124.0228.310712
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 07 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12412304
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
21 հուլիսի 2012 թվականի N 228-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 2034-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի օգոստոսի 16-ի «ԱԱՀ-ի հաշվարկի և ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի ձևերը, դրանց լրացման կարգերը հաստատելու և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 14-ի N 1423-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2034-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումները`
1) հրամանով հաստատված N1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևի 10-րդ կետում «վճարով» բառից առաջ լրացնել «և(կամ) արտոնագրային» բառերը,
2) հրամանով հաստատված N1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի
ա. 12-րդ կետում «հաստատագրված» բառից հետո լրացնել «և(կամ) արտոնագրային» բառերը,
բ. 20-րդ կետը լրացնել 5-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ`
«5) Օրենքի 6.1-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն պետական բյուջե վճարված, իսկ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների դեպքում` հաշվանցված ԱԱՀ-ի գումարները, որոնք ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից հաշվանցվում են, դրանց մարման հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով:»: