040.0072.030214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2014 թվականի N 72-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Համաձայնեցված հայտարարագրի և ԱՊՊԱ կտրոնի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը, ԱՊՊԱ կտրոնի վնասված (խոտանված) լինելու չափանիշները, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված ԱՊՊԱ կտրոնը նորով փոխարինելու և ԱՊՊԱ կտրոնի ու դրա ձևաթղթի հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման վերնագրից հանել «և ԱՊՊԱ կտրոնի» և «, ԱՊՊԱ կտրոնի վնասված (խոտանված) լինելու չափանիշները, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված ԱՊՊԱ կտրոնը նորով փոխարինելու և ԱՊՊԱ կտրոնի ու դրա ձևաթղթի հաշվառման կարգը» բառերը.
i
2) որոշման 1-ին կետից հանել «և ԱՊՊԱ կտրոնի» և «, ԱՊՊԱ կտրոնի վնասված (խոտանված) լինելու չափանիշները, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված ԱՊՊԱ կտրոնը նորով փոխարինելու և ԱՊՊԱ կտրոնի ու դրա ձևաթղթի հաշվառման կարգը» բառերը.
3) որոշման հավելվածի`
i
ա. վերնագրից հանել «և ԱՊՊԱ կտրոնի» և «, ԱՊՊԱ կտրոնի վնասված (խոտանված) լինելու չափանիշները, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված ԱՊՊԱ կտրոնը նորով փոխարինելու և ԱՊՊԱ կտրոնի ու դրա ձևաթղթի հաշվառման կարգը» բառերը,
i
բ. 1-ին բաժնի 1-ին կետից հանել «ԱՊՊԱ կտրոնի (այսուհետ` կտրոն) ձևը, բովանդակությունը, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված կտրոնը նորով փոխարինելու կարգը (այդ թվում` կտրոնի կորստի, հափշտակման, վնասման (խոտանման) կամ ոչնչացման մասին ապահովադրի կողմից ապահովագրական ընկերությանը տեղեկացնելու կարգը), ինչպես նաև կտրոնի և դրա ձևաթղթի հաշվառման կարգը» բառերը,
i
գ. 2-րդ բաժնի վերնագրից հանել «և կտրոնի» և «, կտրոնի վնասված (խոտանված) լինելու չափանիշներն ու կտրոնը նորով փոխարինելու կարգը» բառերը,
դ. 2-րդ բաժնի 2-րդ և 3-րդ գլուխներն ուժը կորցրած ճանաչել,
i
ե. 3-րդ բաժինն ուժը կորցրած ճանաչել,
i
զ. N 3 ձևն ուժը կորցրած ճանաչել:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ