040.0303.030413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 մարտի 2013 թվականի N 303-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացված միջոցներով կառուցված` 475,276,235 դրամ հաշվեկշռային արժեքով «Գորիս քաղաքի և գյուղերի ջրամատակարարման վերակառուցում Զույգաղբյուրի (Կոշաբուլաղի) աղբյուրների միջոցով» (ՆԿ000+00-ից ՆԿ103+70) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի N 309-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 255,812,185 դրամ հաշվեկշռային արժեքով «Գորիս քաղաքի և հարակից գյուղերի վերակառուցված ջրատար» (ՆԿ103+70-ից ՆԿ180+45) (այսուհետ` միացյալ գույք) միացյալ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1,860,000 դրամ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված միացյալ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո այն հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված միացյալ գույքի (ակտիվների) հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
5. Սույն որոշման 1-ին կետում նշված միացյալ գույքը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվելուց հետո ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված միացյալ գույքի ներդրումը «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:
i
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.56 աղյուսակում կատարել լրացումներ` համաձայն N 2 հավելվածի:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի մարտի 28-ի
N 303-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Ցուցանիշների փոփոխությունը|
|դասակարգման հոդվածների անվանումները |(ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |__________________________|
| |առաջին |ինն ամիս| տարի |
| |կիսամյակ| | |
|__________________________________________|________|________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 1860.0| 1860.0| 1860.0|
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ | 900.0| 900.0| 900.0|
|__________________________________________|________|________|________|
|Այլ մասնագիտական ծառայությունների | | | |
|ձեռքբերում | | | |
|__________________________________________|________|________|________|
|Մասնագիտական ծառայություններ | 900.0| 900.0| 900.0|
|__________________________________________|________|________|________|
|ՀԱՐԿԵՐ, ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՏՈՒՅԺԵՐ, ՈՐՈՆՔ| 60.0| 60.0| 60.0|
|ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ | | | |
|ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ | | | |
|__________________________________________|________|________|________|
|Պարտադիր վճարներ | 60.0| 60.0| 60.0|
|__________________________________________|________|________|________|
|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | 900.0| 900.0| 900.0|
|__________________________________________|________|________|________|
|Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր | 900.0| 900.0| 900.0|
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի մարտի 28-ի
N 303-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.56 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի |
| |ավելացումները նշված են դրական նշանով) |
| |_________________________________________|
| |ոչ ֆինանսական |ֆինանսական ցուցանիշներ |
| |ցուցանիշներ | |
| |________________|________________________|
| |առաջին|ինն |տարի|առաջին |ինն ամիս| տարի |
| |կիսամ-|ամիս| |կիսամյակ| | |
| |յակ | | | | | |
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները |
|1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները|
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Ջրագծի` որպես անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ գույքային |
| |իրավունքների պետական գրանցում |
|__________| |
|1079|ԱԾ01 |Նկարագրությունը |
| | |ՀՀ Սյունիքի մարզպետարանին հատկացված միջոցներով կառուցված, |
| | |ինչպես նաև «ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» ՊԿՀ-ին |
| | |ամրացված անշարժ գույքի գրանցում |
|__________|__________________________________________________________|
|Քանակական |18045 գծմ | | | | | | X |
|__________|________________|______|____|____|________|________|______|
|Որակական |Մշակված չէ | | | | | | X |
|__________|________________|______|____|____|________|________|______|
|Ժամկետայ- |Մշակված չէ | | | | | | X |
|նության | | | | | | | |
|___________________________|______|____|____|________|________|______|
|Մատուցվող ծառայության վրա | | | X | 1860.0| 1860.0|1860.0|
|կատարվող ծախսը (հազ. դրամ) | | | | | | |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|Տարածքային ծառայություններ, ՀՀ Սյունիքի մարզպետարան |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Ծրագիրը նպաստում է - ՀՀ սեփականությունը հանդիսացող 731088420 դրամ |
|արժեքով գույքի պետական գրանցմանը: |
|_____________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
|ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ |
._____________________________________________________________________.