040.0066.310112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 2012 թվականի N 66-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 88-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի մասին» N 88-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 2 հավելվածում`
i
ա. «ոստիկանության» բառից հետո հավելվածը լրացնել «(այսուհետ` ոստիկանություն)» բառերով,
բ. երկրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «մուգ կարմիր» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դրոշի եռագույն» բառերով,
գ. երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ոստիկանության խորհրդանիշի հիմնական գույնը ոսկեգույնն է:».
i
2) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. Սահմանել, որ մինչև 2013 թվականի հունվարի 1-ը շարունակում է գործել նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի հունվարի 26-ի
N 66-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2003 թվականի հունվարի 23-ի
N 88-Ն որոշման
__________________________________
ԻՐՏԵԿ -նշանի պատկերը չի բերվում