Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

104.0459.050913

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        09            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10413350

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

1 հուլիսի 2013 թվականի N 2/459-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 2/80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշման 4-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2012 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում փոստային առաքումների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 2/80-Ն հրամանով հաստատված կարգի IV գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«IV. Նախարարությունում և դիվանագիտական ներկայացուցչություններում

հյուպատոսական ծառայություններ մատուցելու նպատակով փոստային

առաքումների իրականացումը

 

21. Հյուպատոսական ծառայությունների մատուցման գործընթացը` դիմումների ընդունումը և ծառայությունների մատուցումը դիմողի ցանկությամբ և հաշվին կարող է իրականացվել փոստով, եթե դա նախատեսված է տվյալ գործընթացը կարգավորող համապատասխան իրավական ակտով և արգելված չէ համապատասխան պետության օրենսդրությամբ:

Դիմողի ցանկությամբ և հաշվին` դիվանագիտական ներկայացուցչությունը կարող է իրականացնել արտահերթ փոստային առաքում դեպի Նախարարություն:

22. Տվյալ հյուպատոսական ծառայությունը փոստի միջոցով ստանալու համար դիմողը պետք է այդ մասին գրավոր նշում կատարի իր դիմումի մեջ և վճարի տվյալ առաքման համար սահմանված փոստային ծառայության արժեքը:

23. Նախարարության կողմից հյուպատոսական ծառայությունները Հայաստանի Հանրապետության տարածքում փոստով մատուցելու դեպքում առաքումը նախարարությունից դիմողին կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փոստային կապի ծառայություններ մատուցող օպերատորի միջոցով` լիազոր մարմնի կողմից հաստատված փոստային կապի ծառայությունների սակագներով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փոստով մատուցելու դեպքում` սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված միջազգային սուրհանդակային ծառայություններ մատուցող որևէ ընկերության միջոցով:

Դիմողը փոստային առաքման համար սահմանված վճարը փոխանցում է նախարարության համապատասխան արտաբյուջետային հաշվեհամարին` բանկային փոխանցման, էլեկտրոնային վճարային համակարգերի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ակնթարթային վճարումների ընդունման համակարգերի միջոցով:

24. Նախարարության կողմից առաքման ենթակա փաստաթղթերը տվյալ հյուպատոսական ծառայությունը մատուցելու համար համապատասխան իրավական ակտով սահմանված ժամկետում պատրաստելու և ընդհանուր բաժնին հանձնելու համար պատասխանատու է տվյալ ծառայությունը մատուցող ստորաբաժանումը:

Ընդհանուր բաժինը փոստի առաքումն իրականացնում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում, մինչև 15:00-ն ստացված փոստն առաքվում է նույն օրը:

Փոստի առաքումը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է ընդհանուր բաժնի աշխատակցի կողմից համապատասխան փոստային բաժանմունք առաքանին հանձնելու միջոցով, իսկ միջազգային սուրհանդակային ծառայության միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուղարկելու դեպքում` սուրհանդակ հրավիրելու և նրան հանձնելու միջոցով:

25. Հյուպատոսական հիմնարկների կողմից հյուպատոսական ծառայությունները փոստով մատուցելու դեպքում առաքումը հյուպատոսական հիմնարկից դիմողին կատարվում է նստավայր պետության տարածքում գործող փոստային կապի ծառայություններ մատուցող ընկերության միջոցով, որի ընտրությունը կատարվում է նախարարության համաձայնությամբ:

Դիմողը փոստային առաքման համար սահմանված վճարը փոխանցում է հյուպատոսական հիմնարկի համապատասխան հաշվեհամարին կամ նախարարության համապատասխան արտաբյուջետային հաշվեհամարին: Եթե տվյալ առաքումն իրականացվելու է այնպիսի փոստային ծառայության միջոցով, որն առաջարկում է նաև նախապես վճարված ծրարների ծառայություն, ապա դիմողը կարող է վճարելու փոխարեն ներկայացնել նախապես վճարված ծրար:

Հյուպատոսական հիմնարկի կողմից փոստի միջոցով հյուպատոսական ծառայություններ մատուցելու դեպքում փոստային առաքումը կատարվում է փաստաթուղթը պատրաստ լինելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Փոստը սահմանված ժամկետում առաքելու համար պատասխանատու է տվյալ ծառայությունը մատուցող պաշտոնատար անձը:

26. Օրենքով սահմանված կարգով փոստի միջոցով մատուցվող հյուպատոսական ծառայությունների ցանկը, համապատասխան դիմումների ձևերը և արտաքին գործերի նախարարի սահմանած կարգով կիրառվող փոստային ծառայությունների տեսակները, առաջարկվող սակագները և համապատասխան փոստային ծառայություններ մատուցող ընկերությունների կայքերի հասցեները հրապարակվում են նախարարության և հյուպատոսական հիմնարկների կայքերում, ինչպես նաև դիմողների ընդունելության սրահների տեսանելի վայրերում:»:

 

 

pin
Արտաքին գործերի նախարարություն
01.07.2013
N 2/459-Ն
Հրաման