Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 674 ՈՐ ...

 

 

040.0643.290512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2012 թվականի N 643-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 674 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 674 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման 1-ին կետից հանել «և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը, իսկ «լիցենզավորող» բառից հետո լրացնել «և թույլտվություններ տրամադրող» բառերով.

2) որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը «լիցենզիաների» բառերից հետո լրացնել «և թույլտվությունների» բառերով.

3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) սույն որոշմանը կից N 3 ձևով` յուրաքանչյուր ամսվա ընթացքում քաղաքաշինության բնագավառում տրամադրված այն լիցենզիաների, դրանց կից ներդիրների, լիցենզիաների վերաձևակերպման, լիցենզիաների կամ ներդիրների գործողության կասեցման և դադարեցման մասին, որոնց համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական տուրքի դրույքաչափը սահմանված է լիցենզիային կից ըստ ոլորտների տրամադրվող յուրաքանչյուր ներդիրի համար: Սույն ենթակետում նշված լիցենզիաների մասով սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տեղեկություններ չեն ներկայացվում:».

i

4) որոշման 3-րդ կետում «ա» և «բ» բառերը փոխարինել «ա», «բ» և «գ» բառերով.

i

5) որոշման 1 ձևը «լիցենզավորող» բառից հետո լրացնել «, թույլտվություն տրամադրող» բառերով, «լիցենզավորված» բառից հետո` «, թույլտվություն ստացած» բառերով, «լիցենզիաների» բառից հետո` «և թույլտվությունների» բառերով, «լիցենզիան» բառից հետո` «կամ թույլտվությունը» բառերով.

i

6) որոշման N 2 ձևը «լիցենզավորող» բառից հետո լրացնել «, թույլտվություն տրամադրող» բառերով, «լիցենզավորված» բառից հետո` «, թույլտվություն ստացած» բառերով, «լիցենզիաների» բառից հետո` «կամ թույլտվությունների» բառերով, «լիցենզիայի վերաձևակերպման» բառերը փոխարինել «լիցենզիայի կամ թույլտվության վերաձևակերպման» բառերով, «լիցենզիայի գրանցված» բառերը` «լիցենզիայի կամ թույլտվության գրանցված» բառերով, «լիցենզիայի գործողության» բառերը` «լիցենզիայի կամ թույլտվության գործողության» բառերով.

7) որոշումը լրացնել N 3 ձևով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի մայիսի 24-ի

N 643-Ն որոշման

 

«Ձև N 3

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

20__ թ. ___________________ ամսվա համար

_______________________________________________________________

        (տեղեկություններ ներկայացնող լիցենզավորող լիազոր մարմնի անվանումը)

                                                   

Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)

Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

 

.__________________________________________________________________________

|NN |Տեղեկություններ լիցենզավորված անձանց|Տեղեկություններ լիցենզիաների    |

|ը/կ|վերաբերյալ                          |վերաբերյալ                      |

|   |                                    |                                |

|___|____________________________________|________________________________|

|   |իրավաբանական  |հարկ     |իրավաբանա- |սերիան|համարը|գործու- |տալու    |

|   |անձի          |վճարողի  |կան անձի   |      |      |նեության|ամսաթիվը,|

|   |անվանումը,    |հաշվառման|գտնվելու   |      |      |տեսակը  |ամիսը,   |

|   |կազմակերպական-|համարը   |(անհատ     |      |      |        |տարեթիվը |

|   |իրավական ձևը, |(ՀՎՀՀ)   |ձեռնարկա-  |      |      |        |         |

|   |ֆիզիկական     |         |տիրոջ      |      |      |        |         |

|   |անձի (անհատ   |         |բնակության)|      |      |        |         |

|   |ձեռնարկատիրոջ)|         |վայրը      |      |      |        |         |

|   |անունը,       |         |           |      |      |        |         |

|   |ազգանունը,    |         |           |      |      |        |         |

|   |սոցիալական    |         |           |      |      |        |         |

|   |ապահովության  |         |           |      |      |        |         |

|   |քարտի համարը  |         |           |      |      |        |         |

|   |(առկայության  |         |           |      |      |        |         |

|   |դեպքում)      |         |           |      |      |        |         |

|___|______________|_________|___________|______|______|________|_________|

| 1 |      2       |    3    |      4    |   5  |   6  |    7   |    8    |

|___|______________|_________|___________|______|______|________|_________|

|   |              |         |           |      |      |        |         |

|___|______________|_________|___________|______|______|________|_________|

|   |              |         |           |      |      |        |         |

.__________________________________________________________________________

_______________________________________________________________________

|Տեղեկություններ ներդիրների|Ներդիրն  |Տեղեկություններ լիցենզիայի      |

|վերաբերյալ                |ստանալու |վերաձևակերպման  մասին           |

|                          |համար    |                                |

|__________________________|պետական  |________________________________|

|համարը|գործու- |տալու     |տուրքի   |որոշման  |լիցենզիայի   |ներդիրի |

|      |նեության|ամսաթիվը, |վճարման  |ամսաթիվը,|գրանցված     |գրանցված|

|      |ոլորտը  |ամիսը,    |ամսաթիվը,|ամիսը,   |փոփոխությունը|փոփոխու-|

|      |        |տարեթիվը  |ամիսը,   |տարեթիվը |             |թյունը  |

|      |        |          |տարեթիվը |         |             |        |

|      |        |          |         |         |             |        |

|      |        |          |         |         |             |        |

|      |        |          |         |         |             |        |

|      |        |          |         |         |             |        |

|      |        |          |         |         |             |        |

|      |        |          |         |         |             |        |

|      |        |          |         |         |             |        |

|      |        |          |         |         |             |        |

|      |        |          |         |         |             |        |

|      |        |          |         |         |             |        |

|______|________|__________|_________|_________|_____________|________|

|  9   |  10    |   11     |    12   |   13    |      14     |   15   |

|______|________|__________|_________|_________|_____________|________|

|      |        |          |         |         |             |        |

|______|________|__________|_________|_________|_____________|________|

|      |        |          |         |         |             |        |

_______________________________________________________________________

___________________________________________________________________.

|Տեղեկություններ լիցենզիայի կամ  |Տեղեկություններ  |Ծանոթագրություն|

|ներդիրի գործողության կասեցման   |լիցենզիայի կամ   |               |

|մասին                           |ներդիրի          |               |

|                                |գործողության     |               |

|                                |դադարեցման մասին |               |

|________________________________|_________________|               |

|կասեցման       |կասեցումը       |դադարեցման մասին |               |

|մասին որոշման  |հանելու մասին   |որոշման ամսաթիվը,|               |

|ամսաթիվ,       |որոշման         |ամիսը, տարեթիվը  |               |

|ամիսը,         |ամսաթիվը, ամիսը,|                 |               |

|տարեթիվը       |տարեթիվը        |                 |               |

|               |                |                 |               |

|               |                |                 |               |

|               |                |                 |               |

|               |                |                 |               |

|               |                |                 |               |

|               |                |                 |               |

|               |                |                 |               |

|               |                |                 |               |

|_______________|________________|_________________|_______________|

|լիցենզիա|ներդիր|լիցենզիա |ներդիր|լիցենզիա |ներդիր |               |

|________|______|_________|______|_________|_______|_______________|

|    16  |  17  |    18   |  19  |    20   |   21  |      22       |

|________|______|_________|______|_________|_______|_______________|

|        |      |         |      |         |       |               |

|________|______|_________|______|_________|_______|_______________|

|        |      |         |      |         |       |               |

___________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.05.2012
N 643-Ն
Որոշում