Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

124.3514.130112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        01            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12412014

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 3514-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 2034-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի օգոստոսի 16-ի «ԱԱՀ-ի հաշվարկի և ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի ձևերը, դրանց լրացման կարգերը հաստատելու և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 14-ի N 1423-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2034-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հրամանով հաստատված N 1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևի 18-րդ կետում «Հաշվետու ժամանակաշրջանում ներմուծված` ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգված ապրանքների (օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված)» բառերը փոխարինել «Ներմուծված այն ապրանքների, որոնց մասով օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն առաջանում է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար» բառերով,

2) հրամանով հաստատված N 1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 22-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հաշվարկի 18-րդ կետում` [Ա] վանդակում լրացվում է ներմուծված այն ապրանքների մաքսային արժեքը, որոնց մասով Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասին համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում առաջացել է ԱԱՀ-ի վճարման պարտավորություն, իսկ [Բ] վանդակում` առաջացած ԱԱՀ-ի պարտավորության գումարը:»:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
27.12.2011
N 3514-Ն
Հրաման