(ուժը կորցրել է 01.02.00 թվականից` 26.10.99 թիվ 662 որոշում)
i
040.0253.220499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 1999 թվական թիվ 253
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 175 ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 178 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
ա) 2-րդ կետի «ա» ենթակետում «ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի» բառերը փոխարինել «ոգելից խմիչքների, ծխախոտի և մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով սպիրտի» բառերով.
i
բ) 2-րդ կետի «ե» ենթակետում «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածով» բառերը փոխարինել «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի առաջին կետով» բառերով.
i
գ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ», «է» և «ը» ենթակետերով.
«զ) 1999 թվականի մայիսի 1-ից արգելվում է սահմանված կարգով չդրոշմավորված` մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով սպիրտի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.
է) 1999 թվականի հունիսի 1-ից արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված սահմանված կարգով չդրոշմավորված` մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով սպիրտի իրացումը Հայաստանի Հանրապետությունում.
ը) մինչև 1999 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1999 թվականի հունիսի 1-ը չիրացված` մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով դրոշմավորումն իրականացնում է ներմուծողը կամ հայտարարատուն` սահմանված փաստաթղթերի ներկայացմամբ` վճարելով միայն դրոշմանիշների արժեքը».
i
դ) որոշմամբ հաստատված կարգի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«22.07, սպիրտ
բացառությամբ 5 լիտր տարողությունը գերազանցող ծավալով
տարաներով ներմուծվող սպիրտի»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 178 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`
i
ա) 2-րդ կետի «ա» ենթակետում «ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրանքի» բառերը փոխարինել «ոգելից խմիչքների, ծխախոտի արտադրանքի և մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով սպիրտի» բառերով.
բ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» և «է» ենթակետերով.
i
«զ) 1999 թվականի հունիսի 1-ից արգելվում է սահմանված կարգով չդրոշմավորված` Հայաստանի Հանրապետության արտադրված` մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով սպիրտի իրացումը Հայաստանի Հանրապետությունում.
է) մինչև 1999 թվականի հունիսի 1-ը ձեռք բերված և չիրացված` սույն որոշմամբ սահմանված կարգով չդրոշմավորված` մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով սպիրտի դրոշմավորումն իրականացնում է իրացնողը` վճարելով ակցիզային դրոշմանիշների արժեքը և այն ներառելով ինքնարժեքում` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով ապրանքների ձեռքբերման հիմքերը».
i
գ) որոշմամբ հաստատված կարգի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«22.07, սպիրտ
բացառությամբ 5 լիտր տարողությունը գերազանցող ծավալով
տարաներով իրացվող սպիրտի»: