(ուժը կորցրել է 22.10.01 թիվ 1018 որոշում)
i
040.0254.220499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 1999 թվականի թիվ 254
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայի գործունեությունը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
i
ա) Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկան հանդիսանում է մանրածախ առևտրի շուկա, և այնտեղ իրականացվող առևտուրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 28-ի «Մանրածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» N 35 որոշմամբ.
i
բ) Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներն են ներմուծվում ու արտահանվում միայն Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի ծագում ունեցող ապրանքներ.
(1-ին կետի բ ենթակետն ուժը կորցրել է 07.08.00 թիվ 441 որոշում)
գ) Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայի տարածքը հանդիսանում է մաքսային հսկողության գոտի.
i
դ) Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայի տարածքում մաքսային հսկողությունը և ձևակերպումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Մեղրու շրջանի սահմանամերձ առևտրի տարածքը մաքսային հսկողության գոտի սահմանելու և այդ տարածքում մաքսային հսկողության և ձևակերպումների ժամանակավոր կարգ հաստատելու մասին» N 288 որոշմամբ հաստատված ժամանակավոր կարգի համաձայն:
(1-ին կետի դ ենթակետն ուժը կորցրել է 07.08.00 թիվ 441 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում վրացական կողմի հետ համաձայնեցնել Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայի տարածքով գործընկեր պետությունների տարածք ներմուծվող ապրանքների ցանկը և դրանց սահմանաքանակները.
բ) վրացական կողմի հետ համատեղ ձեռնարկել միջոցներ` Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայում մեծածախ առևտրի տարանջատման և դրա նպատակով ծառայություններ մատուցող ենթակառուցվածքների ստեղծման համար:
3. Տավուշի մարզպետին` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության մասնակցությամբ ու օժանդակությամբ և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ու Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից տրված տեխնիկական պայմանների հիման վրա 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով, պատվիրել Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայի տարածքի պարսպապատման նախագիծ` նախագծման առաջադրանքը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: