Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 21 ...

 

 

040.1425.191112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2012 թվականի N 1425-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2176-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1055-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. (1-ին կետը չեղյալ է ճանաչվել 10.07.13 թիվ 725-Ն որոշում)

i

2. (2-րդ կետը չեղյալ է ճանաչվել 10.07.13 թիվ 725-Ն որոշում)

3. (3-րդ կետը չեղյալ է ճանաչվել 10.07.13 թիվ 725-Ն որոշում)

4. (4-րդ կետը չեղյալ է ճանաչվել 10.07.13 թիվ 725-Ն որոշում)

5. (5-րդ կետը չեղյալ է ճանաչվել 10.07.13 թիվ 725-Ն որոշում)

i

6. (6-րդ կետը չեղյալ է ճանաչվել 10.07.13 թիվ 725-Ն որոշում)

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման N 1 հավելվածի 69-րդ կետի 4-րդ սյունակում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու, «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ստեղծելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու, լուծարելու, վերանվանելու և վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 419 որոշման մեջ փոփոխություններ կատարելու, 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1317-Ն, 2003 թվականի հունվարի 30-ի N 84-Ն, 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1535-Ն և 2005 թվականի փետրվարի 10-ի N 119-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1055-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) չեղյալ ճանաչել որոշման 11-րդ կետը և 13-րդ կետի 6-րդ ենթակետը.

i

2) որոշման 12-րդ կետից հանել «և «Երևանի մշակույթի պետական քոլեջ» բառերը:

i

8.1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև սույն որոշման 4-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված աշխատանքների ավարտը` ապահովել «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորումը` «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 03 խմբի 02 դասի «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստի տրամադրում» և «Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին` կնքելով համապատասխան պայմանագիր:

(8.1-ին կետը լրաց. 07.02.13 թիվ 108-Ն որոշում)

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշման վերնագիրը և նախաբանը փոփ. 10.07.13 թիվ 725-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.11.2012
N 1425-Ն
Որոշում