Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹ ...

 

 

040.0643.020714

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2014 թվականի N 643-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետին և 11-րդ հոդվածի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի ապրիլի 30-ի ՆՀ-97-Ն հրամանագրի 1-ին և 4-րդ կետերին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի N 500-Ն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին կետի`

i

ա. 8-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարության» բառերով,

բ. 13-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարության» բառերով, իսկ «կոմիտեին» բառը` «նախարարությանը» բառով.

i

2) 2-րդ կետի 6-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության» բառերով.

i

3) 4-րդ կետի 28-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության» բառերով.

i

4) 23-րդ կետում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարին» բառերով:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման հավելվածներում`

1) «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերով.

2) բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 02 դասի «17. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» ծախսային ծրագրի անվանման մեջ «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության» բառերով:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեկշռում գտնվող Դիլիջանի ուսումնական կենտրոնի կատարված և կատարման ենթակա վերակառուցման աշխատանքների ժամանակ նյութերի ու սարքավորումների (այդ թվում` վարչական) ընտրությունը կատարել պատվիրատուի պահանջներին համապատասխան` համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված գների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետության հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը և առավելագույն գները հաստատելու մասին» N 441-Ն որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) սույն որոշման 2-րդ կետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից նախարարության հաշվեկշռում գտնվող Դիլիջանի ուսումնական կենտրոնի կատարված և կատարման ենթակա վերակառուցման աշխատանքների ժամանակ նյութերի ու սարքավորումների (այդ թվում` վարչական) տեխնիկական բնութագրերի և գների որոշման գործընթացների վրա:»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի հունիսի 26-ի

N 643-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.___________________________________________________.

|                        |Ցուցանիշների փոփոխությունը|

|                        |(գումարների ավելացումը    |

|                        |նշված է դրական նշանով)    |

|________________________|__________________________|

|1. Եկամուտների գծով     |            -             |

|________________________|__________________________|

|2. Ծախսերի գծով         |         226,000.0        |

|________________________|__________________________|

|3. Դեֆիցիտը (պակասուրդը)|         226,000.0        |

.___________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի հունիսի 26-ի

N 643-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Պետական բյուջեի դեֆիցիտի           |Ցուցանիշների փոփոխությունը       |

|ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց |(մուտքերի ավելացումը նշված է     |

|տարրերի անվանումները               |դրական նշանով)                   |

|                                   |_________________________________|

|                                   |առաջին    |ինն ամիս  |տարի       |

|                                   |կիսամյակ  |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                           | 114,200.0| 180,200.0|  226,000.0|

|___________________________________|__________|__________|___________|

|այդ թվում`                         |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը    | 114,200.0| 180,200.0|  226,000.0|

|___________________________________|__________|__________|___________|

|այդ թվում`                         |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|2. Ֆինանսական զուտ ակտիվներ        | 114,200.0| 180,200.0|  226,000.0|

|___________________________________|__________|__________|___________|

|այդ թվում`                         |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|2.3. Ելքերի ֆինանսավորմանն ուղղվող |     -    |     -    |  226,000.0|

|ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի    |          |          |           |

|տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ   |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|2.6. Այլ                           | 114,200.0| 180,200.0|      -    |

|___________________________________|__________|__________|___________|

|6. Արտաբյուջետային հաշվի միջոցների | 114,200.0| 180,200.0|      -    |

|փոփոխություն                       |          |          |           |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի հունիսի 26-ի

N 643-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի       |Ցուցանիշների փոփոխությունը       |

|ժի|ու|սը|գործառական դասակարգման    |(ծախսերի ավելացումները նշված են  |

|նը|մ |  |բաժինների, խմբերի և       |դրական նշանով)                   |

|  |բ |  |դասերի անվանումները       |_________________________________|

|  |ը |  |                          |առաջին    |ինն ամիս  |տարի       |

|  |  |  |                          |կիսամյակ  |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ          | 114,200.0| 180,200.0|  226,000.0|

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |  |այդ թվում`                |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|01|  |  |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ| 114,200.0| 180,200.0|  226,000.0|

|  |  |  |ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ           |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |  |այդ թվում`                |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |01|  |Օրենսդիր և  գործադիր      | 114,200.0| 180,200.0|  226,000.0|

|  |  |  |մարմիններ, պետական        |          |          |           |

|  |  |  |կառավարում, ֆինանսական և  |          |          |           |

|  |  |  |հարկաբյուջետային          |          |          |           |

|  |  |  |հարաբերություններ, արտաքին|          |          |           |

|  |  |  |հարաբերություններ         |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |02|Ֆինանսական և              | 114,200.0| 180,200.0|  226,000.0|

|  |  |  |հարկաբյուջետային          |          |          |           |

|  |  |  |հարաբերություններ         |          |          |           |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2014 թվականի հունիսի 26-ի

N 643-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական  |Ցուցանիշների փոփոխությունը       |

|դասակարգման հոդվածների անվանումները|(ծախսերի ավելացումները նշված են  |

|                                   |դրական նշանով)                   |

|                                   |_________________________________|

|                                   |առաջին    |ինն ամիս  |տարի       |

|                                   |կիսամյակ  |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                   | 114,200.0| 180,200.0|  226,000.0|

|___________________________________|__________|__________|___________|

|այդ թվում`                         |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                     |  18,600.0|  38,600.0|   38,600.0|

|___________________________________|__________|__________|___________|

|այդ թվում`                         |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ     |  18,600.0|  38,600.0|   38,600.0|

|ՁԵՌՔԲԵՐՈՒՄ                         |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|Ընթացիկ նորոգում և  պահպանում      |  18,600.0|  38,600.0|   38,600.0|

|(ծառայություններ և  նյութեր)       |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|- Շենքերի և  կառույցների ընթացիկ   |  18,600.0|  38,600.0|   38,600.0|

|նորոգում և  պահպանում              |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ        |  95,600.0| 141,600.0|  187,400.0|

|ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ                  |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ|  95,600.0| 141,600.0|  187,400.0|

|___________________________________|__________|__________|___________|

|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ                  |  95,600.0| 141,600.0|  187,400.0|

|___________________________________|__________|__________|___________|

|այդ թվում`                         |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ            |  88,500.0| 134,500.0|  180,300.0|

|___________________________________|__________|__________|___________|

|այդ թվում`                         |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|- Շենքերի և  շինությունների        |  88,500.0|  88,500.0|   88,500.0|

|ձեռքբերում                         |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|- Շենքերի և  շինությունների կապիտալ|     -    |  46,000.0|   91,800.0|

|վերանորոգում                       |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ              |   7,100.0|   7,100.0|    7,100.0|

|___________________________________|__________|__________|___________|

|այդ թվում`                         |          |          |           |

|___________________________________|__________|__________|___________|

|- Նախագծահետազոտական ծախսեր        |   7,100.0|   7,100.0|    7,100.0|

._____________________________________________________________________.

 

_________________________________________________

ԻՐՏԵԿ - NN 5, 6 և 7 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2014
N 643-Ն
Որոշում