322.0060.230312
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 03 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32212160
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
5 մարտի 2012 թվականի N 60-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 284-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 06-339-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի բ) ենթակետի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հողամասի, շինությունների հատակագծերի օրինակելի ձևերը և այդ հատակագծերին ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին» N 284-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
Հրամանով հաստատված NN 1, 2, 3 և 4 հավելվածները շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի (կցվում է):
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2006 թվականի օգոստոսի 21-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման և կառուցապատման տրամադրելու պայմանագրերի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 06-339-N հրամանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
2012 թ. մարտի 5-ի
N 60-Ն հրամանի
«Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
2011 թ. հոկտեմբերի 20-ի
N 284-Ն հրամանի
_________________________________________
ԻՐՏԵԿ - հողամասի հատակագիծը չի բերվում
Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
2011 թ. հոկտեմբերի 20-ի
N 284-Ն հրամանի
ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Պատվիրատուի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքների պետական գրանցման դեպքերում, հողամասերի հատակագծերը կազմվում են սույն հրամանով հաստատված հավելված N 1-ի համաձայն:
2. Հողամասերը չափագրվում և հատակագիծը կազմում է քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող անձը, որը իրավունք ունի պատվիրատուից պահանջելու կատարվող աշխատանքներին վերաբերող անհրաժեշտ նյութերը, գործունեությունն իրականացնելու նպատակով, ինչպես նաև պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե)` համակարգից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն հետևյալ կերպ`
1) քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող որակավորված անձի (այսուհետ` որակավորում ունեցող անձի) կողմից պատվիրված յուրաքանչյուր միավոր անշարժ գույքի վերաբերյալ (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի ծավալում տեղակայված անշարժ գույքերի միավորների) անհրաժեշտ ելակետային տվյալները (ՎիՋիԷս-84) WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում (գեոդեզիական հիմնակետերի կոորդինատների, կամ տվյալ համայնքի կադաստրային քարտեզից հատված) (այսուհետ` տվյալներ) ձեռք է բերում առցանց ռեժիմով կամ կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակ համապատասխան դիմում ներկայացնելու և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով սահմանված վճարները կատարելու դեպքում:
2) Կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից դիմումի պատասխանը պատրաստվում և հետ է վերադարձվում սպասարկման գրասենյակ: Սպասարկման գրասենյակում պատրաստված պատասխանը, կոորդինատների համար թղթային տեսքով` կոմիտեի լոգոյով, ստորագրություններով և հաստատված կնիքով (կոմիտեի կողմից տրամադրված տվյալները փոփոխության չենթարկվելու և իսկությունը հաստատելու նպատակով), իսկ քարտեզների/հատակագծերի համար` շեյփ (sհp) կամ դի վի ջի/դի իքս էֆ/դի գը են (dwg/dxf/dgn) ֆորմատներով էլեկտրոնային կրիչներով (խտասկավառակի (CD-ի) վրա), առանց վերաձայնագրման հնարավորության տրվում է դիմումատուին:
3. Որակավորում ունեցող անձը կոմիտեի համակարգից ձեռք բերված տվյալները` չափագրման աշխատանքներն ավարտելուց հետո, տրամադրում է պատվիրատուին:
4. Կատարված աշխատանքները պատվիրատուին տրամադրվում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչներով (շեյփ (sհp), դի վի ջի/դի իքս էֆ/դի գը են (dwg/dxf/dgn) ֆորմատներով):
5. Անշարժ գույքի նկատմամբ գործարք իրականացնելիս անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից դիմումի հետ միասին ներկայացվում է նաև որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագծերը թղթային և էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև կոմիտեից ձեռք բերված տվյալները (խտասկավառակ (CD), տեղեկանքի կրկնօրինակ և այլ):
6. Կախված հողամասերի չափերից, հողամասերի հատակագծերը ներկայացվում են Ա-1, Ա-2, Ա-3 կամ Ա-4 չափսի թղթի վրա, որոնց վրա պետք է արտահայտվեն հետևյալ պարտադիր պահանջները.
1) «Հողամասի հատակագիծ» գլխատառերով նշագրումից ցած նշվում են հողօգտագործողի տվյալները (քաղաքացու անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը):
2) «Հողհատկացման հիմքը» տողը լրացվում է միայն այն դեպքում, եթե առկա է հողամասի նկատմամբ իրավունքների ծագման հիմքը: Նշված դեպքում լրացվում է հողամասի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման օրը, ամիսը, տարեթիվը, համարը: Համայնքային սեփականության հողամասերի տրամադրման ժամանակ հատակագծի վերևի աջ անկյունում կատարվում է նշագրում` «Հաստատում եմ», որը ստորագրվում է հողամասի հատակագիծը հաստատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից, նշվում է վերջինիս ազգանունը, անունը, պաշտոնը և կնքվում է հողամասը տրամադրող մարմնի կնիքով:
3) «Մարզ, համայնք, հասցե» տողում լրացվում է հողամասի գտնվելու վայրը կամ հասցեն:
4) Հատակագծի վերևի հատվածում գծագրվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ձեռք բերված կամ հատկացված հողամասի հատակագիծը: Ինքնակամ զավթած հողամասերը չեն չափագրվում և հողամասի հատակագծում չեն գծագրվում: Եթե նշված հողամասում տեղակայված են շինություններ, դրանք ևս գծագրվում են հողամասի հատակագծում (եթե հատկացված հողամասին կից կա զավթած հողամաս, կամ հատկացված հողամասում կառուցված է ինքնակամ շինություն, որի մի մասը գտնվում է հողամասում, իսկ մյուս մասը կառուցված է զավթած հողամասում, ապա հատկացված հողամասի և ինքնակամ զավթած հողամասի հատման գծերը հատակագծում պատկերվում են կետագծերով): Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ձեռք բերված կամ հատկացված հողամասում գտնվող ինքնակամ կառուցված շինությունները հատակագծում նշագծվում (շտրիխապատվում) են:
5) Հողամասի և շինությունների շրջադարձային (բեկման) կետերը համարակալվում են հողամասի ներքևի ձախ անկյունից սկսած ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ:
6) Հողամասի հատակագիծը գծագրվում է 1:200, 1:500, 1:1000, 1:2000 կամ 1:5000 մասշտաբով` կախված տրամադրվող հողամասի չափից:
7) Հատակագծի ներքին ձախ հատվածում նշվում են`
1. հողամասի մակերեսը` հեկտարով (0.00000 ճշտությամբ).
2. հողամասի կադաստրային ծածկագիրը, եթե այդպիսին կա կամ հրապարակային սակարկության պայմանական ծածկագիրը.
3. հողամասի նպատակային նշանակությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի.
4. հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի.
5. հողամասի նկատմամբ սերվիտուտները և հողօգտագործման սահմանափակումները (դրանց առկայության պարագայում), իսկ հողամասի հատակագծի վրա շտրիխվում է սերվիտուտի գոտին:
8) Հատակագծի ներքևի միջին հատվածում նշվում են հողամասի և շինությունների շրջադարձային (բեկման) կետերի համարները, կոորդինատները (ՎիՋիԷս-84) WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգով, այդ կետերի միջև գծային չափերը և հողամասի սահմանակից հողօգտագործողները կամ օբյեկտները` դրանց վերաբերյալ տվյալների առկայության դեպքում, շինությունների համարները` ըստ հողամասի հատակագծի և անվանումների:
Եթե նշված կետերի քանակը այնպիսին է, որ դրանք հնարավոր չէ տեղադրել սույն կետով նշված հատվածում, ապա համապատասխան տվյալները կարող են զետեղվել թղթի հակառակ երեսին:
Եթե հողամասը ծանրաբեռնված չէ շինություններով, ապա հատակագծի «Շինության» կոորդինատները չեն լրացվում:
7. Բաժանվող գույքի հատակագիծը կազմվում է հետևյալ կերպ` հավելված N 1-ում սահմանված հատակագծում ցույց է տրվում ընդհանուր գույքը, որի վրա նշագծվում (շտրիխապատվում) և ցույց է տրվում բաժանվող մասը:
8. Եթե հողամասի հատակագծի վրա կան տարածքներ, որոնք պատվիրատուին տրամադրվում են օգտագործման, ընդհանուր համատեղ սեփականության, վարձակալության և այլ իրավունքներով, ապա հատակագծի վրա ցույց է տրվում այդ տարածքը և կատարվում է համապատասխան նշում` օգտագործման, ընդհանուր համատեղ սեփականության, վարձակալության և այլ իրավունքով:
9. Եթե գրանցված շինությանը կից կառուցվում է նոր շինություն, կամ հողամասի մեջ կառուցվել է նոր շինություն, ապա պատվիրատուի ցանկությամբ չափագրվում է միայն հողամասը և նոր կառուցված շինությունը:
10. Հողամասի հատակագծի ներքևի մասում լրացվում է որակավորված անձի անուն-ազգանունը, կատարման ամսաթիվը, համապատասխան որակավորման վկայականի համարը, տրման ամսաթիվը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անվանումը, ստորագրվում է և դրվում կնիք:
Հավելված N 3
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
2011 թ. հոկտեմբերի 20-ի
N 284-Ն հրամանի
_____________________________________________
ԻՐՏԵԿ - շինությունների հատակագիծը չի բերվում
Հավելված N 3
(շարունակություն)
Շինությունների բնութագիր
.______________________________________________________________________
|ՀՀ|Նպա- |Գոր- |Հարկ|Հար- |Մակերես|Բարձ|Ծա- |Կա- |Տանիքի նյութը |
| |տակա-|ծառ- | |կայ- |ները |րու-|վալը|ռուց-| |
| |յին |նական| |նու- |(քմ) |թյու|(խմ)|ման | |
| |նշա- |նշա- | |թյուն|_______|նը | |տարե-|___________________|
| |նակու|նակու| | |օրի|ինք|(մ) | |թիվը |թի-|շի-|կըղ- |այլ |
| |թյուն|թյուն| | |նա-|նա-| | | |թեղ|ֆեր|մինդր|նյութ|
| | | | | |կան|կամ| | | | | | | |
| | | | | | | | | | | | | | |
|__|_____|_____|____|_____|___|___|____|____|_____|___|___|_____|_____|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11| 12| 13 | 14 |
|__|_____|_____|____|_____|___|___|____|____|_____|___|___|_____|_____|
|__|_____|_____|____|_____|___|___|____|____|_____|___|___|_____|_____|
|__|_____|_____|____|_____|___|___|____|____|_____|___|___|_____|_____|
|__|_____|_____|____|_____|___|___|____|____|_____|___|___|_____|_____|
|__|_____|_____|____|_____|___|___|____|____|_____|___|___|_____|_____|
.______________________________________________________________________
______________________________________________________________________.
|Ավարտվածության |Պատերի|Միջհարկային|Արտաքին հարդարումն ըստ |
|աստիճանը |շինա- |ծածկի |կողմերի |
| |նյութի|նյութը | |
|__________________|տեսակը|___________|_______________________________|
|անա-|մին-|50-|80%-| |փայտ|երկաթ-|սրբա-|երեսա-|սվա-|ապա- |առանց |
|վարտ|չև |80%|և | | |բետոն |տաշ |պատված|ղած |կեպատ|արտաքին|
| |50% | |ավե-| | | | | | | |հարդար-|
| | | |լի | | | | | | | |ման |
|____|____|___|____|______|____|______|_____|______|____|_____|_______|
| 15 | 16 | 17| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
|____|____|___|____|______|____|______|_____|______|____|_____|_______|
|____|____|___|____|______|____|______|_____|______|____|_____|_______|
|____|____|___|____|______|____|______|_____|______|____|_____|_______|
|____|____|___|____|______|____|______|_____|______|____|_____|_______|
|____|____|___|____|______|____|______|_____|______|____|_____|_______|
______________________________________________________________________.
.____________________________________________________________________.
|Շինության ընդհանուր | Այդ թվում |
|մակերեսը (քմ) |_______________________________________________|
| |Օրինական կառուցված (քմ)|Ինքնակամ կառուցված (քմ)|
|____________________|_______________________|_______________________|
| 27 | 28 | 29 |
|____________________|_______________________|_______________________|
|____________________|_______________________|_______________________|
|____________________|_______________________|_______________________|
.____________________________________________________________________.
Կատարող __________________ ___________________ _________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն) (ամիս, ամսաթիվ)
Որակավորման վկայականի ________________ _______________________
(համարը) (տրման ամիս, ամսաթիվ)
Կ. Տ.
Իրավաբանական
անձի _________________________ ____________ _________________
(պետական գրանցման համարը) (անվանումը) (ստորագրությունը)
Հավելված N 4
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
2011 թ. հոկտեմբերի 20-ի
N 284-Ն հրամանի
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ԵՎ ԲՆՈՒԹԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Շինությունները չափագրվում և շինությունների հատակագծերը կազմում է քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնող համապատասխան որակավորում ունեցող անձը, որը իրավունք ունի պատվիրատուից պահանջելու կատարվող աշխատանքներին վերաբերող անհրաժեշտ նյութերը, գործունեությունն իրականացնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոմիտեի համակարգից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն:
2. Եթե հողամասում նախկինում եղել են շենք, շինություն, իսկ չափագրման պահին քանդված են, ապա չափագրում (հաշվառում) իրականացնող անձը եզրակացություն է տալիս պատվիրատուին շինությունը քանդված (ոչնչացված) լինելու վերաբերյալ, իսկ շինությունը մասնակի քանդված լինելու դեպքում` քանդված մասի վերաբերյալ տալիս է եզրակացություն, իսկ գոյություն ունեցող մասի համար` հատակագիծը:
3. Ինքնակամ կառուցված շինությունները, կոնստրուկտիվ պատերի վրա բացված ինքնակամ դռները, պատուհանները հատակագծում նշագծվում (շտրիխապատվում) են:
4. Բաժանվող գույքի հատակագիծը կազմվում է հետևյալ կերպ` հավելված 3-ում սահմանված հատակագծում ցույց է տրվում ընդհանուր գույքը, որի վրա նշագծվում (շտրիխապատվում) և ցույց է տրվում բաժանվող մասը:
5. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում` շենքերի ծավալից դուրս` բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից ինքնակամ իրականացված կառույցների (պատշգամբ, սենյակ, խոհանոց և այլն) հատակագիծը կազմվում է բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի հատակագծի հետ միասին, որտեղ նշագծվում է (շտրիխապատվում) ինքնակամ կառույցը (շինության հատակագծից բացի առանձին թղթի վրա սխեմատիկ ցույց է տրվում շենքը կցակառույցի հետ միասին, և ցույց է տրվում կցակառույցի հեռավորությունը շենքի անկյուններից):
6. Եթե բազմահարկ շենքի, շինության որևէ հարկում կատարվում է ներքին փոփոխություն, ապա պատվիրատուի ցանկությամբ չափագրվում է միայն տվյալ հարկը:
7. Կախված շինությունների չափերից, շինությունների հատակագծերը ներկայացվում են Ա-1, Ա-2, Ա-3 կամ Ա-4 չափսի թղթի վրա, որոնց վրա պետք է արտահայտվեն հետևյալ պարտադիր պահանջները.
1) Շինությունների հատակագծի (այսուհետ` հատակագիծ) առաջին էջում «Շինությունների հատակագիծ» գլխատառերով նշագրումից ցած նշվում են օգտագործողի տվյալները (քաղաքացու անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը):
2) «Մարզ, համայնք, հասցե» տողում լրացվում է շենք, շինությունների (այսուհետ` շինությունների) գտնվելու վայրը կամ հասցեն:
3) Հատակագծում գծագրվում են հողամասում գտնվող բոլոր շինությունների հատակագծերն ըստ հարկերի` ներքին չափերով: Այն շինությունները, որոնց մի մասը գտնվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված հողամասից դուրս, չափագրվում են միայն հատկացված հողամասում գտնվող շինությունների մասերը (եթե հատկացված հողամասին կից կա զավթած հողամաս կամ կառուցված է ինքնակամ շինություն, որի մի մասը գտնվում է հատկացված հողամասում, իսկ մյուս մասը զավթած հողամասում, ապա հատկացված հողամասի և ինքնակամ զավթած հողամասի հատման գծերը հատակագծում պատկերվում են կետագծերով): Տարածքների ներքին չափագրման ժամանակ նշվում են նաև աստիճանավանդակները և որմնախորշերը:
4) Հատակագծի վերևի մասում գծվում է նկուղային հարկի հատակագիծը, այնուհետև հերթականությամբ դեպի ներքև գծվում են մնացած հարկերը և օժանդակ շինությունները:
5) Գծագրերը կատարվում են թղթի եզրերին սիմետրիկ, ընդ որում գծագրի և թղթի եզրերի միջև թողնվում է 2-3 սմ-ից ոչ պակաս տարածություն:
6) Գծագրերը կատարվում են 1:100 մասշտաբի, մեծ մակերես ունեցող շենքերի, շինությունների համար 1:200 կամ 1:500 մասշտաբի:
7) Հարկի ներքին տարածքները հատակագծի վրա համարակալվում են մուտքի դռնից սկսած ժամացույցի սլաքի ուղղությամբ, յուրաքանչյուր տարածքի կենտրոնում գիծ է գծվում և համարիչում գրվում է հերթական համարը, իսկ հայտարարում տվյալ տարածքի մակերեսը: Չափերը իրենց ներքևի մասով պետք է ուղղված լինեն թղթի ներքևի մասին:
8) Յուրաքանչյուր հարկի գծագրի վրա նշվում են առկա դռների, պատուհանների, բաց պատշգամբի տեղադրությունը: Տարածքների ներքին չափագրման ժամանակ նշվում են նաև աստիճանավանդակները և որմնախորշերը:
9) Յուրաքանչյուր հարկի գծագրին կից գրվում է հարկի անվանումը (նկուղ, կիսանկուղ, 1-ին հարկ և այլն), արտաքին և ներքին բարձրությունները, պատերի և միջնապատերի հաստությունները:
10) Եթե շինության բաժանմունքի համարակալման և մակերեսի չափի կոտորակը չի տեղավորվում տարածքի ներսում, ապա այն սլաքով դուրս է բերվում գծագրից և գրվում է ազատ տեղում, բայց այնպես, որ պարզ լինի, թե որ տարածքին է այն վերաբերում (տես գծագիր N 1):
___________________________
ԻՐՏԵԿ - գծագիրը չի բերվում
11) Եթե շինության մակերեսների մեծ լինելու կամ հարկերի քանակը շատ լինելու պատճառով լրիվ գծագիրը չի տեղավորվում հատակագծի վրա, ապա մնացած հարկերի համար գծագրվում են լրացուցիչ հատակագծեր:
Հատակագծի երկրորդ էջում լրացվում է «Շինությունների բնութագիր» աղյուսակը հետևյալ կերպ.
8. Աղյուսակի առաջին սյունակում լրացվում է շինությունների համարները:
9. 2-րդ սյունակում լրացվում է շինությունների նպատակային նշանակությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Հասարակական և արտադրական նշանակության շինությունների ցանկը հաստատելու մասին» N 1194-Ն որոշմամբ սահմանված կարգի և ՀՀ քաղաքաշինության նախարարի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 1998 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ նպատակային նշանակության շենքերի և շինությունների դասակարգումը» թիվ 108-Կ համատեղ հրամանի:
10. 3-րդ սյունակում լրացվում է շինության գործառնական նշանակությունը (բնակելի տուն, խանութ, արհեստանոց և այլն):
11. 4-րդ սյունակում լրացվում է շինությունների գտնվելու հարկը:
12. 5-րդ սյունակում լրացվում է շինությունների հարկայնությունը:
13. 6-րդ սյունակում լրացվում է համապատասխան հարկի կամ տարածքի օրինական կառուցված շինությունների ներքին մակերեսը` քառակուսի մետրով:
14. 7-րդ սյունակում լրացվում է համապատասխան հարկի կամ տարածքի ինքնակամ կառուցված շինությունների ներքին մակերեսը` քառակուսի մետրով:
15. 8-րդ սյունակում լրացվում է համապատասխան հարկի կամ տարածքի շինությունների ներքին բարձրությունը` մետրով:
16. 9-րդ սյունակում լրացվում է համապատասխան հարկի կամ տարածքի շինությունների ներքին ծավալը` խորանարդ մետրով:
17. 10-րդ սյունակում լրացվում է շինությունների համապատասխան հարկի կառուցման տարեթվերը:
18. 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ սյունակներում «V» տառատեսակով նշվում է շինությունների տանիքի նյութը` համապատասխանաբար թիթեղ, շիֆեր, կղմինդր, այլ նյութ:
19. 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ սյունակներում «V» տառատեսակով նշվում է շինությունների ավարտվածության աստիճանը (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը սահմանելու մասին» թիվ 645-Ն որոշման), որը կիրառվում է բացառապես տվյալ գույքի կադաստրային գնահատության համար:
20. 19-րդ սյունակում լրացվում է պատերի շինանյութի տեսակը (բազալտ, տուֆ, երկաթբետոն և այլն):
21. 20-րդ, 21-րդ սյունակներում «V» տառատեսակով նշվում է շինությունների միջհարկային ծածկի նյութի տեսակը` համապատասխանաբար փայտ, երկաթբետոն:
22. 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ սյունակներում «1, 2, 3, 4» թվերով նշվում է շինությունների արտաքին հարդարումն ըստ կողմերի` համապատասխանաբար սրբատաշ, երեսպատված, սվաղած, ապակեպատ, առանց արտաքին հարդարման:
Շինության ճակատը համարվում է արտաքին հարդարում ունեցող, եթե շինության ճակատամասի ընդհանուր մակերեսի 50 տոկոսից ավելին ունի արտաքին հարդարում:
23. 27-րդ սյունակում լրացվում է բոլոր հարկերի կամ տարածքների շինությունների ընդհանուր ներքին մակերեսը` քառակուսի մետրով:
24. 28-րդ սյունակում լրացվում է բոլոր հարկերի կամ տարածքների օրինական կառուցված շինությունների ընդհանուր ներքին մակերեսը` քառակուսի մետրով:
25. 29-րդ սյունակում լրացվում է բոլոր հարկերի ինքնակամ կառուցված շինությունների ընդհանուր ներքին մակերեսը` քառակուսի մետրով:
33. Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների համար լրացվում է աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ սյունակները:
Պարիսպների համար լրացվում է աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 19-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ սյունակները:
Ծածկերի, բաց պատշգամբների, շվաքարանների, հարթակի, աստիճանավանդակի համար լրացվում են աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ սյունակները:
Մյուս շինությունների համար լրացվում է աղյուսակի բոլոր սյունակները:
Եթե չափագրված շինությունների մեջ կան բաց պատշգամբներ, հարթակներ, ծածկեր, կամ շինության հարկի որևէ մասը տարբերվում է իր միջհարկային ծածկի, տանիքի նյութով, արտաքին պատերի շինանյութի տեսակով, կառուցման տարեթվով, բարձրությամբ, ապա աղյուսակում դրանք լրացվում են առանձին տողերով:
34. Կատարված աշխատանքները պատվիրատուին տրամադրվում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչներով` շինությունների հատակագծերը շեյփ (sհp), դի վի ջի/դի իքս էֆ/դի գը են (dwg/dxf/dgn) ֆորմատներով, իսկ շինության բնութագիրը` էքսել (xls) ֆորմատով, կամ լիազոր մարմնի կողմից տրամադրված ծրագրով:
35. Անշարժ գույքի նկատմամբ գործարք իրականացնելիս անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից դիմումի հետ միասին ներկայացվում է նաև որակավորում ունեցող անձի կողմից կազմված շինությունների հատակագծերը և շինության բնութագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակով:
36. Աղյուսակի ներքևի մասում լրացվում է որակավորված անձի անուն-ազգանունը, կատարման ամսաթիվը, համապատասխան որակավորման վկայականի համարը, տրման ամսաթիվը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անվանումը, ստորագրվում է և դրվում կնիք:»: