(ուժը կորցրել է 02.11.16 թիվ 295-Ն որոշում)
i
600.0434.221112
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 11 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60012413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2012 թվականի N 434-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 43-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 15-ի «Ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 40-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
1) Կարգի 5.2 կետից հանել «Թույլտվություն ունեցող Անձին գրանցող պետական լիազորված մարմնի` Թույլտվություն ունեցող Անձի կանոնադրությունում կատարած փոփոխությունները (չի պահանջվում, եթե Հայտատուն ֆիզիկական անձ է) և» բառերը.
i
2) Կարգի 6.1 կետում «նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը» բառերը փոխարինել «իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման համարի վերաբերյալ տեղեկություններ» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել Կարգի N 1 հավելվածի 1-ին կետի ա) ենթակետը.
i
4) Կարգի N 2 հավելվածում «Թույլտվություն ստացող Անձի անվանումը (անունը, ազգանունը)» բառերից հետո լրացնել «պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: