040.1181.250912
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 սեպտեմբերի 2012 թվականի N 1181-Ն
i
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ, ԳՐԵԼԱՁԵՎՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1938-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում կիրառվող Չափի և կշռի միջազգային համաժողովի կողմից ընդունված և օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների միավորները և չափումների սանդղակները`
1) մեծությունների միավորների հայերեն անվանումը, նշագրումը և գրելաձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևը և կիրառման կանոնները` համաձայն N 2 հավելվածի.
3) մեծությունների միավորների կիրառման կանոնները` համաձայն N 3 հավելվածի:
2. Թույլատրել մեծությունների միավորների միջազգային համակարգի մեծությունների միավորներին համահավասար կիրառման թույլատրված մեծությունների արտահամակարգային միավորները` հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ` համաձայն N 4 հավելվածի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Մեծությունների միավորների, չափումների սանդղակների անվանումը, նշագրումը, գրելաձևն ու դրանց կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 30-ի N 260 և 1999 թվականի մայիսի 3-ի N 277 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1938-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի սեպտեմբերի 13-ի
N 1181-Ն որոշման
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԵԼԱՁԵՎԸ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
Աղյուսակ N 1
._____________________________________________________________________.
|Մեծությունը | Միավորը |
|_________________|___________________________________________________|
|անվանումը |չափայ|անվա|նշագիրը| սահմանումը |
| |նու- |նու-|_______| |
| |թյու-|մը |մի-|հա-| |
| |նը | |ջազ|յե-| |
| | | |գա-|րեն| |
| | | |յին| | |
|___________|_____|____|___|___|______________________________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___________|_____|____|___|___|______________________________________|
|Երկարու- | L |մետր| m | մ |Մետրը վակուումում լույսի անցած |
|թյուն | | | | |ճանապարհի երկարությունն է |
| | | | | |1/299 792 458 վ ժամանակահատվածում: |
|___________|_____|____|___|___|______________________________________|
|Զանգված | M |կիլո| kg| կգ|Կիլոգրամը հավասար է կիլոգրամի |
| | |գրամ| | |միջազգային նախատիպի զանգվածին: |
|___________|_____|____|___|___|______________________________________|
|Ժամանակ | T |վայր| s | վ |Վայրկյանը հավասար է ցեզիում-133 ատոմի |
| | |կյան| | |հիմնական վիճակի 2 գերնուրբ |
| | | | | |մակարդակների միջև անցմանը |
| | | | | |համապատասխանող ճառագայթման |
| | | | | |9 192 631 770 պարբերության |
| | | | | |տևողությանը: |
|___________|_____|____|___|___|______________________________________|
|Էլեկտրական | I |ամ- | A | Ա |Ամպերն էլեկտրական հաստատուն հոսանքի |
|հոսանք | |պեր | | |ուժն է, որն անցնելով վակուումում |
|(էլեկտրական| | | | |իրարից 1 մ հեռավորության վրա գտնվող |
|հոսանքի | | | | |իրար զուգահեռ, անվերջ երկար և անվերջ |
|ուժ) | | | | |փոքր շրջանաձև լայնական կտրվածքի 2 |
| | | | | |հաղորդիչներով, առաջ է բերում |
| | | | | |2 10.7 Ն փոխազդեցության ուժ` |
| | | | | |նրանցից յուրաքանչյուրի 1 մ երկարության|
| | | | | |հատվածի վրա: |
|___________|_____|____|___|___|______________________________________|
|Ջերմադինա- | 0 |կել-| K | Կ |Կելվինը հավասար է ջրի եռակի կետի |
|միկական | |վին | | |ջերմադինամիկական ջերմաստիճանի |
|ջերմաստիճան| | | | |1/273,16 մասին: |
|___________|_____|____|___|___|______________________________________|
|Նյութի | N |մոլ |mol|մոլ|Մոլը նյութի այն քանակն է, որը |
|քանակ | | | | |պարունակում է այնքան |
| | | | | |կառուցվածքային տարր, որքան ատոմ է |
| | | | | |պարունակում 0,012 կգ զանգվածով |
| | | | | |ածխածին-12-ը (6,022 10.23 ատոմ): |
|___________|_____|____|___|___|______________________________________|
|Լույսի ուժ | J |կան-|cd |կդ |Կանդելան աղբյուրի տրված ուղղությամբ |
| | |դելա| | |լույսի ուժն է, որն արձակում է |
| | | | | |5,40 10.12 Հց հաճախականությամբ |
| | | | | |միագույն ճառագայթում, որի լույսի |
| | | | | |էներգիական ուժը տվյալ ուղղությամբ |
| | | | | |կազմում է 1/683 Վտ/սռ: |
._____________________________________________________________________.
ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԾԱՆՑՅԱԼ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՇԱԳՐՈՒՄԸ ԿԱԶՄՎԱԾ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՇԱԳՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ
Աղյուսակ N 2
._____________________________________________________________________.
| Մեծությունը | Միավորը |
|____________________|________________________________________________|
|անվանումը |չափայ-|անվանումը | նշագիրը |
| |նու- | |______________|
| |թյունը| |միջազ-|հայերեն|
| | | |գային | |
|_____________|______|_________________________________|______|_______|
|Մակերես |L2 |քառակուսի մետր | m2 | մ2 |
|_____________|______|_________________________________|______|_______|
|Ծավալ, |L3 |խորանարդ մետր | m3 | մ3 |
|տարողություն | | | | |
|_____________|______|_________________________________|______|_______|
|Արագություն |LT-1 |մետր վայրկյանում | m/s | մ/վ |
|_____________|______|_________________________________|______|_______|
|Ալիքային թիվ |L-1 |մետր` մինուս մեկ աստիճան | m-1 | մ-1 |
|_____________|______|_________________________________|______|_______|
|Արագացում |LT-2 |մետր` բաժանած վայրկյան քառակուսի | m/s2 | մ/վ2 |
|_____________|______|_________________________________|______|_______|
|Խտություն |L-3 M |կիլոգրամ` բաժանած մետր խորանարդ |kg/m3 |կգ/մ3 |
|_____________|______|_________________________________|______|_______|
|Տեսակարար |L3 M-1|մետր խորանարդ` բաժանած կիլոգրամ |m3/kg |մ3/կգ |
|ծավալ | | | | |
|_____________|______|_________________________________|______|_______|
|Էլեկտրական |L-2I |ամպեր` բաժանած մետր քառակուսի |A/m2 |Ա/մ2 |
|հոսանքի | | | | |
|խտություն | | | | |
|_____________|______|_________________________________|______|_______|
|Մագնիսական |L-1 I |ամպեր` բաժանած մետր |A/m |Ա/մ |
|դաշտի | | | | |
|լարվածություն| | | | |
|_____________|______|_________________________________|______|_______|
|Մոլային |L-3 N |մոլ` բաժանած մետր խորանարդ |mol/m3|մոլ/մ3 |
|խտություն | | | | |
|_____________|______|_________________________________|______|_______|
|Պայծառություն|L-2 J |կանդելա` բաժանած մետր քառակուսի |cd/m2 |կդ/մ2 |
._____________________________________________________________________.
ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՏՈՒԿ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՆՇԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱԾԱՆՑՅԱԼ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
Աղյուսակ N 3
._____________________________________________________________________.
|Մեծությունը | Միավորը |
|__________________________________|__________________________________|
|անվանումը |չափայնու- |անվա- |նշագիրը |արտահայտու- |
| |թյունը |նումը |___________|թյունը` |
| | | |մի- |հայե- |հիմնական և |
| | | |ջազ-|րեն |ածանցյալ |
| | | |գա- | |միավորներով |
| | | |յին | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Հարթ անկյուն |1 |ռադիան|rad |ռադ |m.m-1 =1 |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Մարմնային անկյուն |1 |ստեռա-|sr |սռ |m2 . m-2 =1 |
| | |դիան | | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Հաճախականություն |T-1 |հերց |Hz | Հց |s-1 |
|______________________|___________|______|____|______|_______________|
|ՈՒժ |LMT-2 |նյու- | N | Ն |m kg s-2 |
| | |տոն | | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Ճնշում |L-1 MT-2 |պասկալ|Pa | Պա |m-1 kg s-2 |
| | | | | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Էներգիա, աշխատանք, |L2 MT-2 |ջոուլ | J | Ջ |m2 kg s-2 |
|ջերմաքանակ | | | | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Հզորություն |L2 MT-3 |վատտ | W | Վտ |m2 kg s-3 |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Էլեկտրական լիցք, |TI |կուլոն| C | Կլ |sA |
|էլեկտրականության քանակ| | | | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Էլեկտրական լարում, |L2 MT-3 I-1|վոլտ | V | Վ |m2 kg s-3 A-1 |
|էլեկտրական պոտենցիալ, | | | | | |
|էլեկտրական | | | | | |
|պոտենցիալների | | | | | |
|տարբերություն, | | | | | |
|էլեկտրաշարժ ուժ | | | | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Էլեկտրաունակություն |L-2 M-1 T4 |ֆարադ | F | Ֆ |m-2 kg-1 s4 A2 |
| |I2 | | | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Էլեկտրական |L2 MT-3 I-2|օհմ | Q | Օմ |m2 kg s-3 A-2 |
|դիմադրություն | | | | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Էլեկտրահաղորդականու- |L-2 M-1 T3 |սիմենս| S | Սմ |m-2 kg-1 s-3 A2|
|թյուն |I2 | | | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Մագնիսական ինդուկցիայի|L2 MT-2 I-1|վեբեր |Wb | Վբ |m2 kg s-2 A-1 |
|հոսք, մագնիսական հոսք | | | | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Մագնիսական հոսքի |MT-2 I-1 |տեսլա | T | Տլ |kg s-2 A-1 |
|խտություն, մագնիսական | | | | | |
|ինդուկցիա | | | | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Ինդուկտիվություն, |L2 MT-2 I-2|հենրի | H | Հն |m2 kg s-2 A-2 |
|փոխինդուկտիվություն | | | | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Ցելսիուսի ջերմաստիճան | (-) |Ցել- | oC | oC |K |
| | |սիուսի| | | |
| | |ջերմաս| | | |
| | |տիճան | | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Լուսային հոսք |J |լյու- |lm | լմ |cd sr |
| | |մեն | | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Լուսավորվածություն |L-2 J |լյուքս|lx | լք |m-2 cd sr |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Ռադիոակտիվ նյութի |T-1 |բեքե- |Bq | Բք |s-1 |
|ակտիվություն | |րել | | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Իոնացնող ճառագայթման |L2 T-2 |գրեյ |Gy | Գր |m2 s-2 |
|կլանված բաժնեչափ | | | | | |
|(դոզա), կերմա | | | | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Իոնացնող ճառագայթման |L2 T-2 |զիվերտ|Sv | Զվ |m2 s-2 |
|համարժեք բաժնեչափ, | | | | | |
|իոնացնող ճառագայթման | | | | | |
|արդյունարար բաժնեչափ | | | | | |
|______________________|___________|______|____|______|_______________|
|Կատալիզատորի |NT-1 |կատալ |kat | կատ |mol . s-1 |
|ակտիվություն | | | | | |
._____________________________________________________________________.
ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԼՈԳԱՐԻԹՄԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
Աղյուսակ N 4
._____________________________________________________________________.
|Մեծությունը անվանումը | Միավորը |
|___________________________|_________________________________________|
| |անվա|նշագիրը |արժեքը |
| |նու-|__________| |
| |մը |մի- |հայե-| |
| | |ջազ-|րեն | |
| | |գա- | | |
| | |յին | | |
|___________________________|____|____|_____|_________________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___________________________|____|____|_____|_________________________|
|1. Հարաբերական մեծություն |միա-| 1 | 1 |1 |
|(մեծության չափազուրկ |վոր | | | |
|հարաբերություն որպես |____|____|_____|_________________________|
|ելակետային ընդունված |տո- |% |% |10(-2) |
|համանուն մեծությանը)` ՕԳԳ, |կոս | | | |
|հարաբերական երկարացում, |____|____|_____|_________________________|
|հարաբերական խտություն, |պրո-|%. |%. |10(-3) |
|դեֆորմացիա, |միլե| | | |
|հարաբերական դիէլեկտրական և |____|____|_____|_________________________|
|մագնիսական |մի- |ppm |մլն |10(-6) |
|թափանցելիություն, բաղադրիչի|լիո-| | (-1)| |
|զանգվածային բաժնեչափ, |նե- | | | |
|մոլային բաժնեչափ և այլն) |րորդ| | | |
| |մաս | | | |
|___________________________|____|____|_____|_________________________|
|2. Լոգարիթմական մեծություն |բել |B | Բ |1B=1 lg(P2/P1), |
|(տվյալ մեծության և որպես | | | |երբ P2 = 10 P1, |
|ելակետային ընդունված | | | |1B=2 lg (F1/F2), |
|համանուն մեծության | | | |երբ F2 = 10 F1, |
|չափազուրկ հարաբերության | | | |որտեղ` P1-ը, P2-ը |
|լոգարիթմը), ձայնային | | | |համանուն էներգիական |
|ճնշման մակարդակ, | | | |մեծություններ են |
|ուժեղացում, թուլացում և | | | |(հզորություն, էներգիա, |
|այլն | | | |էներգիայի խտություն և |
| | | | |այլն) F1-ը, F2-ը համանուն|
| | | | |«ուժային» մեծություններ |
| | | | |են (լարում, հոսանքի ուժ, |
| | | | |դաշտի լարվածություն և |
| | | | |այլն) |
| |____|____|_____|_________________________|
| |դեցի|dB |դԲ |0,1 B |
| |բել | | | |
|___________________________|____|____|_____|_________________________|
|3. Լոգարիթմական մեծություն |ֆոն |phon|ֆոն |1 phon-ը ձայնի |
|(տվյալ մեծության և որպես | | | |ուժգնության այն |
|ելակետային ընդունված | | | |մակարդակն է, որի համար |
|համանուն մեծության | | | |ձայնային ճնշման |
|չափազուրկ հարաբերության | | | |մակարդակն իրեն հավասար |
|լոգարիթմը), ձայնի | | | |ուժգնության 1000 Hz |
|բարձրության մակարդակ | | | |հաճախականությամբ ձայնի |
| | | | |համար հավասար է 1 dB: |
|___________________________|____|____|_____|_________________________|
|4. Լոգարիթմական մեծություն |օկտա| - |օկտ |1 օկտավը հավասար է |
|(տվյալ մեծության և որպես |վա | | |log2 (f2/f1), |
|ելակետային ընդունված | | | |երբ f2/f1=2 |
|համանուն մեծության |____|____|_____|_________________________|
|չափազուրկ հարաբերության |դե- | - |դեկ |1 դեկադը հավասար է |
|լոգարիթմը), հաճախական |կադ | | |lg(f2/f1), |
|տիրույթ | | | |երբ f2/f1=10, |
| | | | |որտեղ f1-ը և f2-ը |
| | | | |հաճախականություններն են: |
|___________________________|____|____|_____|_________________________|
|5. Լոգարիթմական մեծություն |նե- |Np |Նպ |1 Np = 0, 8686...B=8, |
|(տվյալ մեծության և որպես |պեր | | |680 ...dB |
|ելակետային ընդունված | | | | |
|համանուն մեծության | | | | |
|չափազուրկ հարաբերության | | | | |
|լոգարիթմը), բնական լոգարիթմ| | | | |
._____________________________________________________________________.
ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՍՆԱՊԱՏԻԿ ԵՎ ԲԱԺՆԵՄԱՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՆՇԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱԶՄԱՊԱՏԿԻՉՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱԾԱՆՑՆԵՐԸ
Աղյուսակ N 5
._______________________________________________.
|Տասնապատիկ |Նախածանցը|Նախածանցների նշագրերը |
|բազմապատկիչը| |________________________|
| | |միջազգային |հայերեն |
|____________|_________|___________|____________|
| 1 | 2 | 3 | 4 |
|____________|_________|___________|____________|
|10(24) |իոտա | Y | Ի |
|____________|_________|___________|____________|
|10(21) |զետա | Z | Զ |
|____________|_________|___________|____________|
|10(18) |էքսա | E | Է |
|____________|_________|___________|____________|
|10(15) |պետա | P | Պ |
|____________|_________|___________|____________|
|10(12) |տերա | T | Տ |
|____________|_________|___________|____________|
|10(9) |գիգա | G | Գ |
|____________|_________|___________|____________|
|10(6) |մեգա | M | Մ |
|____________|_________|___________|____________|
|10(3) |կիլո | k | կ |
|____________|_________|___________|____________|
|10(2) |հեկտա | h | հ |
|____________|_________|___________|____________|
|10(1) |դեկա |da |դե |
|____________|_________|___________|____________|
|10(-1) |դեցի | d | դ |
|____________|_________|___________|____________|
|10(-2) |սանտի | c | ս |
|____________|_________|___________|____________|
|10(-3) |միլի | m | մ |
|____________|_________|___________|____________|
|10(-6) |միկրո | mu |մկ |
|____________|_________|___________|____________|
|10(-9) |նանո | n | ն |
|____________|_________|___________|____________|
|10(-12) |պիկո | p | պ |
|____________|_________|___________|____________|
|10(-15) |ֆեմտո | f | ֆ |
|____________|_________|___________|____________|
|10(-18) |ատտո | a | ա |
|____________|_________|___________|____________|
|10(-21) |զեպտո | z | զ |
|____________|_________|___________|____________|
|10(-24) |իոկտո | y | ի |
._______________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի սեպտեմբերի 13-ի
N 1181-Ն որոշման
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ, ԳՐԵԼԱՁԵՎԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Ջերմաստիճանի չափման սանդղակներ
ա) Ցելսիուսի սանդղակ
1 oC-ն ջրի եռման կետի (100 oC) և սառույցի հալման կետի (0 oC) ջերմաստիճանների տարբերության 1/100 մասն է.
բ) Կելվինի սանդղակ
Ջերմադինամիկական ջերմաստիճանի չափման միավորը` 1 Կելվինը (1 Կ), սահմանում է հարաբերությունների սանդղակ, որն ունի ֆիզիկապես որոշված զերո: Կելվինի սանդղակի գործնական կիրառման համար օգտագործվում է միջազգային գործնական ջերմաստիճանային սանդղակը` ՄՋՍ-90, որը ճշտվել է 1989 թվականին` Չափի և կշռի միջազգային կոմիտեի որոշմամբ (ՉԿՄԿ).
գ) Ֆարենհայտի սանդղակ
1 oF-ն ջրի եռման կետի (212 oF) և սառույցի հալման կետի (32 oF) ջերմաստիճանների տարբերության 1/180 մասն է:
Սառույցի և անուշադրի խառնուրդի ջերմաստիճանը` 0 oF, մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը` 96 oF: 1 oF=5/9.1 oC:
Ցելսիուսի սանդղակից Կելվինի սանդղակին անցումն իրականացվում է ըստ հետևյալ բանաձևի`
T=t+273,15,
որտեղ`
T-ն ջերմաստիճանն է` ըստ Կելվինի սանդղակի,
t-ն ջերմաստիճանն է` ըստ Ցելսիուսի սանդղակի:
Ֆարենհայտի սանդղակից Ցելսիուսի սանդղակին անցումն իրականացվում է ըստ
հետևյալ բանաձևի`
t=5/9 . (t(F)-32),
որտեղ`
t(F)-ը ջերմաստիճանն է` ըստ Ֆարենհայտի սանդղակի,
t-ն ջերմաստիճանն է` ըստ Ցելսիուսի սանդղակի:
2. Կարծրության չափման սանդղակներ
Նյութերի (մետաղների, պլաստմասսայե իրերի, հանքանյութերի (ապարների), ռետինի և այլնի) կարծրությունը բնութագրվում է կարծրության թվով:
ա) Բրինելի սանդղակ
Սև և գունավոր մետաղների կարծրության չափման սանդղակն է: Կարծրության թիվը` HB, ըստ Բրինելի որոշվում է որոշակի P ուժի և այդ ուժի ազդեցության տակ որոշակի D տրամագծով պողպատե գնդիկով (ծայրակալ ինդենթոր) փորձարկվող նմուշի վրա թողած գնդաձև դրոշմահետքի մակերևույթի մակերեսի հարաբերությամբ, հետևյալ բանաձևով`
______
HB=2P/[պիD(D-\/D2-d2)]
որտեղ`
HB-ն` կարծրության թիվն է,
D-ն` պողպատե գնդիկի տրամագիծը, մմ,
P-ն` փորձարկվող նմուշի վրա ազդող ուժը, Ն,
d-ն` նմուշի մակերեսի վրա գնդիկի արտատիպի տրամագիծը, մմ.
բ) Ռոքվելի սանդղակներ
Ռոքվելի սանդղակները (11 սանդղակ) կիրառվում են մետաղների, պլաստմասսաների կարծրության (HR թիվ) որոշման համար:
Կարծրության` HR թիվը, ըստ Ռոքվելի սանդղակների, որոշվում է ստանդարտ ինդենթորով Po նախնական և P հիմնական բեռնվածքների ազդեցության տակ նմուշի վրա առաջացած դրոշմահետքերի ho և h խորությունների տարբերության գծային ֆունկցիայով:
Մետաղների կարծրության` HR թվի չափումը, ըստ Ռոքվելի A(Po=98,07Ն; P=588,4Ն), B(Po=98,07Ն; P=980,7Ն), C(Po=98,07Ն; P=1471Ն) սանդղակների, կատարվում է ստանդարտացված պայմաններում փորձանմուշի մակերևույթի վրա ստանդարտ ինդենթորով (ծայրակալ), երկու հաջորդաբար կիրառվող բեռնվածքների (Po և P) ներճնշման ազդեցության տակ նմուշի վրա առաջացած դրոշմահետքերի h և ho խորությունների տարբերության գծային ֆունկցիայով:
Որպես ինդենթոր կիրառվում է 1,588 մմ տրամագծով պողպատե կոփված գնդիկ (B սանդղակ), կամ 120o գագաթով ալմաստե կոն (A և C սանդղակներ):
Օրինակ` կարծրության թիվն ըստ Ռոքվելի որոշվում է հետևյալ բանաձևով`
HR(B սանդղակ) = 130 - (h - ho)/c:
HR(A և C սանդղակներ) = 100 - (h-ho)/c,
որտեղ` fc-ն հաստատուն է և հավասար է 0,002 մմ-ի:
Պլաստմասսայի կարծրությունը որոշվում է P(Po=98,07Ն; P=588,4Ն; 12,7+/-0,015 մմ տրամագծով պողպատե գնդիկ ինդենթորով), L(Po=98,07Ն; P=588,4Ն; 6,35+/-0,015 մմ տրամագծով պողպատե գնդիկ ինդենթորով), E(Po=98,07Ն; P=980,7Ն; 3,175+/-0,015 մմ տրամագծով պողպատե գնդիկ ինդենթորով), M (Po=98,07Ն; P=980,7Ն; 6,35 մմ+/-0,015 տրամագծով պողպատե գնդիկ ինդենթորով) սանդղակներով.
գ) Վիքերսի սանդղակ
Մետաղների կարծրության չափումը, ըստ Վիքերսի սանդղակի, կայանում է փորձանմուշի մակերևույթի վրա կանոնավոր քառանիստ ալմաստե բուրգի միջոցով (որի 2 հանդիպակաց նիստերի միջև կազմած անկյունը կազմում է 136o) ներճնշման մեջ:
Կարծրության` HV թիվը, ըստ Վիքերսի սանդղակի, որոշվում է որոշակի ժամանակահատվածում կիրառված ներճնշման P-(9,807-980,7Ն) բեռնվածքի և բուրգաձև դրոշմահետքի մակերևույթի մակերեսի հարաբերությամբ:
Կարծրության թվի հաշվարկման բանաձևն է`
HV=0,189P/d2,
որտեղ` d-ն դրոշմահետքի հիմքի երկու անկյունագծերի միջինն է, մմ.
դ) Մոոսի սանդղակ
Հանքաբանության մեջ ապարների հարաբերական կարծրությունը գնահատվում է Մոոսի 10 բալային սանդղակով խազման մեթոդով, որը հիմնված է այն բանի վրա, թե սանդղակի ապարներից որոնք են հետազոտվող նմուշի վրա թողնում խազ: Մոոսի սանդղակը հիմնվում է հետևյալ ապարների վրա`
.____________________________________.
|Ապար |Կարծրության |
| |թիվը |
|______________________|_____________|
|Տալկ | 1 |
|______________________|_____________|
|Գիպս | 2 |
|______________________|_____________|
|Կալցիտ (կրաքարային | 3 |
|սպաթ) | |
|______________________|_____________|
|Ֆլյուորիտ (ֆտորասպաթ) | 4 |
|______________________|_____________|
|Ապատիտ | 5 |
|______________________|_____________|
|Օրթոկլազ (կալիումային)| 6 |
|դաշտային սպաթ) | |
|______________________|_____________|
|Քվարց | 7 |
|______________________|_____________|
|Տոպազ | 8 |
|______________________|_____________|
|Կորունդ | 9 |
|______________________|_____________|
|Ալմաստ | 10 |
.____________________________________.
3. Երկրաշարժերի սանդղակներ
Երկրաշարժերի ուժգնությունը չափվում է սեյսմիկ 12 բալային սանդղակով, որը հիմնված է դիտարկվող ավերածությունների և այլ հատկանիշների վրա:
._____________________________________________________________________.
|Բալը|Երկրաշարժի| Համառոտ բնութագիրը |
| |անվանումը | |
|____|__________|_____________________________________________________|
| 1 | 2 | 3 |
|____|__________|_____________________________________________________|
| 1 |Աննշմարելի|Հայտնաբերվում է միայն սեյսմաչափիչ գործիքներով: |
|____|__________|_____________________________________________________|
| 2 |Խիստ թույլ|Զգացվում է բացառիկ դեպքերում, հատկապես շենքերի վերին |
| | |հարկերում, լիակատար հանգիստ վիճակում գտնվող մարդկանց |
| | |կողմից: |
|____|__________|_____________________________________________________|
| 3 |Թույլ |Զգացվում է բնակչության փոքրամասնության կողմից` անցնող|
| | |մարդատար մեքենայի առաջացրած թեթև ցնցման ձևով: |
|____|__________|_____________________________________________________|
| 4 |Չափավոր |Շենքից դուրս զգացվում է քչերի կողմից: Շենքի ներսում |
| | |զգացվում և դիտվում է մարդկանց մեծամասնության կողմից`|
| | |հատակների ճռռոցի, կահույքի թրթռոցի, սպասքի, ամանեղենի|
| | |և պատուհանների ապակիների զնգզնգոցի ձևով: Նման է |
| | |խորդուբորդ փողոցով անցնող բեռնատար մեքենայի առաջացրած|
| | |ցնցմանը: |
|____|__________|_____________________________________________________|
| 5 |Բավական |Շենքի թեթևակի ցնցում, կահույքի և կախովի առարկաների |
| |ուժեղ |ճոճում: Բարակ ճեղքեր` ծեփածածկում, ճաքեր` |
| | |պատուհանների ապակիների վրա: Քնած մարդկանցից շատերն |
| | |արթնանում են: |
|____|__________|_____________________________________________________|
| 6 |ՈՒժեղ |Զգում են բոլորը: Պատերից ընկնում են կախված նկարները: |
| | |Թափվում են ծեփի կտորներ, և թեթև վնասվում են |
| | |շենքերը: |
|____|__________|_____________________________________________________|
| 7 |Խիստ ուժեղ|Վատ կառուցված, խարխուլ և հնակառույց տներն զգալի |
| | |վնասվում են: Քարե, բետոնե և երկաթբետոնե սովորական |
| | |շենքերի կրող տարրերում առաջանում են ոչ մեծ ճեղքեր: |
| | |Չեն վնասվում սեյսմակայուն շենքերը և որակով կառուցված|
| | |փայտաշեն տները: Գետերում և լճերում դիտվում են ջրի |
| | |պղտորում և տատանումներ: |
|____|__________|_____________________________________________________|
| 8 |Քայքայիչ |Փլվում են քարե ամուր ցանկապատերը և գործարանային որոշ|
| | |ծխնելույզներ: Ժամանակակից կառուցման (սեյսմակայուն) |
| | |շենքերում առաջանում են զգալի ճեղքեր և չափավոր |
| | |քայքայումներ: Սովորական շենքերում դիտվում են լուրջ |
| | |քայքայվածություններ և մասնակի փլուզումներ: Զառիթափ |
| | |լանջերում և գետնի վրա առաջանում են ճեղքեր: |
| | |Հուշարձանները տեղաշարժվում կամ տապալվում են: |
|____|__________|_____________________________________________________|
| 9 |Ավերիչ |Սեյսմակայուն շենքերում առաջանում են զգալի |
| | |վնասվածքներ: Սովորական շենքերում քայքայվածությունը |
| | |հասնում է մեծ չափերի, դիտվում են մասնակի կամ լրիվ |
| | |փլուզումներ: |
|____|__________|_____________________________________________________|
|10 |Կործանարար|Լավ կառուցված փայտե տները և կամուրջները քայքայվում |
| | |են: Տեղի է ունենում գետնի ձևախախտում: Խզվում են |
| | |ինժեներական (ճարտարագիտական) մայրագծերը: Քայքայվում |
| | |են շենքերն ու հիմքերը, շենքերի մեծ մասը փլուզվում է: |
| | |Գետնի վրա առաջանում են ճեղքեր, թեք լանջերին` |
| | |սողանքներ և փլուզումներ: Վնասվում են ամբարտակներն |
| | |ու ջրաթմբերը, ծռվում են երկաթգծերը, դիտվում է գետերի |
| | |և լճերի ջրերի արտացայտում: |
|____|__________|_____________________________________________________|
|11 |Աղետալի |Գրեթե բոլոր տները փլվում են, կամուրջների հենարանները |
| | |խախտվում են: Ամբարտակներն ու ջրաթմբերը փլվում են: |
| | |Գետնի վրա առաջանում են լայն ճեղքեր` հորիզոնական և |
| | |ուղղաձիգ տեղաշարժերով, թեք լանջերին` մեծածավալ |
| | |սողանքներ և փլուզումներ: |
|____|__________|_____________________________________________________|
|12 |Խիստ |Բոլոր շենքերն ու շինությունները լիակատար փլուզվում |
| |աղետալի |են: Գետնի մակերևույթը խիստ փոխվում է, և առաջանում |
| | |են ալիքներ, հսկայական չափերի են հասնում սողանքներն ու|
| | |փլուզումները: Գետերը փոխում են հոսանքի ուղղությունը, |
| | |առաջանում են ջրվեժներ և լճեր: |
._____________________________________________________________________.
4. Երկրաշարժերի ինտենսիվության սանդղակներ (մագնիտուդ)
Երկրաշարժերի ինտենսիվության սանդղակը հիմնված է առաձգական ալիքների օջախից ճառագայթող էներգիայի որոշման վրա` ըստ սեյսմիկ կայանների դիտարկումների: Մագնիտուդը համեմատական է էներգիայի լոգարիթմին: Երկրաշարժի ինտենսիվության և բալայնության հարաբերակցությունը սահմանելու համար անհրաժեշտ է իմանալ օջախի խորությունը:
5. Քամու ուժի սանդղակ
Քամու արագությունը գնահատվում է 17-բալային համեմատական սանդղակով, որն ընդունվել է միջազգային պայմանագրով (1946 թ.) և ներառում է Բոֆորտի 12-բալային սանդղակը` ավելացրած մրրիկի ուժգնության ևս 5 աստիճան:
._____________________________________________________________________.
|Բալերը`|Արագությունը,|Քամու|Քամու ազդեցության նկարագիրը |
|ըստ |մ/վրկ |բնու-| |
|Բոֆորտի| |թագի-| |
| | |րը | |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 0 |0 - 0.2 |անդոր|Քամու բացարձակ բացակայություն: Ծուխը |
| | |րու- |ծխնելույզից բարձրանում է ուղղաձիգ: |
| | |թյուն| |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 1 |0.3 - 1.5 |խաղաղ|Ծուխը ծխնելույզից բարձրանում է ոչ այնքան |
| | | |ուղղաձիգ: |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 2 |1.6 - 3.3 |թեթև |Օդի շարժումն զգացվում է դեմքով, տերևները |
| | | |շարժվում են: |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 3 |3.4 - 5.4 |թույլ|Տատանվում են տերևներն ու մանր ոստերը, |
| | | |թեթև դրոշները: |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 4 |5.5 - 7.9 |մեղմ |Տատանվում են ծառերի բարակ ճյուղերը: Քամին|
| | | |բարձրացնում է ծուխն ու թղթի կտորները: |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 5 |8.0 - 10.7 |հով |Տատանվում են մեծ ոստերը: Ջրի վրա |
| | | |հայտնվում են ալիքներ: |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 6 |10.8 - 13.8 |ուժեղ|Տատանվում են ծառերի մեծ ճյուղերը: |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 7 |13.9 - 17.1 |ավելի|Ճոճվում են փոքր ծառերի բները: Ծովի վրա |
| | |ուժեղ|բարձրանում են փրփրող ալիքներ: |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 8 |17.2 - 20.7 |շատ |Կոտրվում են ծառերի ճյուղերը: Դժվար է |
| | |ուժեղ|քայլել քամուն հակառակ: |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 9 |20.8 - 24.4 |փոթո-|Փոքր ավերածություններ: Տեղից պոկվում են |
| | |րիկ |ծխնելույզներն ու կղմինդրը: |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 10 |24.5 - 28.4 |ուժեղ|Զգալի ավերածություններ: Ծառերն արմատախիլ |
| | |փոթո-|են արվում: |
| | |րիկ | |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 11 |28.5 - 32.6 |սաս- |Լինում են մեծ ավերածություններ: |
| | |տիկ | |
| | |փոթո-| |
| | |րիկ | |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 12 |32.7 - 36.9 |մրրիկ|Տեղի են ունենում ամայացումներ: |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 13 |37.0 - 41.4 |մրրիկ|Տեղի են ունենում ամայացումներ: |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 14 |41.5 - 46.1 |մրրիկ|Տեղի են ունենում ամայացումներ: |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 15 |46.2 - 51.1 |մրրիկ|Տեղի են ունենում ամայացումներ: |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 16 |51.2 - 55.8 |մրրիկ|Տեղի են ունենում ամայացումներ: |
|_______|_____________|_____|_________________________________________|
| 17 |55.9 և ավելի|մրրիկ|Տեղի են ունենում ամայացումներ: |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2012 թվականի սեպտեմբերի 13-ի
N 1181-Ն որոշման
ԿԱՆՈՆՆԵՐ
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Առևտրում, դասագրքերում, ինչպես նաև պաշտոնական հրատարակություններում մեծությունների արժեքներն արտահայտվում են Չափի և կշռի միջազգային համաժողովի կողմից ընդունված և օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի միավորներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշմամբ կիրառման թույլատրված միավորներով, ինչպես նաև դրանցից կազմվող ածանցյալ միավորներով, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշմամբ թույլատրված բազմապատկիչների ու նախածանցների օգտագործմամբ:
2. Չափման միջոցների ստուգաչափման մեթոդիկաներում պետք է նախատեսել ստուգաչափում` աստիճանավորված սույն որոշմամբ թույլատրված միավորներով:
3. Արտադրանքի տարբեր տեսակներին վերաբերող նորմատիվային, կառուցաբանական (կոնստրուկտորական), տեխնոլոգիական և այլ տեխնիկական փաստաթղթերում կիրառվում են միավորների միջազգային կամ հայերեն նշագրերը: Անկախ այն հանգամանքից, թե չափման միջոցին վերաբերող փաստաթղթերում ինչ նշագրեր են օգտագործված, չափման միջոցների թվատախտակի, սանդղակների և վահանակների վրա կիրառվում են միավորների միջազգային նշագրերը:
4. Թույլատրվում է պաշտոնական հրատարակություններում կիրառել միավորների միջազգային կամ հայերեն նշագրերը: Միևնույն պաշտոնական հրատարակության մեջ (բացառությամբ մեծությունների միավորներին վերաբերող հրատարակությունների) չի թույլատրվում 2 տեսակի նշագրերի միաժամանակյա կիրառում:
Արտահանման ենթակա արտադրանքի, այդ թվում` չափման միջոցի բնութագրերն ու պարամետրերը կարող են արտահայտվել պատվիրատուի կողմից սահմանված մեծությունների միավորներով:
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՇԱԳՐԵՐԸ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Մեծությունների չափայնությունը գրվում է լատիներեն գլխատառերով` ուղիղ տպատառերով:
2. Մեծությունների արժեքները գրելիս կիրառվում են միավորների տառային նշագրերը կամ հատուկ նշաններ (...o, ...' ,...»), ընդ որում, սահմանվում է տառային նշագրերի 2 տեսակ` միջազգային (լատինական կամ հունական տառերով) և հայերեն (հայկական այբուբենի տառերով):
3. Մեծությունների միավորների տառային նշագրերը տպագրվում են ուղիղ տառատեսակով: Միավորների նշագրերում կետը, որպես կրճատման նշան, չի դրվում:
4. Մեծությունների միավորների նշագրերը գրվում են մեծությունների թվային արժեքից հետո մեկ տողի վրա (առանց տողադարձի): Թվային արժեքը, որը թեք գծով կոտորակ է և գրված է միավորի նշագրից առաջ, պետք է գրել փակագծի մեջ: Արժեքի վերջին թվանշանի և միավորի նշագրերի միջև պետք է թողնել բացատ, որը պահպանվում է տվյալ տիպի ու չափի տառատեսակների համար`
ճիշտ է սխալ է
100 kW; 100 կՎտ 100kW; 100կՎտ
80 % 80%
20 oC 20oC
(1/60) s-1 1/60/ s-1
Բացառություն են կազմում հատուկ նշանի տեսքով տողից վերև բարձրացված նշագրերը, որոնց առջև բացատ չի թողնվում`
ճիշտ է սխալ է
20o 20o
5. Մեծության թվային արժեքի մեջ տասնորդական կոտորակի առկայության դեպքում միավորի նշագիրը գրվում է բոլոր թվանշաններից հետո`
ճիշտ է սխալ է
423,06 m; 423,06 մ 423m 0,6; 423 մ, 06
5,758o կամ 5o45,48 կամ 5o4528,8» 5o,758 կամ 5o45,48 կամ 5o4528,8
6. Մեծությունների միավորների արժեքները սահմանային շեղումներով նշելիս` սահմանային շեղումները վերցվում են փակագծերի մեջ, իսկ միավորի նշագիրը դրվում է փակագծից հետո, ինչպես նաև և թվային արժեքից հետո և սահմանային շեղումից հետո`
ճիշտ է սխալ է
(100,0 +/- 0,1) kg; 100,0 +/- 0,1kg; 100,0 +/- 0,1կգ
(100,0 +/- 0,1) կգ 50 +/- 1 g; 50 +/- 1 գ
50 g +/- 1 g; 50 գ +/- 1 գ
Եթե շարադրանքում նշվում են մի շարք թվային արժեքներ, որոնք արտահայտված են մեծության միևնույն միավորով, ապա այդ միավորի նշագիրը դրվում է միայն վերջին թվանշանից հետո (օրինակ` 5,9; 8,5; 10,0; 12,0 մմ), իսկ եթե անհրաժեշտ է նշել մեծության արժեքների տիրույթը, ապա միավորի նշագիրը դրվում է վերջին թվանշանից հետո (օրինակ` 5-ից մինչև 20 կգ):
7. Բանաձևերում մեծությունների միավորների նշանակումները բացատրելիս` թույլատրվում է կիրառել միավորների նշագրերը: Միավորների նշագրերի տեղադրումը նույն տողի վրա, բանաձևի հետ, որը տառերի տեսքով արտահայտում է միավորների միջև կամ դրանց թվային արժեքների միջև կախվածությունը, չի թույլատրվում`
ճիշտ է սխալ է
v=3,6 s/t, v=3,6 s/t կմ/ժ,
որտեղ`
v-ն արագությունն է, կմ/ժ որտեղ`
s-ը ճանապարհն է, մ s-ը` ճանապարհն է, մ
t-ն` ժամանակը, վ t-ն` ժամանակը, վ
8. Արտադրյալի մեջ մտնող միավորների տառային նշագրերն իրարից բաժանվում են կետերով, որպես բազմապատկման նշաններ: Թույլատրվում է արտադրյալի մեջ մտնող միավորների տառային նշագրերն իրարից բաժանել բացատներով, եթե դա չի հանգեցնում թյուրիմացության`
ճիշտ է սխալ է
N . m; Ն.մ Nm, Նմ
A . m2; Ա.մ2 Am2, Ամ2
Pa . s; Պա.վ Pas, Պավ
9. Միավորների տառային նշագրերի հարաբերության դեպքում որպես բաժանման նշան դրվում է հորիզոնական կամ թեք գիծ: Թույլատրվում է դա նշել արտադրյալի տեսքով` աստիճան բարձրացված (դրական կամ բացասական)`
ճիշտ է սխալ է
W.m-2.K-1; Վտ.մ-2.Կ-1 W/m2/K ; Վտ/մ2/Կ
W ; W ; ՎՏ
____ __ __
ՎՏ
m2.K m2 մ2
մ2.Կ
_____ ______
K Կ
10. Թեք գիծը որպես բաժանման նշան օգտագործելու դեպքում միավորների նշագրերը համարիչում և հայտարարում գրվում են նույն տողում, միավորների նշագրերի արտադրյալը հայտարարում վերցվում է փակագծերի մեջ.
ճիշտ է սխալ է
m/s; մ/վ m/s; մ/վ
W/(m.K); Վտ/(մ.Կ) W/m.K; Վտ/մ.Կ
11. Մեծության ածանցյալ միավորը նշելիս, եթե դա բաղկացած է 2 կամ ավելի միավորներից, չի թույլատրվում տառային նշագրերն ու միավորների անվանումները համակցել, այսինքն` գրել միավորներից մեկի նշագիրը, իսկ մյուսի անվանումը`
ճիշտ է սխալ է
80 կմ/ժ 80 կմ/ժամ
80 կիլոմետր ժամում 80 կմ ժամ
12. Թույլատրվում է կիրառել հատուկ նշանների`...o, ...', ...», % և %. համակցումը միավորների նշագրերի հետ, օրինակ` ...0/s:
13. Ժամանակի (րոպե, ժամ, օր), հարթ անկյան (աստիճան, րոպե, վայրկյան), զանգվածի (ատոմային) միավորների անվանումն ու նշագրերը չեն թույլատրվում օգտագործել նախածանցով:
14. Նախածանցը կամ դրա նշագիրը գրվում է միավորի անվանման կամ նշագրի հետ միասին, օրինակ`
ճիշտ է սխալ է
կիլոպասկալ-վայրկյան/մետր Պասկալ-կիլովայրկյան/մետր
kPa. s/m; կՊա . վ/մ Pa.k. s/m; Պա.կ.վ/մ
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում