124.0238.090812
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 08 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12412310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
31 հուլիսի 2012 թվականի N 238-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 51-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավելացված արժեքի հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2011 թվականի փետրվարի 11-ի «Ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» N 51-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը`
հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի
2012 թվականի հուլիսի 31-ի
N 238-Ն հրամանի
«Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի
2011 թվականի փետրվարի 11-ի
N 51-Ն հրամանի
Ձև
___________________________________________
լրացվում է հարկային տեսչության անվանումը
Փաստաթղթի համարը` _______________________________________
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան`
_______________________________________ ._______________________.
հարկ վճարողի անվանումը ._______________________.
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) ՀՎՀՀ
իրեն համարում է ավելացված արժեքի հարկ վճարող
.______________. ._____. ._____.
| | | | |թ.| | | | | | |-ից մինչև օրացուցային տարվա ավարտը:
.______________. ._____. ._____.
օրացուցային տարին ամիսը ամսաթիվը
Տեղյակ եմ, որ ավելացված արժեքի հարկ վճարող եմ համարվելու հայտարարությունում նշված օրվանից մինչև հայտարարության մեջ նշված օրացուցային տարվա ավարտը, բայց ոչ շուտ` հայտարարությունում նշված օրը ներառող եռամսյակի առաջին օրացուցային օրվանից:
._________________________________________________________________.
|Կազմակերպության տնօրեն |_____________________________________ |
| (անհատ ձեռնարկատեր) | ստորագրությունը, անունը, ազգանունը |
|__________________________|______________________________________|
|Հաշվապահ |_____________________________________ |
| | ստորագրությունը, անունը, ազգանունը |
._________________________________________________________________.
Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը,
տարեթիվը __________ ______________________________ 20 թ.
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
Թղթային տարբերակով ներկայացվելու դեպքում հայտարարությունը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հայտարարությունը հաշվառելուց (գրանցելուց) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:»: