102.0105.110613
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 06 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10213229
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
10 հունիսի 2013 թվականի N 105-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Ն. Խաչատրյանին`
1) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Խմբի կազմում ընդգրկված նոր անդամներին հանձնել անդամությունը հաստատող փաստաթղթերը` վկայականները:
3. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանին`
1) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում քրեակատարողական հիմնարկների պետերին տեղեկացնել Խմբի նոր կազմի մասին և տրամադրել խմբի անդամների ցուցակը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ արդարադատության նախարարի
2013 թվականի հունիսի 10-ի
N 105-Ն հրամանի
«Հավելված N 2
ՀՀ արդարադատության նախարարի
2005 թվականի նոյեմբերի 18-ի
թիվ ՔՀ-66-Ն հրամանի
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ
.____________________________________________________________________.
|Հ/Հ|Խմբի անդամի |Երաշխավորող կազմակերպության անվանումը |
| |անուն, ազգանունը | |
|___|____________________|___________________________________________|
|1. |Ռոբերտ Ռևազյան |«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան |
| | |հասարակական կազմակերպություն |
|___|____________________|___________________________________________|
|2. |Ռուբեն Սարգսյան |«Համագործակցություն հանուն |
| | |ժողովրդավարության կենտրոն» հասարակական |
| | |կազմակերպություն |
|___|____________________|___________________________________________|
|3. |Ժորժետա Մեսրոպյան |«Ընդդեմ իրավական կամայականության» |
| | |հասարակական կազմակերպություն |
|___|____________________|___________________________________________|
|4. |Տիրայր Խալափյան |«ՏՐՏՈՒ» մշակութային հասարակական |
| | |կազմակերպություն |
|___|____________________|___________________________________________|
|5. |Աննա Մելիքյան |«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» |
| | |հասարակական կազմակերպություն |
|___|____________________|___________________________________________|
|6. |Գոհար Ամիրխանյան |«Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց |
| | |միություն» հասարակական կազմակերպություն |
|___|____________________|___________________________________________|
|7. |Օֆելյա Զալյան |«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի |
| | |Վանաձորի գրասենյակ» հասարակական |
| | |կազմակերպություն |
|___|____________________|___________________________________________|
|8. |Տիգրան Ներսիսյան |«Գ. Մագիստրոսի անվան բժիշկների |
| | |միաբանություն» հասարակական կազմակերպություն|
|___|____________________|___________________________________________|
|9. |Արայիկ Զալյան |«Ժողովրդական նախաձեռնությունների |
| | |երիտասարդական կենտրոն» հասարակական |
| | |կազմակերպություն |
|___|____________________|___________________________________________|
|10.|Սերգեյ Գաբրիելյան |«Երաշխիքե քաղաքացիական հասարակական կենտրոն»|
| | |հասարակական կազմակերպություն |
|___|____________________|___________________________________________|
|11.|Արինա Մեծոյան |«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» |
| | |հասարակական կազմակերպություն |
|___|____________________|___________________________________________|
|12.|Հասմիկ Հարությունյան|«Իրավունքների պաշտպանություն առանց |
| | |սահմանների» հասարակական կազմակերպություն»: |
.____________________________________________________________________.