Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա Ո ...

 

 

041.0188.140314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2014 թվականի N 188-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմերը հաստատելու մասին» N 897-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 2 հավելվածում`

i

ա. «Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բաբլոյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերով,

բ. «Ա. Բադալյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ» բառերով,

գ. «Ծ. Վարդանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Ծ. Վարդանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար» բառերով,

դ. «Ա. Կարապետյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ» բառերը փոխարինել «Կ. Անտոնյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի պաշտոնակատար» բառերով.

i

2) N 3 հավելվածում «Ծ. Վարդանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Ծ. Վարդանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.03.2014
N 188-Ա
Որոշում