100.0031.120614
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 06 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014237
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 մայիսի 2014 թվականի N 31-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ա) և 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժէ» ենթակետը և 12-րդ կետի «դ» ենթակետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 1009/4-Ն, 1009/7-Ն, 1009/13-Ն, 1009/17-Ն, 1009/18-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 16-Ն հրամանի հավելված 2-ը լրացնել նոր IV գլխով` հետևյալ բովանդակությամբ`
[2700] IV Փոխարինող բուժում
Փոխարինող բուժման ծրագր(եր)ում դեպքերի և բուժում ստացող անձանց թվաքանակը.
._____________________________________________________________________.
| | սեռը |
| |_____________|
| |արական|իգական|
|_______________________________________________________|______|______|
|Տարեսկզբի դրությամբ բուժում ստացող անձանց թվաքանակը` | | |
|ընդամենը | | |
|_______________________________________________________|______|______|
|Ընդգրկման դեպքերի քանակը հաշվետվական ժամանակահատվածում | | |
|_______________________________________________________|______|______|
|Բացառման դեպքերի քանակը հաշվետվական ժամանակահատվածում, | | |
|այդ թվում` | | |
|_______________________________________________________|______|______|
|մահվան դեպքեր | | |
|_______________________________________________________|______|______|
|բուժման ավարտման դեպքեր | | |
|_______________________________________________________|______|______|
|այլ պատճառներ | | |
|_______________________________________________________|______|______|
|Տարեվերջի դրությամբ բուժում ստացող անձանց թվաքանակը` | | |
|ընդամենը | | |
._____________________________________________________________________.
Փոխարինող բուժման ծրագր(եր)ում տարեվերջի դրությամբ բուժում ստացող անձանց տարիքային կազմը.
._____________________________________________________________________.
| | Տարիքային խմբեր |
| |________________________________|
| |0-14|15-17|18-27|28-49|50-64|65<>
|____________________________________|____|_____|_____|_____|_____|___|
|Անձանց թվաքանակը տարեվերջի դրությամբ| | | | | | |
|____________________________________|____|_____|_____|_____|_____|___|
|այդ թվում` կանայք | | | | | | |
._____________________________________________________________________.
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին: