040.0189.040314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2014 թվականի N 189-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ ԵՎ ԳԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 265-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի գյուղական համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացումը` սույն որոշման 5-րդ կետով հատկացված գումարի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել միջոցառումների իրականացման տարածքների քարտեզները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել բույսերի պաշտպանության միջոցառումների անցկացման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
3) սույն որոշման 1-ին կետում նշված համայնքների խաղողի այգիներում 2014-2016 թվականների վեգետացիայի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 10-ը տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի գյուղական համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1443-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 265-Ն որոշումը:
i
4. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2014 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 7769.7 հազ. դրամ, որից`
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 5317.9 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)` «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն առանց մրցույթի անցկացման` որպես դրամաշնորհ` խաղողի վնասատուով վարակված տարածքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու նպատակով տրամադրելու համար.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 2451,8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)` խաղողի վնասատուով վարակված տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցություն տրամադրելու համար:
6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` խաղողի վնասատուով վարակված տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցությունը տրամադրել N 7 հավելվածի համաձայն կնքված համաձայնագրի պահանջներին համապատասխան` այգու քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` աջակցել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը բույսերի պաշտպանության միջոցառումների և վերահսկողության իրականացման գործընթացներում:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի փետրվարի 27-ի
N 189-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բյուջե- |Բյուջետային ծախսերի |Ցուցանիշների փոփոխությունը |
|տային |գործառական |(ավելացումները նշված են դրական նշանով, |
|ծախսերի |դասակարգման |իսկ նվազեցումները` փակագծերում) |
|գործառա-|բաժինների, խմբերի և |_______________________________________|
|կան դասա|դասերի, |առաջին |առաջին |ինն ամիս |տարի |
|կարգման |տնտեսագիտական |եռամսյակ |կիսամյակ | | |
|________|դասակարգման | | | | |
|բա|խ |դա|հոդվածների, | | | | |
|ժի|ու|սը|ֆինանսավորվող | | | | |
|նը|մ | |ծրագրերի և դրանք | | | | |
| |բ | |իրականացնող | | | | |
| |ը | |մարմինների | | | | |
| | | |անվանումները | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.0| 0.0| 0.0| 0.0|
| | | |____________________|_________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
|04| | |ՏՆՏԵՍԱԿԱՆ |(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|
| | | |ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | | | |
| | | |____________________|_________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| |02| |Գյուղատնտեսություն, |(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|
| | | |անտառային | | | | |
| | | |տնտեսություն, | | | | |
| | | |ձկնորսություն և | | | | |
| | | |որսորդություն | | | | |
| | | |____________________|_________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| | |01|Գյուղատնտեսություն |(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|
| | | |____________________|_________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | | |
| | |__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |05. Բույսերի |(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|
| | | |պաշտպանության | | | | |
| | | |միջոցառումներ | | | | |
| | |__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | | |
| | |__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |ՀՀ գյուղատնտեսության|(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|
| | | |նախարարություն | | | | |
| | |__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |որից` | | | | |
| | |__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |Հատուկ նպատակային |(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|(7,769.7)|
| | | |այլ նյութեր | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 |
| | | |ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ | | | | |
| | | |ՖՈՆԴԵՐ | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| |01| |ՀՀ կառավարության և | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 |
| | | |համայնքների | | | | |
| | | |պահուստային ֆոնդ | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| | |01|ՀՀ կառավարության | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 |
| | | |պահուստային ֆոնդ | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |01. ՀՀ կառավարության| 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 |
| | | |պահուստային ֆոնդ | | | | |
|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|
| | | |ՀՀ կառավարություն | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 | 7,769.7 |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի փետրվարի 27-ի
N 189-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
| Գնման առարկայի |Ցուցանիշների |
|______________________________________________________|փոփոխությունը |
|կոդը |անվանումը |գնման|չափի|միավորի|քանակը |(նվազեցումները|
| | |ձևը |միա-|գինը | |նշված են |
| | | |վորը| | |փակագծերում) |
|_____________________________________________________________________|
|ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
|_____________________________________________________________________|
|Բաժին N 04|Խումբ |Դաս N 01|Բույսերի պաշտպանության | (7769.7)|
| |N 02 | |միջոցառումներ | |
|______________________________________________________|______________|
|ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ | |
|______________________________________________________|______________|
|33693100/3|թունանյութեր |ՇՀ |կգ | 2900|(2679.2)| (7769.7)|
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2014 թվականի փետրվարի 27-ի
N 189-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |____________________________________________________|
| |ոչ ֆինանսական |ֆինանսական ցուցանիշներ |
| |ցուցանիշներ | |
| |______________________|_____________________________|
| |առա- |առա- |ինն |տարի|առաջին|առաջին |ինն |տարի |
| |ջին |ջին |ամիս | |եռամս-|կիսամյակ|ամիս | |
| |եռամս|կիսամ| | |յակ | | | |
| |յակ |յակ | | | | | | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.2. Ծառայություններ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը |
|դասիչը |Կարանտինի սահմանում և կարանտին միջոցառումների իրականացում |
|_________|_______________________________________________________________|
|1029|ԱԾ02|Նկարագրությունը |
| | |ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի համայնքներում խաղողի |
| | |ֆիլոքսերայով վարակված տարածքներում կարանտին միջոցառումների |
| | |իրականացում |
|_________|_______________________________________________________________|
|Քանակական|Կարանտին | 0.77| 0.77| 0.77|0.77| 0.0| 0.0| 0.0| 0.0|
| |սահմանվող | | | | | | | | |
| |տարածքներ,| | | | | | | | |
| |հա | | | | | | | | |
|_________|__________|_____|_____|_____|____|______|________|______|______|
|Որակական |Մշակված չէ| | | | | 0.0| 0.0| 0.0| 0.0|
|_________|__________|_____|_____|_____|____|______|________|______|______|
|Ժամկետայ-|Մշակված չէ| | | | | 0.0| 0.0| 0.0| 0.0|
|նության | | | | | | | | | |
|____________________|_____|_____|_____|____|______|________|______|______|
|Մատուցվող | | | | x |5317.9| 5317.9|5317.9|5317.9|
|ծառայության վրա | | | | | | | | |
|կատարվող ծախսը | | | | | | | | |
|(հազ. դրամ) | | | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1029 Հողերի բարելավման աշխատանքներ |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում կամ այդ բնագավառում |
|կորուստների նվազեցում |
|_________________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
|«Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի |
|ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ |
._________________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2014 թվականի փետրվարի 27-ի
N 189-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.52 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._________________________________________________________________________.
| |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |______________________________________________________|
| |ոչ ֆինանսական |ֆինանսական ցուցանիշներ |
| |ցուցանիշներ | |
| |_____________________|________________________________|
| |առա- |առա- |ինն |տարի|առաջին |առաջին |ինն |տարի |
| |ջին |ջին |ամիս| |եռամս- |կիսամյակ|ամիս | |
| |եռամս|կիսամ| | |յակ | | | |
| |յակ |յակ | | | | | | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.2. Տրանսֆերտներ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը |
|դասիչը |Խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում բերքի դիմաց |
| |փոխհատուցում |
|_________|_______________________________________________________________|
|1029|ԾՏ01|Նկարագրությունը |
| | |ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի համայնքներում խաղողի |
| | |ֆիլոքսերայով տարածքներում երեք տարվա բերքի դիմաց փոխհատուցում |
|_________|_______________________________________________________________|
|Շահառու- |Փոխհա- | 0.77| 0.77|0.77|0.77| | | | |
|ների |տուցման | | | | | | | | |
|քանակը |ենթակա | | | | | | | | |
| |հողերի | | | | | | | | |
| |ընդհա- | | | | | | | | |
| |նուր | | | | | | | | |
| |տարածքը,| | | | | | | | |
| |հա | | | | | | | | |
|_________|________|_____|_____|____|____|_______|________|_______|_______|
|Գումարը | | | | | |2,451.8| 2,451.8|2,451.8|2,451.8|
|(հազ. | | | | | | | | | |
|դրամ) | | | | | | | | | |
|__________________|_____________________|_______|________|_______|_______|
|Տրանսֆերտի վճարման| միանվագ | | | | |
|հաճախականությունը | | | | | |
|__________________|______________________________________________________|
|Շահառուների |ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի համայնքներում |
|ընտրության |խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքների հողատերեր |
|չափանիշները | |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1029 Հողերի բարելավման աշխատանքներ |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում և (կամ) այդ բնագավառում |
|կորուստների նվազեցում |
._________________________________________________________________________.
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2014 թվականի փետրվարի 27-ի
N 189-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
._____________________________________________________________________.
|Ծրա-| |Գործա- |Ծրագիր/Քաղաքականության միջոցառում |ՀՀ 2014 թ. |
|գրա-| |ռական | |պետական բյուջե|
|յին | |դասիչը | | |
|դա- | | | | |
|սիչը| | | | |
|____|_____|_______|___________________________________|______________|
|Ծրա-|Միջո-|(Բաժին/| |(հազ. դրամ) |
|գիրը|ցա- |խումբ/ | | |
| |ռումը|դաս) | | |
|____|_____________|___________________________________|______________|
|1029| |Ծրագիր | 2451.8|
| | |___________________________________| |
| | |Խաղողի ֆիլոքսերայով վարակված | |
| | |տարածքներում բերքի դիմաց | |
| | |փոխհատուցում | |
| | |___________________________________| |
| | |Ծրագրի նկարագրությունը | |
| | |___________________________________| |
| | |ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի| |
| | |համայնքներում խաղողի ֆիլոքսերայով | |
| | |վարակված տարածքներում երեք տարվա | |
| | |բերքի դիմաց փոխհատուցում | |
| | |___________________________________| |
| | |Վերջնական արդյունքի նկարագրությունը| |
| | |___________________________________| |
| | |Հողօգտագործումից ստացվող արդյունքի | |
| | |բարելավում և (կամ) այդ բնագավառում| |
| | |կորուստների նվազեցում | |
| |_____________|___________________________________|______________|
| | | |Քաղաքականության միջոցառումներ. | |
| | | |Տրանսֆերտներ | |
| |_____________|___________________________________|______________|
| | ԾՏ01 |Գյուղատնտեսական հողօգտագործողներին | 2451.8|
| | |պետական աջակցություն | |
| | |___________________________________| |
| | |Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը| |
| | |___________________________________| |
| | |ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի| |
| | |համայնքներում խաղողի ֆիլոքսերայով | |
| | |վարակված տարածքներում երեք տարվա | |
| | |բերքի դիմաց փոխհատուցման տրամադրում| |
._____________________________________________________________________.
Հավելված N 6
ՀՀ կառավարության
2014 թվականի փետրվարի 27-ի
N 189-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._____________________________________________________________________.
| | | |Բաժին 2. | |
|____|________________________________________________________________|
| |Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների|
| |ծրագրային խմբավորումը |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Գործա- |Ծրագիր/Քաղաքականության միջոցառում |ՀՀ 2014 թ. |
|դասիչը |ռական | |պետական բյուջե|
| |դասիչը | | |
|__________|_______|___________________________________|______________|
|Ծրա-|Միջո-|(Բաժին/| |(հազ. դրամ) |
|գիրը|ցա- |խումբ/ | | |
| |ռումը|դաս) | | |
|____|_____________|___________________________________|______________|
|1029| |Ծրագիրը | |
| | |__________________________________________________|
| | |Կարանտինի սահմանում և կարանտին միջոցառումների |
| | |իրականացում |
| | |__________________________________________________|
| | |Ծրագրի նկարագրությունը | 5317.9|
| | |__________________________________________________|
| | |ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի համայնքներում |
| | |խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում |
| | |կարանտին միջոցառումների իրականացում |
| | |__________________________________________________|
| | |Վերջնական արդյունքի նկարագրությունը| |
| | |__________________________________________________|
| | |Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում կամ |
| | |այդ բնագավառում կորուստների նվազեցում |
| |_____________|__________________________________________________|
| | | |Քաղաքականության միջոցառումներ. | |
| | | |Ծառայություններ | |
| |_____|_______|___________________________________|______________|
| |ԱԾ02 | |Կարանտինի սահմանում և կարանտին | 5317.9|
| | | |միջոցառումների իրականացման | |
| | | |ծառայություններ | |
| | | |___________________________________| |
| | | |Մատուցվող ծառայության | |
| | | |նկարագրությունը | |
| | | |__________________________________________________|
| | | |ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի համայնքներում |
| | | |խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում |
| | | |կարանտին միջոցառումների իրականացում |
._____________________________________________________________________.
Հավելված N 7
ՀՀ կառավարության
2014 թվականի փետրվարի 27-ի
N 189-Ն որոշման
Ձև
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՅԳՈՒ ՔԱՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Արմավիրի մարզ, գ. _________ ___ __________ 2014 թ.
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն)` ի դեմս տնօրեն __________________-ի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի _____________ համայնքի բնակիչ ________________________-ը (անձ._____________ տրված` ________թ. ____-ի կողմից), ՀՀ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչ ________________-ը և ՀՀ Արմավիրի մարզի _______________ համայնքի ղեկավար ___________________-ը,
հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2014 թվականի -ի N -Ն որոշումը,
կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին`
1. Կազմակերպությունը պարտավորվում է`
1) ՀՀ Արմավիրի մարզի ___________ համայնքում գտնվող, ______________-ին պատկանող խաղողի այգում (սեփականության վկայական N____________) բարեխղճորեն իրականացնել խաղողի վնասատուներով վարակված այգիների քանդման և վարակազերծման աշխատանքներ.
2) այգիների քանդման և վարակազերծման աշխատանքների ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենը տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին:
2. Քաղաքացի ___________________-ը տալիս է իր համաձայնությունը սույն համաձայնագրի 1-ին կետում նշված այգու քանդման և վարակազերծման աշխատանքների կատարման համար, պարտավորվում է չխոչընդոտել կազմակերպությանն այդ աշխատանքները կազմակերպելու ընթացքում և ստորագրել քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրությունը:
3. ՀՀ Արմավիրի մարզպետարանը պարտավորվում է քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացի _______________-ին տրամադրել ________________ դրամ սոցիալական աջակցություն:
4. ՀՀ Արմավիրի մարզի ___________ համայնքի ղեկավարը պարտավորվում է աջակցել կազմակերպության կողմից այգու քանդման և վարակազերծման աշխատանքների իրականացմանը և ստորագրել քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրությունը:
5. Սույն համաձայնագիրը կնքված է 4 օրինակից` յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակ, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:
Կազմակերպություն Բնակիչ
______________________ ______________________
______________________ ______________________
______________________ ______________________
______________________ ______________________
Մարզպետարան Համայնքի ղեկավար
______________________ ______________________
______________________ ______________________
______________________ ______________________
______________________ ______________________