124.0368.050913
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 09 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12413351
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
30 օգոստոսի 2013 թվականի N 368-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 423-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի մարտի 9-ի «Չափագրման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևը հաստատելու մասին» N 423-Ն հրամանով հաստատված չափագրման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևը «Չափագրում իրականացրած պաշտոնատար անձինք`» բառերից առաջ լրացնել հետևյալ պարբերությամբ.
«Ներդիր N 4 Պատրաստի ապրանքների, արտադրանքի պակասորդի չափագրման արդյունքներ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը հաստատելու մասին» N 766-Ն որոշմամբ հաստատված հավելվածի ձևով.
__________________________________________________________
(ներդիրների քանակը թվերով և տառերով):»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: