Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 286-Ն Ո ...

 

 

040.0101.140213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունվարի 2013 թվականի N 101-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 286-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից փաստաթղթերի հյուպատոսական վավերացման կարգը հաստատելու մասին» N 286-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման հավելվածի 41-րդ կետում «39-րդ» բառը փոխարինել «40-րդ» բառով.

i

2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 62-րդ, 63-րդ և 64-րդ կետերով.

«62. Փաստաթղթերը վավերացնելու նպատակով դիմողը սահմանված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև փոստով: Փոստով ներկայացնելու դեպքում դիմումի մեջ անհրաժեշտ է նշել նաև դիմողի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն` թերի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրա մասին դիմողին ծանուցելու նպատակով:

63. Փաստաթուղթը, դիմողի ցանկությամբ և իր հաշվին, դիմողին կարող է տրամադրվել փոստով` պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի մեջ նշել է դրա մասին:

64. Փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումն իրականացվում է դիմողի կողմից Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գործող փոստային ծառայությունների սակագներին համապատասխան:».

i

3) NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պաշտոնական կայքերում տեղադրել`

1) փաստաթղթերի վավերացում ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.

2) դիմումի ձևերը.

3) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գործող համապատասխան փոստային ծառայությունների սակագները և կայքերի հղումները.

4) փոստով ծառայությունների մատուցման ընթացակարգը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում ապահովել վճարումների պետական էլեկտրոնային համակարգում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաբյուջետային գանձապետական հաշվի համարի բացումը և տեղադրումը` Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետությունում գործող սակագների վճարման նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների սակագները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն որոշման 1-ին կետը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-րդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հունվարի 10-ի

N 101-Ն որոշման

 

«Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

________________________________

                                           (անունը, հայրանունը, ազգանունը)

                           Անձնագրի սերիան և համարը _____________________

                           Բնակության վայրը ______________________________

                           Հեռախոսը _____________________________________

                                              (առկայության դեպքում)

                           Էլ. փոստ _____________________________________

                                               (առկայության դեպքում)

                                                                       

                                 ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ վավերացնել կից ներկայացվող փաստաթուղթը (փաստաթղթերը)

 

Փաստաթուղթը ներկայացվելու է ___________________________________

(պետության անվանումը)

 

Դիմումին կից հյուպատոսական վավերացման համար ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

1. _________________________________________________________________ 2. _________________________________________________________________ 3. _________________________________________________________________ 4. _________________________________________________________________

 

Պետական տուրքը ______________ դրամի չափով վճարված է:

 

[] Խնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով`___________________

_____________________________________________________________________

(անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքը ցանկանում եք ստանալ փոստով)

 

Դիմող _____________________ _______________________________________

             (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)

 

___ _________________ 20___ թ.

 

.....................................................................

 

Ծառայողական նշումներ

 

Ընդունելու օրը ___ _______________ 20___ թ.

 

Գրանցման համարը _________________________

 

Հանձնելու օրը ___ ________________ 20___ թ.

 

_________________________________________

(ընդունող աշխատողի ստորագրությունը)»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հունվարի 10-ի

N 101-Ն որոշման

 

«Ձև N 2

 

______________________________ - ՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ (ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ)

 

________________________________

                                           (անունը, հայրանունը, ազգանունը)

                           Անձնագրի սերիան և համարը _____________________

                           Բնակության վայրը ______________________________

                           Հեռախոսը _____________________________________

                                              (առկայության դեպքում)

                           Էլ. փոստ _____________________________________

                                               (առկայության դեպքում)

                  

                                 ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ կից ներկայացվող փաստաթուղթը (փաստաթղթերը) վավերացնել

«Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքի 50-րդ, 51-րդ և 52-րդ

հոդվածների դրույթների համապատասխան

 

Դիմումին կից հյուպատոսական վավերացման համար ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

1. _________________________________________________________________ 2. _________________________________________________________________ 3. _________________________________________________________________ 4. _________________________________________________________________

 

Պետական տուրքը ______________ չափով վճարված է:

 

[] Խնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով`_____________________

______________________________________________________________________

(անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքը ցանկանում եք ստանալ փոստով)

 

Դիմող _____________________ _______________________________________

            (ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

 

___ _______________________ 20___ թ.

 

.....................................................................

 

Ծառայողական նշումներ

 

Ընդունելու օրը ___ _______________ 20___ թ.

 

Գրանցման համարը _________________________

 

Հանձնելու օրը ___ ________________ 20___ թ.

 

_________________________________________

(ընդունող աշխատողի ստորագրությունը)»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.01.2013
N 101-Ն
Որոշում