102.0092.240513
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 05 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10213207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
22 մայիսի 2013 թվականի N 92-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Ն. Խաչատրյանին`
1) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Խմբի կազմում ընդգրկված նոր անդամներին հանձնել անդամությունը հաստատող փաստաթղթերը` վկայականները:
3. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանին`
1) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում քրեակատարողական հիմնարկների պետերին տեղեկացնել Խմբի նոր կազմի մասին և տրամադրել խմբի անդամների ցուցակը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2013 թվականի մայիսի 22-ի
N 92-Ն հրամանի
«Հավելված N 2
ՀՀ արդարադատության նախարարի
2005 թվականի նոյեմբերի 18-ի
թիվ ՔՀ-66-Ն հրամանի
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ
.______________________________________________________________________.
|Հ/հ| Խմբի անդամի | Երաշխավորող կազմակերպության անվանումը |
| | անուն, ազգանունը | |
|___|_____________________|____________________________________________|
| 1.|Ռոբերտ Ռևազյան |«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան |
| | |հասարակական կազմակերպություն |
|___|_____________________|____________________________________________|
| 2.|Ռուբեն Սարգսյան |«Համագործակցություն հանուն ժողովրդավարության|
| | |կենտրոն» հասարակական կազմակերպություն |
|___|_____________________|____________________________________________|
| 3.|Ժորժետա Մեսրոպյան |«Ընդդեմ իրավական կամայականության» |
| | |հասարակական կազմակերպություն |
|___|_____________________|____________________________________________|
| 4.|Տիրայր Խալափյան |«ՏՐՏՈՒ» մշակութային հասարակական |
| | |կազմակերպություն |
|___|_____________________|____________________________________________|
| 5.|Աննա Մելիքյան |«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» |
| | |հասարակական կազմակերպություն |
|___|_____________________|____________________________________________|
| 6.|Գոհար Ամիրխանյան |«Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց |
| | |միություն» հասարակական կազմակերպություն |
|___|_____________________|____________________________________________|
| 7.|Օֆելյա Զալյան |«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի|
| | |գրասենյակ» հասարակական կազմակերպություն |
|___|_____________________|____________________________________________|
| 8.|Տիգրան Ներսիսյան |«Գ. Մագիստրոսի անվան բժիշկների |
| | |միաբանություն» հասարակական կազմակերպություն |
|___|_____________________|____________________________________________|
| 9.|Արայիկ Զալյան |«Ժողովրդական նախաձեռնությունների |
| | |երիտասարդական կենտրոն» հասարակական |
| | |կազմակերպություն |
.______________________________________________________________________.
«: