100.0085.040214
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 02 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014054
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
20 դեկտեմբերի 2013 թվականի N 85-Ն
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԹԻՎ 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի մայիսի 16-ի N 854-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 17-Ն հրամանով հաստատված հավելվածի «XXVII. ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՏԿՈՐՈՇԻՉ ԴԵՂԵՐ» գլուխը շարադրել նոր խմբագրությամբ`
._____________________________________________________________________.
|XXVII. ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՏԿՈՐՈՇԻՉ ԴԵՂԵՐ |
|_____________________________________________________________________|
|137. Իբուպրոֆեն Ibuprofen |լուծույթ ներարկման, 5 մգ/մլ |
|_______________________________|_____________________________________|
|138. Կոֆեին ցիտրատ |լուծույթ ներարկման, 20 մգ/մլ |
|Caffeine citrate | |
|_______________________________|_____________________________________|
|139. Պրոստագլանդին Ե |լուծույթ ներարկման, 0.5 մգ/մլ (E1), |
|Prostaglandine E |1 մգ/մլ (E2) |
|_______________________________|_____________________________________|
|140. Բերակտանտ (ֆոսֆոլիպիդներ) |դեղակախույթ ներշնչափողային |
|Beractant (phospholipids) |ներմուծման, 25 մգ/մլ, 4 մլ |
._____________________________________________________________________.