Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2 ...

 

 

102.0033.130313

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        03            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10213083

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

27 փետրվարի 2013 թվականի N 33-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 96-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 17-Ն որոշման 2-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման կարգը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների ձևերը հաստատելու մասին» N 96-Ն հրամանի հավելված 1-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20-ից 23-րդ կետերով.

«20. Վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու նպատակով վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողը սահմանված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև փոստով: Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք ներկայացնում են նաև անձնագրի հայերեն` նոտարի կողմից և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատված թարգմանությունը: Փոստով ներկայացնելու դեպքում դիմումի մեջ անհրաժեշտ է նշել նաև վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն` թերի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրա մասին դիմողին ծանուցելու նպատակով: Դիմումը փոստով ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի ստորագրությունը լինի հաստատված նոտարի կողմից և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

21. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը, վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողի ցանկությամբ և իր հաշվին, կարող է տրամադրվել փոստով` պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի մեջ նշել է դրա մասին:

22. Փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումն իրականացվում է վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողի կողմից` Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գործող փոստային ծառայությունների սակագներին համապատասխան:

23. Վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը, վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողին տրամադրվում է փոստով` պատվիրված նամակով, եթե վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը վերաբերում է անձամբ իրեն:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
27.02.2013
N 33-Ն
Հրաման