Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑ ...

 

 

040.0603.200614

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2014 թվականի N 603-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (Տրանշ-2) շրջանակներում Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի փոխհատուցման ամփոփ բյուջեի ավելացում` համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեի միջոցների ավելացմամբ նախատեսված փոխհատուցումներն իրականացնելու նպատակով 2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար հատկացնել 958,825.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով`

1) «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» (4639) հոդվածով` 676,432.5 հազ. դրամ.

2) «Այլ հարկեր» (4822) հոդվածով` 265,131.1 հազ. դրամ.

3) «Մասնագիտական ծառայություններ» (4241) հոդվածով` 11,602.0 հազ. դրամ.

4) «Այլ ծախսեր» (4241) հոդվածով` 5,660.0 հազ. դրամ:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` օտարման գործընթացի ընթացքում վերագնահատում կամ ճշգրտում պահանջող դեպքերի համար փոխհատուցման լրացուցիչ միջոցներ հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ համապատասխան գնահատման հաշվետվությունների հիման վրա:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի հունիսի 12-ի

N 603-Ն որոշման

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ (ՏՐԱՆՇ-2) ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՄՓՈՓ ԲՅՈՒՋԵԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________.

|1.|Փոխհատուցման բյուջե                     |  1,524,312.5|

|__|________________________________________|_____________|

|2.|Մասնագիտական ծառայություններ (գնահատում,|     11,602.0|

|  |տեղազննում, չափագրում և  այլն)          |             |

|__|________________________________________|_____________|

|3.|Նոտարական և  գրանցման ծախսեր            |        300.0|

|__|________________________________________|_____________|

|4.|Դատական ծախսեր                          |        360.0|

|__|________________________________________|_____________|

|5.|Չնախատեսված ծախսեր                      |      5,000.0|

|__|________________________________________|_____________|

|6.|Օտարման արդյունքում ծագող հարկեր        |    265,131.1|

|__|________________________________________|_____________|

|7.|Ընդամենը                                |  1,806,705.6|

|__|________________________________________|_____________|

|8.|Առկա մնացորդ                            |    847,880.0|

|__|________________________________________|_____________|

|9.|Անհրաժեշտ գումար (պակասորդ)             |    958,825.6|

._________________________________________________________.

 

________________________________

ԻՐՏԵԿ - N 2 հավելվածը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.2014
N 603-Ն
Որոշում