Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԳՈՐԾՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻ ...

 

 

118.0017.210199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

17 փետրվարի 1999 թվականի թիվ 70

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արժեթղթերի շուկայում բորսայական գործունեությունը կանոնակարգելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 15.12.98թ. «Արժեթղթերի շուկայում բորսայական գործունեության օրինակելի կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 421 հրամանը:

2. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 09.09.98թ. թիվ 310 հրամանով հաստատված (ՀՀ արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում թիվ 20980193 13.10.98թ.) բորսայական գործունեության օրինակելի կանոնակարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

i

ա) Կանոնակարգի 11-րդ կետի բ) ենթակետից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

«Անվանական արժեթղթերը սակարկություններին թույլտվության պայմանները ներառում է նաև անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը և պահպանումը օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մասնագիտացված կազմակերպության միջոցով իրականացնելը»:

i

բ) Կանոնակարգի 21-րդ կետում «II բաժնի 13-րդ կետում» բառերը փոխարինել «II բաժնի 14-րդ կետում» բառերով:

 

Է. ՍԱՆԴՈՅԱՆ

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության

Արդարադատության նախարարության կողմից

«21» 02 1999թ.

Պետական գրանցման թիվ 20990032

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
17.02.1999
N 70
Հրաման