040.1448.251213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 դեկտեմբերի 2013 թվականի N 1448-Ն
i
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասին և 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ազգային գրադարանային հավաքածուի հաշվառման, պահպանության, վերականգնման և օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 19-ի
N 1448-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկված գրավոր հուշարձանների, փաստաթղթի պարտադիր օրինակի և փորձաքննությամբ արժևորված փաստաթղթերի (այսուհետ` ազգային գրադարանային հավաքածու) հաշվառման ու պահպանության, վերականգնման և օգտագործման կանոններն ու պայմանները, որոնք պարտադիր են պետական, համայնքային և ոչ պետական գրադարանների, արխիվների, թանգարանների և ազգային գրադարանային հավաքածուներ ունեցող այլ կազմակերպությունների ու հաստատությունների (այսուհետ` գրադարաններ) համար և ապահովում են հաշվառման, պահպանության, վերականգնման և օգտագործման միասնական համակարգի հետ կապված հարաբերությունները:
2. Ազգային գրադարանային հավաքածուի հաշվառման ու պահպանության նկատմամբ հսկողությունն իրականացնում է մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմինը:
3. Ազգային գրադարանային հավաքածուի հաշվառման, պահպանության, վերականգնման համար պատասխանատու է գրադարանի հավաքածուի պատասխանատուն կամ այն անձը, ում վրա դրված է տվյալ ֆոնդի պահպանությունը:
II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն կարգում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) գրադարանային փաստաթղթի կամ հավաքածուի ընդունման-հանձնման ակտ (այսուհետ` ընդունման ակտ)` փաստաթուղթ, որում ներկայացվում են փաստաթղթի համառոտ բնութագիրը (փաստաթղթի անվանումը, հեղինակը, չափսերը, նյութը, պատրաստման տեխնիկան, դրոշմը, վիճակը), տեղեկույթ ձեռքբերման միջոցի (նվեր, գնում, փոխանակում), հանձնողի և ընդունողի մասին.
2) գրադարանային փաստաթղթի վերականգնում` ամրակայման աշխատանքների և ընթացակարգերի ամբողջություն` գրադարանային փաստաթղթի գեղարվեստական, պատմամշակութային արժեքների բացահայտման, վնասվածքների վերացման, ամբողջականության վերականգնման և երկարատև պահպանության ապահովման համար.
3) ազգային գրադարանային հավաքածուի օգտագործում` գրադարանային փաստաթղթերի` հանրային օգտագործման ժամանակավոր տրամադրում` ցուցահանդեսների, միջոցառումների կազմակերպման նպատակով.
4) փաստաթղթի նշագրում` փաստաթղթի վրա գրառվող ծածկագրված տեղեկույթ.
5) հաշվառանիշ` գլխավոր մատյանում գրադարանային փաստաթղթի գրանցման հերթական համարը:
III. ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
5. Ազգային գրադարանային հավաքածուի հաշվառումը կոչված է ապահովելու`
1) գրադարանային փաստաթղթի իրավական պաշտպանությունը և դրա ուսումնասիրության և օգտագործման պայմանների ստեղծումը.
2) ազգային գրադարանային հավաքածուի փաստացի առկայության ստուգումը ցանկացած ժամանակ.
3) ազգային գրադարանային հավաքածուի լիարժեք պահպանությունը պահոցում և ցուցադրությունում:
6. Ազգային գրադարանային հավաքածուի փաստաթուղթը հավաքածուում ընդգրկվում է` անցնելով հաշվառման առաջին փուլը (ընդունման ակտի կազմում, գրանցում գումարային հաշվառման գրքում և գլխավոր մատյանում): Գլխավոր մատյանի վարման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով` համաձայն N 1 ձևի:
7. Գրադարանային փաստաթուղթը նշագրվում է: Գրադարանային փաստաթղթի նշագրումը հաշվառման փաստաթղթերում ծածկագրված տեղեկույթն է նրա հաշվառման ու տեղակայման (պահպանության ֆոնդի) մասին: Նշագրումը կատարվում է փաստաթղթի տիտղոսաթերթի դարձերեսին: Նշագրումը պետք է լինի ընթեռնելի և չաղավաղի փաստաթղթի գեղագիտական տեսքը:
8. Գրավոր հուշարձանները, փաստաթղթի պարտադիր օրինակները պահպանության ընդունման ակտով ընդունվում են հատուկ պահպանության ֆոնդ` համաձայն N 2 ձևի:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 19-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկվող փորձաքննությամբ արժևորված փաստաթղթերը պահպանության ընդունման ակտով ընդունվում են հատուկ պահպանության ֆոնդ` համաձայն N 3 ձևի:
10. Հատուկ պահպանության ֆոնդում գրադարանային փաստաթուղթն անցնում է հաշվառման երկրորդ փուլ` գրանցում հատուկ պահպանության ֆոնդի մատյանում` համաձայն N 5 ձևի: Հատուկ պահպանության ֆոնդի մատյանը լրացվում է ընթեռնելի, առանց վրիպակների և ջնջումների: Հատուկ պահպանության ֆոնդի մատյանը ձևով նման է գրադարանի գլխավոր մատյանին:
11. Գրավոր հուշարձանների հաշվառումը կատարվում է համաձայն N 6 ձևի:
12. Ազգային գրադարանային հավաքածուի հաշվառման փաստաթղթերը (ընդունման ակտեր, գլխավոր մատյան, հատուկ պահպանության ֆոնդի մատյան, հատուկ հաշվառման մատյան) գրադարանային փաստաթղթերի հաշվառման իրավական հիմքն են, պահպանվում են հատուկ սենյակում կամ մետաղական պահարանում` որպես հատուկ հաշվառման փաստաթղթեր և ոչնչացման ենթակա չեն:
13. Հատուկ պահպանության ֆոնդի և հատուկ հաշվառման մատյանները, մինչև դրանցում գրանցումներ կատարելը, էջակալվում են, կարվում, թելերը վերջին էջի վրա ամրացվում են թղթով` նշելով էջերի թիվը, որն ստորագրում են գրադարանի տնօրենը, պատասխանատու պահապանը և հաստատվում են գրադարանի կնիքով:
14. Ազգային գրադարանային հավաքածուն մշտական պահպանության հանձնելու դեպքում հավաքածուի պահպանության պատասխանատուն մատյանների «Ծանոթություն» սյունակում նշում է գրադարանային փաստաթուղթը գրադարանի հաշվառումից հանելու հիմքերն ու ստորագրում, որը հաստատվում է գրադարանի կնիքով:
15. Հաշվառումից հանված գրադարանային փաստաթղթի հաշվառանիշն այլ փաստաթղթի գրանցման համար օգտագործելն արգելվում է:
IV. ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
16. Ազգային գրադարանային հավաքածուի գրադարանային փաստաթղթերը պետք է պահպանվեն հատուկ պահոցում կամ հատուկ չհրկիզվող պահարաններում (սեյֆ)` զմռսակնքվող կամ կապարակնքվող ֆոնդապահոցում:
17. Բոլոր պահոցները, չհրկիզվող պահարանները, որտեղ պահվում են ազգային գրադարանային հավաքածուի փաստաթղթերը, պետք է լինեն զմռսակնքված կամ կապարակնքված ֆոնդապահի անձնական կնիքով և ապահովված անվտանգության ու հակահրդեհային ազդանշանային համակարգերով:
18. Ազգային գրադարանային հավաքածուի` ֆոնդապահոցից ցուցադրություն, ցուցահանդես տրվող գրադարանային փաստաթղթերը պետք է տեղադրվեն հատուկ սարքավորված ցուցափեղկերում կամ պահարաններում` ապահովված հատուկ փականով և ազդանշանային համակարգով (տեղային ազդանշանային համակարգ):
19. Ցուցափեղկը կամ պահարանը զմռսակնքվում կամ կապարակնքվում է նյութական պատասխանատու անձի (այսուհետ` ֆոնդապահ) կնիքով:
20. Ազգային գրադարանային հավաքածուի գրադարանային փաստաթղթերի մատչելիության, հատուկ ֆոնդի պահպանության, բանալիներից օգտվելու կարգը հաստատում է գրադարանի տնօրենը:
21. Ազգային գրադարանային հավաքածուի պահպանության ջերմախոնավային, լուսային, օդի աղտոտվածության, կենսաբանական պայմանակարգերին (ռեժիմ) և պահպանմանը ներկայացվող պահանջները հաստատվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով:
V. ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
22. Ազգային գրադարանային հավաքածուի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գրադարանային փաստաթղթի վերականգնումն իրականացնում են «Հայաստանի ազգային գրադարան» և «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով հաստատված` գրադարանային փաստաթղթերի հաշվառման, պահպանման, վերականգնման ու ամրակայման (կոնսերվացման) կարգի հանձնման-ընդունման ակտով` համաձայն N 7 ձևի: Մասնավոր հավաքածուների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի N 538-Ն որոշման 7-րդ կետով:
23. Ազգային գրադարանային հավաքածուի օգտագործմանը ներկայացվող պահանջները`
1) ներգրադարանային փոխանցումները (հանձնում` պահոցից ցուցադրություն, պահոցից վերականգնում և վերադարձ) իրականացվում են տնօրենի գրավոր հրամանի համաձայն ստեղծված հանձնաժողովի ներկայությամբ` ընդունման-հանձնման (փոխանցման) ակտով, որը կազմվում է երեք օրինակից` համաձայն N 4 ձևի:
2) ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթուղթը գրադարանից դուրս ժամանակավոր պահպանության է հանձնվում միայն լիազորված պետական մարմնի ղեկավարի գրավոր հրամանի համաձայն, ինչը տրվում է միայն կողմերի միջև կնքված պայմանագրի և հավաքածուի ապահովագրության փաստաթղթերի առկայության դեպքում: Ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթուղթը ժամանակավոր պահպանության է հանձնվում ընդունման-հանձնման (փոխանցման) ակտով, որը կազմվում է երեք օրինակից` համաձայն N 4 ձևի.
3) օտարերկրյա պետություններում ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման նպատակով ազգային գրադարանային հավաքածուի փաստաթուղթը, «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, կարող է ժամանակավոր արտահանվել պահոցից.
4) ազգային գրադարանային հավաքածուի փաստաթուղթը հասանելի է օգտագործողին միայն ապահովագրական պատճենի կամ էլեկտրոնային տեղեկույթի ձևով:
24. Գրադարանի կողմից սույն կարգի պահանջները չբավարարվելու դեպքում ազգային գրադարանային հավաքածուի պետական սեփականություն համարվող հավաքածուն լիազորված պետական մարմինը կարող է հետ վերցնել և մշտական, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել այն գրադարանին, որը կարող է իրականացնել ներկայացվող պահանջները:
Ձև N 1
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ ԱԿՏ N
____ ____________________ 20 ___թ.
Մենք` _______________________________________________
(ակտը կազմող պատասխանատուների ազգանունը, անունը)
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
կազմեցինք ակտ _______________________________________________________
(փաստաթղթերի տեսակը և ումից)
_____________________________________________________________________
քանակությունը ____________ միավոր ________________ընդհանուր արժեքով
_____________________________________________________________________
(գինը կրկնել տառերով)
Կից տրվում է փաստաթղթերի ցուցակը:
Ընդունեց ______________________________________
(պատասխանատու աշխատողի ստորագրությունը)
Հանձնեց ________________________________________
(պատասխանատու աշխատողի ստորագրությունը)
Ձև N 2
________________________
Գրադարանի անվանումը
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
Տնօրեն ______________________
(ստորագրությունը)
_____ _____________20 թ. Կ.Տ.
ԱԿՏ N ____
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
____ _______20 թ.
_____________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը)
կազմեց սույն ակտը` երեք օրինակից, որով առաջինը հանձնեց, իսկ հավաքածուի
պատասխանատու պահապանը
_____________________________________________________________________
(ԱԱՀ-ի հավաքածուի անվանումը)
պահպանության ընդունեց հետևյալ գրադարանային փաստաթղթերը`
.__________________________________________________________________.
|NN |Գրադարանային |Չափսերը|Վիճակը|Ձեռքբերման |Հաշվառանիշը|Ծանոթա- |
|ը/կ|փաստաթղթի | | |ձևը (նվեր,| |գրություն|
| |անվանումը և | | |գնում) | | |
| |համառոտ | | | | | |
| |նկարագիրը, | | | | | |
| |ժամանակը | | | | | |
|___|_____________|_______|______|___________|___________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|_____________|_______|______|___________|___________|_________|
| | | | | | | |
|___|_____________|_______|______|___________|___________|_________|
| | | | | | | |
.__________________________________________________________________.
Սույն ակտով հանձնվել է ընդամենը ___________________ միավոր փաստաթուղթ
(թվերով և տառերով)
Հանձնեց _________________ _____________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)
Ընդունեց _________________ _____________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)
Ձև N 3
________________________
Գրադարանի անվանումը
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
Տնօրեն _______________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
_____ _______________20 թ.
ԱԿՏ N ____
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
(արժևորում անցած փաստաթղթերի համար)
__________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)
Գրադարանային փաստաթղթերն արժևորող փորձագիտական հանձնաժողովի _____ _______ 20 թ. N ____ եզրակացությանը համապատասխան` կազմեց սույն ակտը` երեք օրինակից, որով առաջինը հանձնեց, իսկ հավաքածուի պատասխանատու պահապանը
_____________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
պահպանության ընդունեց հետևյալ գրադարանային փաստաթուղթը (փաստաթղթերը)
.__________________________________________________________________.
|NN |Գրադարանային |Չափսերը|Վիճակը|Ձեռքբերման |Հաշվառանիշը|Ծանոթա- |
|ը/կ|փաստաթղթի | | |ձևը (նվեր,| |գրություն|
| |անվանումը և | | |գնում) | | |
| |համառոտ | | | | | |
| |նկարագիրը, | | | | | |
| |ժամանակը | | | | | |
|___|_____________|_______|______|___________|___________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|_____________|_______|______|___________|___________|_________|
| | | | | | | |
|___|_____________|_______|______|___________|___________|_________|
| | | | | | | |
.__________________________________________________________________.
Ակտով ընդամենը _____________________________ գրադարանային փաստաթուղթ
(թվերով և տառերով)
Հիմք` Փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը N ____ ___ _____ 20 թ.
պայմանագիր` N ____ ____ __________ 20
Ընդունեց _____________________ _________________________________
(ստորագրությունը) (ազգանունը, անունը, հայրանունը)
Հանձնեց _____________________ __________________________________
(ստորագրությունը) (ազգանունը, անունը, հայրանունը)
Ձև N 4
________________________
Գրադարանի անվանումը
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
Տնօրեն _______________________
(ստորագրությունը)
_____ ___________20 թ. Կ.Տ.
ԱԿՏ N ____
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ (ՓՈԽԱՆՑՄԱՆ)
Սույն ակտով հավաքածուի պատասխանատու պահապանը
_____________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
հանձնեց, իսկ ցուցադրության պատասխանատուն
_____________________________________________________________________
(ԱԱՀ-ի հավաքածուի անվանումը)
գրադարանի տնօրենի ___ ________ N ______ հրամանի համաձայն ստեղծված հանձնաժողովի ներկայությամբ հատուկ պահպանության մատյանում մուտքագրված հետևյալ գրադարանային փաստաթղթերն ընդունեց ժամանակավոր պահպանության`
._____________________________________________________________.
|NN |Գրադարանային |Չափսերը,|Վիճակը|Հաշվառանիշը|Ծանոթագրություն|
|ը/կ|փաստաթղթի |էջերի | | | |
| |անվանումը և |քանակը | | | |
| |համառոտ | | | | |
| |նկարագիրը, | | | | |
| |հեղինակը, | | | | |
| |ստեղծման | | | | |
| |տեղը, | | | | |
| |ժամանակը | | | | |
|___|_____________|________|______|___________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_____________|________|______|___________|_______________|
| | | | | | |
|___|_____________|________|______|___________|_______________|
| | | | | | |
._____________________________________________________________.
Սույն ակտով հանձնվել է ընդամենը _____________________________ առարկա
(թվերով և տառերով)
Հանձնեց ___________________ __________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)
Ընդունեց __________________ ___________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)
Ձև N 5
ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՄԱՏՅԱՆ
._________________________________________________________________
|Գրանցման|Գույքի |Հեղինակը|Վերնագիրը|Հաշվառման|Որերորդ|Հրատարակ-|
|ժամանակը|հաշվառա-| | |միավորը |հատորը,|չությունը|
| |նիշը | | |(հատորը, |պրակը, | |
| | | | |պրակը, |մասը | |
| | | | |մասը) | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|________|________|________|_________|_________|_______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|________|________|________|_________|_________|_______|_________|
|________|________|________|_________|_________|_______|_________|
|________|________|________|_________|_________|_______|_________|
|________|________|________|_________|_________|_______|_________|
|________|________|________|_________|_________|_______|_________|
|________|________|________|_________|_________|_______|_________|
._________________________________________________________________
____________________________________________________________________.
|Հրատարակման|Հրատարակման | Գինը |Գրադարանա-|Նշումներ|Ծանոթագրու-|
|վայրը |տարեթիվը |__________|յին ֆոնդի |գրքի |թյուն |
| | |դրամ|լումա|գումարային|հանձնման| |
| | | | |հաշվառման |մասին | |
| | | | |մատյանում | | |
| | | | |գրանցման | | |
| | | | |համարը | | |
|___________|____________|____|_____|__________|________|___________|
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
|___________|____________|____|_____|__________|________|___________|
|___________|____________|____|_____|__________|________|___________|
|___________|____________|____|_____|__________|________|___________|
|___________|____________|____|_____|__________|________|___________|
|___________|____________|____|_____|__________|________|___________|
|___________|____________|____|_____|__________|________|___________|
____________________________________________________________________.
Ձև N 6
ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ ԳՐԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ
.____________________________________________________________________
|NN |Հեղինակը|Վերնագիրը|Հրատ.|Տպարանը,|Տարեթիվը|Էջը|Չափսերը|Հաշվառա-|
|ը/կ| | |վայրը|տպագրու-| | |(սմ) |նիշը |
| | | | |թյունը | | | | |
|___|________|_________|_____|________|________|___|_______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|________|_________|_____|________|________|___|_______|________|
|___|________|_________|_____|________|________|___|_______|________|
|___|________|_________|_____|________|________|___|_______|________|
|___|________|_________|_____|________|________|___|_______|________|
|___|________|_________|_____|________|________|___|_______|________|
.____________________________________________________________________
_________________________________________.
|Կազմակիցը |Կազմը |Վիճակը|Ծանոթագրություն|
|__________|______|______|_______________|
| 10 | 11 | 12 | 13 |
|__________|______|______|_______________|
|__________|______|______|_______________|
|__________|______|______|_______________|
|__________|______|______|_______________|
|__________|______|______|_______________|
_________________________________________.
Ձև N 7
ՀԱՆՁՆԵՑ
ԸՆԴՈՒՆԵՑ
Տնօրեն _______________________ Տնօրեն __________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
_____ _______________20 թ. _____ _______________20 թ.
Կ.Տ. Կ.Տ.
ԱԿՏ N ____
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ
Սույն ակտով հավաքածուի պատասխանատու պահապանը
________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
հանձնեց, իսկ վերականգնման պատասխանատուն
________________________________________________________________
(ԱԱՀ-ի հավաքածուի անվանումը)
գրադարանի տնօրենի ___ ________ N ______ հրամանի համաձայն ստեղծված հանձնաժողովի ներկայությամբ հատուկ պահպանության մատյանում մուտքագրված հետևյալ գրադարանային փաստաթղթերն ընդունեց ժամանակավոր պատասխանատու պահպանության`
._____________________________________________________________.
|NN |Գրադարանային |Չափսերը,|Վիճակը|Հաշվառանիշը|Ծանոթագրություն|
|ը/կ|փաստաթղթի |էջերի | | | |
| |անվանումը և |քանակը | | | |
| |համառոտ | | | | |
| |նկարագիրը, | | | | |
| |հեղինակը, | | | | |
| |ստեղծման | | | | |
| |տեղը, | | | | |
| |ժամանակը | | | | |
|___|_____________|________|______|___________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_____________|________|______|___________|_______________|
| | | | | | |
|___|_____________|________|______|___________|_______________|
| | | | | | |
._____________________________________________________________.
Սույն ակտով հանձնվել է ընդամենը_____________________________ առարկա
(թվերով և տառերով)
Հանձնեց Ընդունեց
___________________________ _______________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը) (անունը, ազգանունը, պաշտոնը)
(ստորագրությունը) (ստորագրությունը)