600.0405.121213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 12 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013478
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 նոյեմբերի 2013 թվականի N 405-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) Կանոնները լրացնել 13.1.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
i
«13.1.1 Էլեկտրական ցանցին միացման պայմանագիրը և Պայմանագիրը կնքվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով պայմանագրի կնքումն իրականացվում է էլեկտրոնային ստորագրությամբ` Մատակարարի կայքում տեղադրված հատուկ համակարգի միջոցով:».
i
2) Կանոնների N 3 հավելվածի 11-րդ կետում «առաջարկին կցելով մատակարարի կողմից միակողմանի ստորագրված միացման պայմանագրի տեսաներածված պատճենը» բառերը փոխարինել «մատակարարի էլեկտրոնային համակարգում տեղադրելով միակողմանի ստորագրված միացման պայմանագիրը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: