118.0949.011211
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 12 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11811540
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 949-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1166-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 2-ի «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկը հաստատելու մասին» N 1166-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.
Հրամանով հաստատված «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների» ցանկը լրացնել նոր կետերով հետևյալ բովանդակությամբ.
._________________________________________________________________________.
|35|«Վահարեգ» ՍՊԸ |ՀՀ Լոռու մարզ, |»Գնումների մասին» ՀՀ |19/10/2011 թ.|
| | |ք. Սպիտակ, |օրենքի 5-րդ հոդվածի | |
| | |Թումանյան 14 |2-րդ մասի դ) կետի 3-րդ | |
| | | |ենթակետ | |
|__|________________|_______________|_______________________|_____________|
|36|«Մանուելա» ՍՊԸ |ՀՀ Արարատի |»Գնումների մասին» ՀՀ |31/10/2011 թ.|
| | |մարզ, |օրենքի 5-րդ հոդվածի | |
| | |ք. Արարատ, |2-րդ մասի դ) կետի 3-րդ | |
| | |Կայարանի 4 |ենթակետ | |
._________________________________________________________________________.
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից: