ. 6-րդ կետում «դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 20-ը» բառերով,

i

դ. 8-րդ և 9-րդ կետերում «համալիրների» բառը փոխարինել «և հիդրոէլեկտրակայանների համալիրների» բառերով.

4) Կարգի N 3 հավելվածի` ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների կարգավարման ընթացքում փոխհարաբերությունների հրահանգի`

ա. 2-րդ կետում «սեպտեմբերի» բառը փոխարինել «հոկտեմբերի» բառով,

i

բ. 10-րդ կետում «արժեքների հաշվարկները» բառերը փոխարինել «մեծությունները» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
27.08.2014
N 341-Ն
Որոշում