040.0641.290512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մայիսի 2012 թվականի N 641-Ն
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նույնականացման քարտի համարի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի մայիսի 24-ի
N 641-Ն որոշման
ԿԱՐԳ
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1. Նույնականացման քարտի համարը ձևավորվում է թվային ինը նիշերից:
2. Թվային ինը նիշերից վերջինը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշը ձևավորվում է ISO/IEC 7812-1 ստանդարտի հիման վրա:
3. Նույնականացման քարտերի համարներն սկսվում են 00000001 (ճշգրտող նիշ) և ավարտվում 99999399 (ճշգրտող նիշ) թվանշաններով:
4. 99999400 (ճշգրտող նիշ) - 99999999 (ճշգրտող նիշ) թվանշաններ պարունակող նույնականացման քարտերն օգտագործվում են որպես փորձնական նմուշներ և վավերական չեն: