Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 193 ՈՐՈ ...

 

 

040.0421.100699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 1999 թվականի թիվ 421

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 193 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1998 թվականին ապրանքային վարկի տեսքով ձեռք բերված գարնանացան գարու սերմացուով ցանված ցանքատարածությունները վնասվել են գարնանային ու ամառային տևական երաշտից ու այլ բնական աղետներից, որի պատճառով Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները և այլ հողօգտագործող սուբյեկտներ ի վիճակի չեն ժամանակին վերադարձնել նշված վարկը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող այլ սուբյեկտներին գարնանացան գարու սերմացու հատկացնելու մասին» N 193 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման 3-րդ կետում «մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 1999 թվականի նոյեմբերի 30-ը» բառերով.

i

բ) որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում «վարկի մարման ժամկետ սահմանելով 1998 թվականի նոյեմբերի 15-ը» բառերը փոխարինել «վարկի մարման ժամկետ սահմանելով 1999 թվականի նոյեմբերի 15-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.1999
N 421
Որոշում