Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ Ն ...

 

 

040.0439.300413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2013 թվականի N 439-Ն

 

i

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 228-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը, 81-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Ստեղծել ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) և հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի`

1) աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի.

2) կազմը` համաձայն N 3 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:

4. Սահմանել, որ ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվությունները տրամադրվում են յուրաքանչյուր դեպքի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ներկայացմամբ:

i

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի «Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման կարգերը հաստատելու մասին» N 228-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի ապրիլի 25-ի

N 439-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացվում դիմում և դրան կից հետևյալ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

2) ատոմային էներգիայի միջազգային գործակալության ցուցանիշներին համապատասխանության մասին տեղեկանք, որը երաշխավորում է ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության փորձի առկայությունը: Տեղեկանքի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

3. Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման հայտ ներկայացնելու համար հատուկ թույլտվությունը տրվում է 1 տարի ժամկետով:

4. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետում ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման հայտ չներկայացնելու դեպքում հատուկ թույլտվություն տրվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:

5. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացվում են միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:

6. Միջգերատեսչական հանձնաժողովը սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է տրամադրում հանձնաժողովի եզրակացությունը:

7. Միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարն ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման համար Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

8. Լիազոր մարմնի ղեկավարն ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի բացասական եզրակացությունն ստանալուց հետո 2-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին դրա մասին:

9. Միջգերատեսչական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տալիս, եթե սույն կարգի 2-րդ կետի համաձայն ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին:

10. Լիազոր մարմինն ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին:

11. Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման ընդունման դեպքում հատուկ թույլտվություն ստացած իրավաբանական անձը կարող է ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերել «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

12. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված հատուկ թույլտվության տրամադրման համար հիմք հանդիսացած պահանջների պահպանման պարտականության վերաբերյալ դրույթները լիազոր մարմնի կողմից ներառվում են «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված կնքվելիք պայմանագրում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի ապրիլի 25-ի

N 439-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եզրակացություններ տալու և միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կազմակերպման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:

2. Միջգերատեսչական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, սույն որոշմամբ և այլ իրավական ակտերով:

 

II. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Միջգերատեսչական հանձնաժողովի գործառույթներն են`

1) ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվություն ստանալու համար սույն որոշմամբ պահանջվող փաստաթղթերի (այսուհետ` փաստաթղթեր) լիակազմության ու արժանահավատության ստուգումը.

2) ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման նպատակահարմարության մասին հիմնավորված եզրակացության կազմումը:

 

III. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով:

5. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը հրավիրվում են համապատասխան դիմումն ու դրան կից փաստաթղթերը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Միջգերատեսչական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում` հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

7. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

8. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.

2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում նրա կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.

3) ստորագրում է հանձնաժողովի եզրակացությունները և նրա գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը.

4) իրականացնում է սույն որոշումից բխող այլ լիազորություններ:

9. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալը`

1) միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում փոխարինում է նրան.

2) միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին զեկուցում է ստացված դիմումի ու դրան կից փաստաթղթերի լիակազմության մասին.

3) ապահովում է ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման նպատակահարմարության մասին եզրակացության ձևակերպումը:

10. Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը`

1) ուսումնասիրում և գրանցում է ստացված դիմումն ու դրան կից փաստաթղթերի լիակազմությունը.

2) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին.

3) նախապատրաստում է հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերը.

4) գրանցում է հանձնաժողովի նիստի արձանագրությունները և ապահովում հանձնաժողովի անդամների ստորագրությունները:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2013 թվականի ապրիլի 25-ի

N 439-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի

տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

 

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման

պետական կոմիտեի նախագահ

 

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և

հակահամաճարակային հսկողության տեսչության պետ

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի

ընդերքի վարչության պետ

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի

վարչության օգտակար հանածոների և ընդհանուր երկրաբանության բաժնի պետ

(միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.04.2013
N 439-Ն
Որոշում