Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 150 ...

 

 

040.0191.040314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 փետրվարի 2014 թվականի N 191-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N 1504-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

i

«3) հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով:»,

բ. որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.

 

i

«IV. ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

65. Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու իրավունք ունեն էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող և սույն կարգի 6-րդ և 10-րդ կետերով սահմանված պայմանները բավարարող անձինք:

66. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս են գրվում իրական ժամանակում` հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում:

67. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաները գործում են միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և որպես էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրող սարք` այն օբյեկտներում, որոնցում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր է:

68. Հարկային մարմնում որպես հարկային հաշիվներ դուրս գրելու իրավասություն ունեցող գրանցված անձը հարկային հաշիվներ դուրս գրելու համար ՀԴՄ-ն գործարկելուց հետո մուտքագրում է հարկ վճարողի հաշվառման համարը, օգտվողի մուտքի անունը (login) ու գաղտնաբառը: Սույն կարգի 67-րդ կետում նշած օբյեկտներում կիրառվող ՀԴՄ-ների միջոցով հարկային հաշիվներ դուրս գրելու համար հարկ վճարողի հաշվառման համարը, օգտվողի մուտքի անվան (login) ու գաղտնաբառի մուտքագրումն իրականացվում է ՀԴՄ-ն գործարկելուց (վերագործարկումից) հետո «ՀԴՄ» և «Հարկային հաշիվներ» համակարգերից «Հարկային հաշիվներ» համակարգն ընտրելուց հետո:

69. ՀԴՄ-ի հարկային հաշիվների դուրսգրման ծրագիրը հնարավորություն է տալիս`

1) դուրս գրելու հարկային հաշիվներ.

2) դիտելու իր կողմից դուրս գրված (այդ թվում` էլեկտրոնային այլ եղանակներով դուրս գրված) և ստացված հարկային հաշիվները.

3) սույն կարգով սահմանված ժամկետում չեղյալ համարելու դուրս գրված հարկային հաշիվները.

4) ՀԴՄ-ի թղթային ժապավենի օգնությամբ սույն կարգով սահմանված տվյալներով դուրս գրելու հարկային հաշիվներ.

5) էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու ստացված հարկային հաշիվները.

6) ՀԴՄ-ի միջոցով հարկային հաշիվների դուրսգրումը հեշտացնելու նպատակով ՀԴՄ-ի ստեղնաշարի կամ նախկինում դուրս գրված հարկային հաշիվների հիման վրա ստեղծելու նմուշներ (օրինակներ).

7) ՀԴՄ-ի միջոցով հարկային հաշիվների դուրսգրումը հեշտացնելու նպատակով ՀԴՄ-ի ստեղնաշարի կամ նախկինում դուրս գրված հարկային հաշիվների հիման վրա ստեղծելու հարկային հաշիվներում լրացվող տվյալների բառարաններ: Սույն կետի 1-5-րդ ենթակետերում նշված գործողությունները հնարավոր է իրականացնել միայն ինտերնետային ցանցին միացած լինելու և կապի առկայության պայմաններում (ինտերնետային ցանցի ռեժիմում), իսկ 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված գործողությունները` ինչպես ինտերնետային կապի առկայության, այնպես էլ դրա բացակայության պայմաններում: ՀԴՄ-ի միջոցով հարկային հաշիվները դուրս են գրվում դրանք էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու դեպքում:

70. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվներն անվավեր են ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշմամբ սահմանված` հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգով: ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվներ անվավեր ճանաչելու դեպքում դուրս գրված հարկային հաշիվների անվավեր ճանաչման մասին տեղեկություններ ներկայացվում են սույն կարգի 2-րդ բաժնում նշված ծրագրի միջոցով:

71. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրվող հարկային հաշիվներում պարտադիր լրացման ենթակա` մատակարարի (ծառայություն մատուցողի) անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու կամ բնակության վայրը, ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ գնորդի հարկ վճարողի հաշվառման համարը նշելու դեպքում` գնորդի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու վայրը, լրացվում են հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգի միջոցով:

72. Հարկ վճարողը հարկային հաշիվ դուրս գրելու համար ծրագրում ընտրում է ծրագրով նախատեսված հարկային հաշիվների տեսակը և լրացնում այն: Հարկային հաշիվը կարող է լրացվել հարկային հաշիվների նմուշի հիման վրա կամ բառարաններից անհրաժեշտ տվյալներ ներմուծելու միջոցով:

73. Լրացված հարկային հաշիվը չի կարող վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ, եթե դրանում լրացված չէ հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալ (վավերապայման):

74. ՀԴՄ-ի միջոցով լրացված հարկային հաշիվը ենթակա չէ վավերացման, եթե դրանում բացակայում են դրանում լրացման ենթակա նվազագույն տվյալները: Հարկային հաշվի նվազագույն տվյալներ են համարվում դրանում ավելացված արժեքի հարկով հարկված (ավելացված արժեքի հարկի գումարի և դրույքաչափի նշումով) որևէ գործարքի մասին հարկային հաշվի հաշվարկային մասում լրացվող տվյալները:

75. ՀԴՄ-ի միջոցով լրացված հարկային հաշիվը վավերացվում է ինտերնետային ցանցում վավերականությունը հաստատող էլեկտրոնային ստորագրությամբ և ստանում է սերիա-համար: Հարկային հաշիվը դուրս է գրվում հարկային հաշիվն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու դեպքում: Հարկային հաշիվը կարող է վավերացվել «CoSign» համակարգի կամ նույնականացման քարտի էլեկտրոնային ստորագրության միջոցով: Նույնականացման քարտի միջոցով հարկային հաշիվն էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրվելու դեպքում կիրառվում է ՀԴՄ-ի քարտ ընթերցող հանգույցը:

76. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմին «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում:

77. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվները գրանցվում են հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում և տեղադրվում հարկ վճարողի համար վարվող` դուրս գրված հարկային հաշիվների մասին օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկանքում:

78. ՀԴՄ-ի թղթային ժապավենի միջոցով տպագրվող հարկային հաշվում տպագրվում է հարկային հաշվի սերիա-համարը, հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը և ժամը, մատակարարի ԱԱՀ-ն վճարողի հաշվառման համարը, գնորդի հարկ վճարողի հաշվառման համարը մատակարարված ապրանքի (մատուցված ծառայության) ընդհանուր արժեքը, ավելացված արժեքի հարկի գումարը, հարկային հաշիվը դուրս գրողի անունը և ազգանունը:

79. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվը դուրս գրողի կողմից կարող է հայտարարվել չեղյալ` դուրսգրման պահին հաջորդող 1 ժամվա ընթացքում, եթե հարկային հաշիվը չեղյալ համարելու պահին տվյալ հարկային հաշիվը վավերացված չէ տվյալ հարկային հաշվով ապրանք ձեռք բերողի կամ ծառայություն ստացողի էլեկտրոնային ստորագրությամբ:

80. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հարկային հաշիվների դուրսգրում է համարվում ՀԴՄ-ի հարկային հաշիվների դուրսգրման ծրագրում կամ հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում կիրառվող ծրագրերում այնպիսի ծրագրային փոփոխությունների կամ լրացումների կատարումը, որոնց արդյունքում հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում չգրանցվող հարկային հաշիվ կամ հարկային հաշիվների համակարգում գրանցվում է դուրսգրված հարկային հաշվում լրացված տվյալներից տարբերվող տվյալ, կամ հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի կողմից տվյալ հարկ վճարողին չտրամադրված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչված սերիա-համարով հարկային հաշիվ:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.02.2014
N 191-Ն
Որոշում