Սեղմել Esc փակելու համար:
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ...

24.12.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2014  -ից մինչեւ   24.12.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 22.12.2022 թիվ 10-Ն որոշում)

i

603.0008.050913

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        09            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60313355

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 օգոստոսի 2013 թվականի թիվ 08-Ն

 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Միջազգային երթուղիներում մատուցված տրանսպորտային ծառայությունների մասին» Ձև 1-Միջազգային տրանսպորտ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Միջազգային երթուղիներում մատուցված տրանսպորտային ծառայությունների մասին» Ձև 1-Միջազգային տրանսպորտ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի ««Միջազգային երթուղիներում մատուցված տրանսպորտային ծառայությունների մասին» Ձև թիվ 1-Ծառայություն (տրանսպորտ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և կազմելու վերաբերյալ ցուցումները հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի մարտի 1-ից:

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2013 թ. օգոստոսի 7-ի

թիվ 08-Ն որոշման

 

ՁԵՎ N 1-Միջազգային տրանսպորտ

(եռամսյակային)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20 թ. __________________ եռամսյակ

 

._________________________________________________________________________.

|    Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի     |

|(04.04.2000թ., ՀՕ-48)                                                    |

|_________________________________________________________________________|

|    Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող ամսվա 25-ը                                                      |

|_________________________________________________________________________|

|    Ներկայացնում է _____________________________________________________ |

|                       (անվանումը և  կազմակերպա-իրավական տեսակը)         |

|    Գտնվելու վայրը __________________________________  I___I___I___I___I |

|                   (գործունեության իրականացման հասցեն)  (փոստային դասիչ) |

|    ____________________________________________________________________ |

|    Մարզը ___________________________________________________I____I____I |

|                                              (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|    Համայնքը / Վարչական շրջանը _______________________  I____I____I____I |

|                                              (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|    Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________ |

|    ________________________________________  I____I____I____I____I____I |

|                                             (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)  |

|    Պետական ռեգիստրի գրանցման համարը  I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |

|                                                                         |

|    Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը  I__I__I__I__I__I__I__I__I |

|                                                                         |

|    Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       I__I__I__I__I__I__I__I__I |

|    Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|    Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________  |

|_________________________________________________________________________|

|  ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է    |

|                                ՕՐԵՆՔՈՎ                                  |

|_________________________________________________________________________|

|    Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Ապրանքներ, ծառայություններ       |Ընդամենը   |     այդ թվում`        |

|                                 |           |_______________________|

|                                 |           |ԱՊՀ երկրներ|Այլ երկրներ|

|                                 |___________|___________|___________|

|                                 |մլն.|համար-|մլն.|համար-|մլն.|համար-|

|                                 |դրամ|ժեքը  |դրամ|ժեքը  |դրամ|ժեքը  |

|                                 |    |հազ.  |    |հազ.  |    |հազ.  |

|                                 |    |ԱՄՆ   |    |ԱՄՆ   |    |ԱՄՆ   |

|                                 |    |դոլար |    |դոլար |    |դոլար |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|Ա. ԱՐՏԱՀԱՆՈՒՄ                    |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|1. Տրանսպորտային կայաններում ոչ  |    |      |    |      |    |      |

|ռեզիդենտների տրանսպորտային       |    |      |    |      |    |      |

|միջոցների լցակայում վառելիքով    |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|2. Տրանսպորտային կայաններում ոչ  |    |      |    |      |    |      |

|ռեզիդենտներին սննդամթերքի        |    |      |    |      |    |      |

|մատուցում (վաճառք)               |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|3. Ոչ ռեզիդենտների բեռների       |    |      |    |      |    |      |

|փոխադրում                        |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|4. Մուտքեր ոչ ռեզիդենտների       |    |      |    |      |    |      |

|տրանսպորտային միջոցների բեռնման  |    |      |    |      |    |      |

|և  բեռնաթափման համար             |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|5. Մուտքեր ոչ ռեզիդենտների       |    |      |    |      |    |      |

|տրանսպորտային միջոցների          |    |      |    |      |    |      |

|տեխնիկական սպասարկման և          |    |      |    |      |    |      |

|վերանորոգման համար               |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|6. Մուտքեր ոչ ռեզիդենտ           |    |      |    |      |    |      |

|ուղեվորներին վաճառված տոմսերից   |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|7. Մուտքեր ոչ ռեզիդենտների       |    |      |    |      |    |      |

|տրանսպորտային միջոցների          |    |      |    |      |    |      |

|վարձակալությունից                |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|8. Մուտքեր ոչ ռեզիդենտների       |    |      |    |      |    |      |

|գովազդներից                      |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|9.Այլ մուտքեր                    |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|Բ. ՆԵՐՄՈՒԾՈՒՄ                    |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|1. Տրանսպորտային կայաններում ոչ  |    |      |    |      |    |      |

|ռեզիդենտների կողմից ռեզիդենտների |    |      |    |      |    |      |

|տրանսպորտային միջոցների լցակայում|    |      |    |      |    |      |

|վառելիքով                        |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|2. Տրանսպորտային կայաններում ոչ  |    |      |    |      |    |      |

|ռեզիդենտների կողմից սննդամթերքի  |    |      |    |      |    |      |

|մատուցում (վաճառք) ռեզիդենտներին |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|3. Ռեզիդենտների բեռների փոխադրում|    |      |    |      |    |      |

|ոչ ռեզիդենտների կողմից           |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|4. Ծախսեր ոչ ռեզիդենտների կողմից |    |      |    |      |    |      |

|կատարած բեռնման և  բեռնաթափման   |    |      |    |      |    |      |

|համար                            |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|5. Ծախսեր ոչ ռեզիդենտների կողմից |    |      |    |      |    |      |

|տրանսպորտային միջոցների          |    |      |    |      |    |      |

|տեխնիկական սպասարկման և          |    |      |    |      |    |      |

|վերանորոգման համար               |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|6. Ծախսեր ոչ ռեզիդենտներից գնված |    |      |    |      |    |      |

|տոմսերի համար                    |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|7. Ծախսեր ոչ ռեզիդենտների        |    |      |    |      |    |      |

|տրանսպորտային միջոցների          |    |      |    |      |    |      |

|վարձակալության համար             |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|8. Ծախսեր գովազդների համար       |    |      |    |      |    |      |

|_________________________________|____|______|____|______|____|______|

|9. Այլ ծախսեր                    |    |      |    |      |    |      |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար                      ___________________   __________________

                                  (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)       ___________________   __________________

                                  (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

«_____»___________ 20 _____ թ.

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2013 թ. օգոստոսի 7-ի

թիվ 08-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Տեղեկատվության հավաքագրման նպատակը: Ստացված տվյալներն օգտագործվելու են միջազգային ծառայությունների ծավալի հաշվարկման և ՀՀ վճարային հաշվեկշռի կազմման աշխատանքներում:

2. Ներկայացման ժամկետը: Հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր եռամսյակ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը:

3. Չափի միավորը: Տվյալները ներկայացվոմ են հազար ԱՄՆ դոլարով և միլիոն դրամով: ՀՀ դրամի կամ այլ երկրների արժույթների փոխարկումը ԱՄՆ դոլարի կատարվում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվետու եռամսյակի համար սահմանված միջին փոխարժեքի:

4. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (տնտեսավարող սուբյեկտ), որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ սահմանված կարգով: Հաշվետվության մեջ արտացոլվում են այն ծառայությունները, որոնք մատուցված են ՀՀ ոչ ռեզիդենտներին ռեզիդենտների կողմից կամ ոչ ռեզիդենտների կողմից ռեզիդենտներին, մասնավորապես, տեղեկություններ տնտեսավարող սուբյեկտի և ՀՀ տարածքում գտնվող նրա դուստր ընկերությունների տրանսպորտային փոխադրումների, ինչպես նաև ՀՀ ոչ ռեզիդենտ տրանսպորտային կազմակերպությունների հետ (ներառյալ արտասահմանյան ավիաուղիները, նավերը, երկաթգծերը և այլն) որոշակի գործառնությունների մասին:

5. Օգտագործվող հասկացությունների նշանակությունը.

1) ՀՀ ոչ ռեզիդենտներին մատուցվող ծառայություններ են համարվում (ծառայությունների արտահանում) այն ծառայությունները, որոնց վճարումը կատարվել է ՀՀ ոչ ռեզիդենտ միավորի կողմից (ներառյալ արտասահմանում գտնվող դուստր ընկերությունները): Բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցվել են ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից և որոնց վճարումը կատարվել է կազմակերպության` Հայաստանում գտնվող դուստր ընկերությունների կամ արտասահմանում գտնվող աշխատակիցների կողմից, անհրաժեշտ է ներկայացնել այս հաշվետվության մեջ որպես ոչ ռեզիդենտների կողմից մատուցված ծառայություններ (ծառայությունների ներմուծում): Այսպիսով, այս հաշվետվության մեջ պետք է ներկայացվեն տվյալներ ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև կատարված գործառնությունների մասին:

2) Սույն հաշվետվության իմաստով անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը. ծառայությունը համարվում է արտահանված, երբ այն մատուցված է ՀՀ ռեզիդենտների կողմից ոչ ռեզիդենտներին, իսկ ներմուծված, երբ այն մատուցված է ՀՀ ռեզիդենտներին ոչ ռեզիդենտների կողմից:

3) Սուբյեկտը համարվում է տվյալ տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե նրա տնտեսական շահերի հիմնական կենտրոնն այդ երկրի տնտեսական տարածքում է: Ընդ որում, տվյալ երկրում տնտեսական շահեր ունենալը նշանակում է, որ տվյալ երկրի տնտեսական տարածքում գոյություն ունի որոշակի տեղավորման վայր, կացարան, արտադրության կազմակերպման համար նախատեսված շենք, շինություն կամ այլ տարածք, որտեղ կամ որտեղից տնտեսավարող սուբյեկտն իրականացնում է և հետագայում էլ մտադրություն ունի իրականացնել որոշակի ծավալի տնտեսական գործունեություն և գործառնություններ այլ սուբյեկտների հետ` անորոշ ժամանակով կամ որոշակի երկար ժամանակահատվածում (սովորաբար 1 տարի կամ ավելի): Մեկ տարին հիմնականում օգտագործվում է պայմանականորեն և նախատեսված է միջազգային համադրելիության ապահովման նպատակով: ՀՀ տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր կառուցվածքային միավորները (անկախ տնտեսավարող սուբյեկտի կարգավիճակից` դուստր, կախյալ (ասոցացված), բաժանմունք, ներկայացուցչություն) համարվում են ՀՀ ռեզիդենտ միավորներ: Տնային տնտեսությունը համարվում է որևէ երկրի ռեզիդենտ, եթե վերջինիս տնտեսական տարածքում տնային տնտեսության անդամներն ունեն կամ մտադիր են ունենալ բնակության վայր, որը հանդիսանում է տնային տնտեսությունների անդամների հիմնական բնակության վայրը: Երկրի տարածքում 1 տարի և ավելի ներկայությունը կամ դրա մտադրությունը բավարար պայման է բնակավայրը հիմնական համարելու համար: Եթե տնային տնտեսության անդամը բացակայում է մեկ տարուց ավելի, ապա նա դադարում է այդ տնային տնտեսության անդամը լինելուց, հետևաբար դառնում է այլ երկրի ռեզիդենտ: ՈՒսանողները (եթե մտադրություն չունեն ուսումն ավարտելուց հետո մնալու ուսումնառության երկրում), երկարատև բուժվող հիվանդները, դեսպանատների ու հյուպատոսությունների աշխատողները, այլ երկրներում ծառայություն իրականացնող ռազմական ստորաբաժանումների անձնակազմը, համարվում են իրենց «հիմնական բնակության վայր» (տնտեսական ու կենսական շահերի հիմնական կենտրոն) հանդիսացող երկրի ռեզիդենտներ:

4) ՀՀ ոչ ռեզիդենտներից ծառայությունների դիմաց ստացված վճարները (եկամուտներ) համարվում են արտահանված ծառայություններ, իսկ ՀՀ ոչ ռեզիդենտներին ծառայությունների դիմաց վճարածը (ծախսեր) ծառայությունների ներմուծում: Հաշվետվության մեջ եկամուտներ և ծախսեր ցուցանիշները գնահատվում են ՀՀ դրամով և համարժեք ԱՄՆ-ի դոլարով:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Ա մաս. 1-ին և 2-րդ կետերում լրացվում են տվյալներ ՀՀ ոչ ռեզիդենտ տրանսպորտային կազմակերպություններին մատուցված ծառայությունների և իրացված ապրանքների (վառելիք, սնունդ, ջուր) վերաբերյալ: 3-րդ կետում լրացվում են ՀՀ ոչ ռեզիդենտների բեռնափոխադրումներից ստացված մուտքերը: 4-րդ կետում լրացվում են ոչ ռեզիդենտների տրանսպորտային միջոցների բեռնման և բեռնաթափման համար ստացված մուտքերը: 5-րդ կետում լրացվում են տվյալներ ՀՀ ոչ ռեզիդենտներին մատուցված տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ տեխնիկական սպասարկումը և վերանորոգումն իրենից ներկայացնում է կատարված աշխատանքների արժեքը, այսինքն տեխնիկական սպասարկման և վերանորոգման արժեքը ներառում է ցանկացած նյութեր կամ լրացուցիչ պահեստամասեր, որոնք օգտագործվել են վերանորոգողի կողմից և ներառվել են վերանորոգման ծախսերի մեջ: Այս հատվածում ընդգրկվում են ջրային, օդային և այլ տրանսպորտային սարքավորումների տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը: 6-րդ կետում անհրաժեշտ է գրանցել տվյալներ ոչ ռեզիդենտ ուղևորներին վաճառված տոմսերի մասին, առանց հետ վերադարձված տոմսերի արժեքի, ընդ որում` տվյալները գրանցվում են բրուտտո` նախքան տրանսպորտային գործակալների միջնորդական մուծումների հանումը: 7-րդ կետում արտացոլվում են ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից տրանսպորտային միջոցների (առանց անձնակազմի) մինչև 1 տարի ժամկետով վարձակալության համար եռամսյակում կատարված վճարները, բացառությամբ` տրանսպորտային սարքավորումների ֆինանսական լիզինգի (երկարաժամկետ վարձակալություն սեփականության իրավունքի ձեռքբերմամբ):

7. Բ մաս. Այս հատվածում լրացվում են տվյալներ ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից ՀՀ ռեզիդենտներին մատուցված ծառայությունների վերաբերյալ:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
07.08.2013
N 08-Ն
Որոշում