Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0425.030214

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»        02            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60014039

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 դեկտեմբերի 2013 թվականի N 425-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է), ը) կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 5-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 176-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևում (այսուհետ` Պայմանագիր), կատարել հետևյալ լրացումները.

1) Պայմանագիրը լրացնել 26.1 և 26.2 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

i

«26.1 Կողմերը մեկից ավելի սահմանազատման կետ ունենալու դեպքում իրավունք ունեն կնքել բնական գազի մատակարարման մեկ պայմանագիր` բոլոր սահմանազատման կետերի համար, որի դեպքում սույն պայմանագրի բոլոր դրույթները կիրառվում են յուրաքանչյուր սահմանազատման կետի համար առանձին: Չի թույլատրվում`

1) սահմանազատման կետերից մեկում սույն պայմանագրի դրույթների խախտման դեպքում պատասխանատվության միջոցներ կիրառել մյուս սահմանազատման կետերի նկատմամբ,

2) Հանձնաժողովի կողմից սահմանված բնական գազի սակագինը կիրառել տարբեր սահմանազատման կետերում սպառված բնական գազի ամսական քանակները գումարելու միջոցով:

26.2 Սույն պայմանագիրը մեկից ավելի սահմանազատման կետերի համար կնքելու դեպքում`

1) Մատակարարն իրավունք ունի կազմել և ներկայացնել մեկ միասնական վճարման փաստաթուղթ բոլոր սահմանազատման կետերի համար` հաշվի առնելով սույն պայմանագրի 26.1 կետի 2-րդ ենթակետով նախատեսված սահմանափակումը, ներկայացնելով առանձին տեղեկատվություն յուրաքանչյուր սահմանազատման կետում մատակարարված բնական գազի քանակի և վճարման ենթակա գումարի մասին.

i

2) Բաժանորդն իրավունք ունի կատարել վճարում մեկ միասնական փաստաթղթի հիման վրա` ներկայացնելով առանձին տեղեկատվություն յուրաքանչյուր սահմանազատման կետում սպառված բնական գազի քանակի և վճարված գումարի մասին:»:

2) Պայմանագիրը լրացնել 31.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«31.1 Սույն պայմանագրում սահմանազատման նոր կետ ավելացնելը կամ բաժանորդի կողմից գործող սահմանազատման կետերից որևէ մեկից հրաժարվելը հիմք չի կարող հանդիսանալ սույն պայմանագիրը լուծելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
04.12.2013
N 425-Ն
Որոշում