Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304- ...

 

 

040.1326.041213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2013 թվականի N 1326-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ կետերով.

«2.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի պահանջներն ապահովելու համար համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացվող ծրագրի օրինակելի ձևը:

2.2. Սահմանել, որ 2.1-ին կետի պահանջները կիրառվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելու համար դիմած համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների նկատմամբ:».

2) որոշմամբ հաստատված կարգի`

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Անշարժ գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա, որը ներառում է`

1) անհատույց օգտագործման տրամադրվող անշարժ գույքի մակերեսը` քառակուսի մետրով արտահայտված.

2) անհատույց օգտագործման տրամադրվող անշարժ գույքի գնահատված արժեքը` ըստ գնահատման վերաբերյալ հաշվետվության.

3) անհատույց օգտագործողի անունը (անվանումը), հասցեն (գտնվելու վայրը), անձնագրի տվյալները և (կամ) կազմակերպության վերաբերյալ այլ տվյալները.

4) անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման հետ կապված այլ պայմաններ:»,

բ. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

i

«2.1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ են ներկայացվում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող անշարժ գույքի հատակագիծը և լուսանկարները:»,

i

գ. 6-րդ կետը «չափորոշիչներին» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետական տպագիր մամուլի կազմակերպությունների, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել այլ պայմաններ:» բառերով,

i

դ. 12-րդ կետում «մինչև մարտի 15-ը» բառերը փոխարինել «մինչև մայիսի 15-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.2013
N 1326-Ն
Որոշում