Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0048.280212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        02            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60012127

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 փետրվարի 2012 թվականի N 48-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» N 308-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգում (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«3) 2-2 ձևով սահմանված տեղեկատվությունը` կիսամյակային կտրվածքով` մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը:».

i

2) Կարգի N 2 հավելվածի 2-2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2012 թվականի փետրվարի 22-ի

N 48-Ն որոշման

 

«Ձև 2-2

 

_____________________________________________________________

                         (ընկերության անվանումը)

_____________________________________________________________

(վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող կայանի անվանումը և

տեսակը)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

201____ թ. ________________-ից 201 ___ թ. ________________ -ը

(նշել ժամանակաշրջանը)

 

._____________________________________________________________________.

|NN |                           |Չափի |Աճո-  |Հաշվետու  |այդ թվում`   |

|   |                           |միա- |ղական |ժամանա-   |ըստ  ամիսների|

|   |                           |վորը |ընթա- |կաշրջանի  |             |

|   |                           |     |ցիկ   |կտրվածքով |             |

|   |                           |     |տարվա |(կիսամյակ)|             |

|   |                           |     |սկզբից|ընդամենը  |             |

|___|___________________________|_____|______|__________|_____________|

|1  |             2             | 3   |  4   |     5    |6|7|8|9|10|11|

|___|___________________________|_____|______|__________|_|_|_|_|__|__|

|1  |Էլեկտրական էներգիայի       |հազ. |      |          | | | | |  |  |

|   |արտադրությունը             |կՎտժ |      |          | | | | |  |  |

|___|___________________________|_____|______|__________|_|_|_|_|__|__|

|2  |Էլեկտրական էներգիայի       |հազ. |      |          | | | | |  |  |

|   |օգտակար առաքումը (տ.1 -    |կՎտժ |      |          | | | | |  |  |

|   |(տ.3.1 + տ4.1))            |     |      |          | | | | |  |  |

|___|___________________________|_____|______|__________|_|_|_|_|__|__|

|3  |Էլեկտրական էներգիայի ծախսը |     |      |          | | | | |  |  |

|   |սեփական և  տնտեսական       |     |      |          | | | | |  |  |

|   |կարիքների համար`           |     |      |          | | | | |  |  |

|___|___________________________|_____|______|__________|_|_|_|_|__|__|

|3.1|բնեղեն արտահայտությամբ     |հազ. |      |          | | | | |  |  |

|   |                           |կՎտժ |      |          | | | | |  |  |

|___|___________________________|_____|______|__________|_|_|_|_|__|__|

|3.2|տոկոսային արտահայտությամբ  |   % |      |          | | | | |  |  |

|   |((տ.1) -ի նկատմամբ)        |     |      |          | | | | |  |  |

|___|___________________________|_____|______|__________|_|_|_|_|__|__|

| 4 |Էլեկտրական էներգիայի       |     |      |          | | | | |  |  |

|   |տեխնոլոգիական կորուստները  |     |      |          | | | | |  |  |

|   |կայանի տարրերում`          |     |      |          | | | | |  |  |

|___|___________________________|_____|______|__________|_|_|_|_|__|__|

|4.1|բնեղեն արտահայտությամբ     |հազ. |      |          | | | | |  |  |

|   |                           |կՎտժ |      |          | | | | |  |  |

|___|___________________________|_____|______|__________|_|_|_|_|__|__|

|4.2|տոկոսային արտահայտությամբ  |   % |      |          | | | | |  |  |

|   |((տ.1) -ի նկատմամբ)        |     |      |          | | | | |  |  |

|___|___________________________|_____|______|__________|_|_|_|_|__|__|

| 5 |Էլեկտրական էներգիայի       |հազ. |      |          | | | | |  |  |

|   |բաշխման լիցենզիա ունեցող   |կՎտժ |      |          | | | | |  |  |

|   |անձից գնված էլեկտրական     |     |      |          | | | | |  |  |

|   |էներգիայի քանակը, սակագինը |դրամ/|      |          | | | | |  |  |

|   |և  արժեքը, ընդամենը        |կՎտժ |      |          | | | | |  |  |

|   |                           |     |      |          | | | | |  |  |

|   |                           |մլն  |      |          | | | | |  |  |

|   |                           |դրամ |      |          | | | | |  |  |

._____________________________________________________________________.

 

1. Սույն ձևով սահմանված տեղեկատվությունը ներկայացվում է կիսամյակային կտրվածքով` մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը:

 

________________________________________

(ընկերության ղեկավարի ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

__________________________________________

                  (անունը, ազգանունը)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
22.02.2012
N 48-Ն
Որոշում