Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ Մ ...

 

 

040.0658.260613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2013 թվականի N 658-Ն

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 675-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Հ. Աճառյան 31 հասցեում գտնվող` 6018.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքային համալիրի սպասարկման համար առանձնացված` 2.65 հեկտար մակերեսով, 119 886 հազ. դրամ կադաստրային արժեքով հողամասն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամին:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի անհատույց օգտագործման մասին պայմանագիր:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ հիմնադրելու մասին» N 675-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 54-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին ենթակետով.

i

«7.1. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահի ընտրությունը».

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 55.1-ին կետով.

i

«55.1. Հոգաբարձուների խորհուրդն ընտրում է հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահին, որը չի հանդիսանում հոգաբարձուների խորհրդի անդամ և հոգաբարձուների խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:»:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի կանոնադրության մեջ սույն որոշմամբ կատարված փոփոխությունների պետական գրանցումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2013
N 658-Ն
Որոշում