Սեղմել Esc փակելու համար:
ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԳՈՎԱԶԴԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԳՈՎԱԶԴԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱ ...

 

 

118.0923.221112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        11            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11812414

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

29 հոկտեմբերի 2012 թվականի թիվ 923-Ն

 

i

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԳՈՎԱԶԴԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 229 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 23-ի N 450-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագրի 7-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. ՈՒժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի սեպտեմբերի 11-ի «Վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնեցման մասին» N 229 հրամանը:

2. Հաստատել վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնեցման կարգը և ձևը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Վիճակախաղի գովազդի բովանդակությանը համաձայնություն տալու կամ դրանք մերժելու իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությանը:

4. Սույն հրամանի կատարման պատասխանատու սահմանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի հոկտեմբերի 29-ի

N 923-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԳՈՎԱԶԴԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են վիճակախաղեր կազմակերպող տնտեսվարող սուբյեկտների (այսուհետ` Կազմակերպիչ) կողմից նախքան վիճակախաղի գովազդի հրապարակումը լիազոր մարմնի հետ համաձայնեցման համար վիճակախաղի գովազդի բովանդակությունը ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին համապատասխան` Կազմակերպիչը նախքան վիճակախաղի գովազդի հրապարակումը, դրա բովանդակությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնեցմանը:

3. Կազմակերպիչը վիճակախաղի գովազդի բովանդակությունը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում երկու օրինակից` ՀՀ ֆինանսների նախարարի կողմից հաստատված ձևով (N 2 Հավելված):

4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում հասցեագրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությանը (Այսուհետ` Գործակալություն):

5. Կազմակերպիչը վիճակախաղի գովազդի բովանդակությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քարտուղարություն թղթային, կամ փոստային, կամ էլեկտրոնային եղանակով` ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին, ընդ որում` էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում վիճակախաղի գովազդի բովանդակությունը պետք է ստորագրված լինի կազմակերպչի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ:

6. Քարտուղարություն գրանցման (մուտքագրման) ամսաթիվը համարվում է վիճակախաղի գովազդի բովանդակության ներկայացման ամսաթիվ:

7. Կազմակերպչի կողմից ներկայացված վիճակախաղի գովազդի բովանդակությանը համաձայնեցում տալու կամ մերժելու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն` ներկայացված ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և «Վիճակախաղերի մասին» ու «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին:

8. Գործակալությունը` վիճակախաղի գովազդի բովանդակությունը իրեն ներկայացնելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում ընդունում է որոշում վիճակախաղի գովազդի բովանդակությանը համաձայնություն տալու կամ մերժելու մասին և այդ մասին գրավոր տեղեկացնում Կազմակերպչին: Եթե նշված ժամկետում համաձայնություն տալը չի մերժվում, ապա այն համարվում է տրված:

9. Վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնեցում տալու կամ մերժելու գործընթացի իրականացման պատասխանատու է հանդիսանում Գործակալության խաղային գործի լիցենզավորման բաժինը:

i

10. Եթե Գործակալությունը ընդունել է վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպչին է առձեռն տրամադրվում լիազոր մարմնի հետ համաձայնեցված` վիճակախաղի գովազդի մեկ օրինակը Գործակալության պետի ստորագրությամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի կնիքով: Երկրորդ օրինակը` Կազմակերպչի կողմից առաջին օրինակի ստացման վերաբերյալ գրառումով և ստորագրությամբ պահվում է Գործակալությունում` Կազմակերպչի անհատական գործում կամ վիճակախաղի գովազդի բովանդակությունների պահման համար նախատեսված թղթապանակում: Վիճակախաղի գովազդի բովանդակությանը համաձայնություն տալու մասին գրությամբ Կազմակերպչին տեղեկացվում է նաև, որ լիազոր մարմնի հետ համաձայնեցված` վիճակախաղի գովազդի մեկ օրինակը կարող է առձեռն ստանալ Գործակալության խաղային գործի լիցենզավորման բաժնից ցանկացած աշխատանքային օր աշխատանքային ժամերի ընթացքում:

(10-րդ կետը փոփ. 01.12.14 թիվ 851-Ն հրաման)

11. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին համապատասխան` վիճակաղաղի գովազդին լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե այն`

1) հակասում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.

2) լիազոր մարմնի հետ համաձայնեցված համապատասխան վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի դրույթներին.

3) պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ:

12. Վիճակաղաղի գովազդի բովանդակությանը համաձայնություն տալը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում Լիազոր մարմինը գրավոր տեղեկացման մեջ նշում է մերժման հիմք հանդիսացած պատճառը(ները)` վկայակոչելով այն իրավական ակտը, որի ուժով մերժվում է: Վիճակախաղի գովազդի բովանդակությանը համաձայնություն տալը մերժելու դեպքում Կազմակերպչի կողմից ներկայացված Վիճակախաղի գովազդի բովանդակության օրինակները պահվում են Գործակալությունում` Կազմակերպչի անհատական գործում կամ վիճակախաղի գովազդի բովանդակությունների պահման համար նախատեսված թղթապանակում:

13. Վիճակախաղի կանոնակարգի` ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված գովազդի բովանդակության վրա ազդող փոփոխությունների դեպքում կազմակերպիչը ՀՀ ֆինանսների նախարարության հաստատմանը նշված փոփոխությունները ներկայացնելու հետ միաժամանակ ներկայացնում է գովազդի համապատասխանաբար փոփոխված տեքստը, որը քննարկվում է սույն կարգի դրույթներին համապատասխան` ընդհանուր հիմունքներով:

 

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի հոկտեմբերի 29-ի

N 923-Ն հրամանի

 

       Հաստատված է                             Համաձայնեցված է            

    ՀՀ ֆինանսների                           ՀՀ ֆինանսների                 

    նախարարի                                նախարարության հետ             

    20__ թ. _____ -ի                        «__» «_____» թ.               

    N ___ հրամանով                          ՀՀ ֆինանսների նախարարության   

                                            աշխատակազմի լիցենզավորման     

                                            գործակալության պետ`           

                                            _______________               

 

Վիճակախաղի գովազդի բովանդակությունը ներկայացնողի`

 

անվանումը ________________________________________________________

կազմակերպական-իրավական ձևը ______________________________________

վիճակախաղի անվանումը _____________________________________________

վիճակախաղի տեսակը ________________________________________________

իրավաբանական անձի գտնվելու վայրը _________________________________

հեռախոս __________________________________________________________

 

Ստորև Ձեր համաձայնեցմանն ենք ներկայացնում վիճակախաղի գովազդի

բովանդակությունը`

 

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

Վիճակախաղի գովազդի հրապարակման համար նախատեսվող ժամկետները (գործողության ժամկետը)

 

    _____ ____________ 20 թ.                 _______________________

                                                 ստորագրությունը

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
29.10.2012
N 923-Ն
Հրաման