Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ Գ ...

 

 

320.0176.071113

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        11            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32013430

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

18 սեպտեմբերի 2013 թվականի N 176-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 142-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմի անդամների ատեստավորման կանոնակարգը հաստատելու մասին» N 142-Ն հրամանով հաստատված «Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմի անդամների ատեստավորման կանոնակարգ»-ը (այսուհետ` Կանոնակարգ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 49.1, 49.2, 49.3, 49.4 և 49.5 կետերով.

«49.1. Այն դեպքում, երբ ատեստավորման արդյունքներով անձնակազմի անդամի նկատմամբ հանձնաժողովն ընդունել է որոշում «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», ապա տվյալ անձնակազմի անդամը կարող է որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում Գլխավոր վարչություն ներկայացնել դիմում` կրկնակի ատեստավորում անցնելու վերաբերյալ:

49.2. Կանոնակարգի 49.1 կետում նշված դիմումը քննարկվում է Գլխավոր վարչության պետի կողմից եռօրյա ժամկետում, որի արդյունքում ընդունվում է համապատասխան որոշում` կրկնակի ատեստավորման թույլատրման կամ դիմումի մերժման մասին: Դիմումի քննարկման ընթացքում հաշվի են առնվում տվյալ անձի աշխատանքային ստաժը, գործատուի կողմից տրված բնութագիրը, նախկինում ստացված մասնագիտական հավաստագրերը և ատեստավորման արդյունքում հանձնաժողովի կողմից «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» գնահատվելու պատճառների հիմնավոր բացատրությունները տվյալ անձի կողմից:

49.3. Այն անձնակազմի անդամը, որի նկատմամբ ատեստավորման արդյունքներով ընդունվել է որոշում «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», չի թույլատրվում պաշտոնական պարտականությունների կատարմանը:

49.4. Եթե կանոնակարգի 49.1 կետում նշված դիմումի քննարկման արդյունքում Գլխավոր վարչության պետի կողմից որոշում է կայացվում կրկնակի ատեստավորման չթույլատրելու մասին, ապա ատեստավորման հանձնաժողովի կողմից ընդունված «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը մնում է անփոփոխ, իսկ տվյալ անձը ենթակա է ազատման տվյալ պաշտոնից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

49.5. Կրկնակի ատեստավորում անցնելու դիմումի բավարարման դեպքում տվյալ անձնակազմի անդամի նկատմամբ նշանակում է կրկնակի ատեստավորում, որի անցկացման մասին որոշումը կայացնում է Գլխավոր վարչության պետը, իսկ կրկնակի ատեստավորումն անցկացվում է կանոնակարգում սահմանված ատեստավորման կարգով:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
19.09.2013
N 176-Ն
Հրաման