Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 819-Ն ...

 

 

040.1720.121211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2011 թվականի N 1720-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 819-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 819-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի`

i

ա. 4-րդ կետը «լիցենզիա» բառից հետո լրացնել «(այսուհետ` լիցենզիա)» բառերով,

բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Լիցենզիան տրվում է անժամկետ: Լիցենզավորված անձը, կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացում սահմանված կարգով ներգրավվելով, յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար սույն կարգին համապատասխան լիցենզավորող մարմնից ստանում է լիցենզիայի ներդիր:»,

գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«10. Լիցենզիա և ներդիր (ներդիրներ) ստանալու համար հայտատուն առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշման, լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու համար` լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի.

2) ներդիր ստանալու համար` սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը:»,

դ. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

ե. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին, 11.2-րդ և 12.1-ին կետերով.

«11.1. Փաստաթղթերը թղթային եղանակով ներկայացնելիս` հայտատուն պատճենների հետ միաժամանակ ներկայացնում է փաստաթղթերի բնօրինակները, որոնք պատճենների հետ համադրումից հետո անմիջապես վերադարձվում են հայտատուին:

11.2. Փոստով հայտ ներկայացվելու դեպքում լիցենզիան կազմակերպությանը հանձնվում է ներկայացված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո` դրանց նույնական լինելու դեպքում: Փաստաթղթերը նույնական չլինելու դեպքում լիցենզիան կազմակերպությանը չի տրամադրվում, և լիցենզիա տալու մասին լիցենզավորող մարմնի համապատասխան հրամանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեղյալ է ճանաչվում:

12.1. Լիցենզավորման պայմաններին և պահանջներին համապատասխանությունն ուսումնասիրվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա:»,

զ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«14. Լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում`

1) ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը.

2) ավտոտրանսպորտային միջոցի սեփականության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման դեպքում` դրա օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) ավտոտրանսպորտային միջոցի լիցենզավորման կարգին համապատասխանության մասին տեղեկանքը` համաձայն N 4 ձևի:»,

է. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.

i

«14.1. Ներդիրի (ներդիրների) տրամադրման համար սահմանված պարտադիր պահանջներն են`

1) ներկայացված միկրոավտոբուսի տարիքը չպետք է գերազանցի 15 տարին.

2) 17-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսը պետք է ունենա ուղևորների նստեցման և իջեցման համար նախատեսված մեկից ավելի դռներ.

3) ավտոտրանսպորտային միջոցի ուղևորասրահում չպետք է խտացված լինեն նստատեղերը, և չպետք է տեղադրված լինեն տվյալ տրանսպորտային միջոցի համար չնախատեսված նստոցներ:»,

ը. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.2-րդ կետով.

i

«14.2. Լիցենզիա և ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտը մերժվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև, եթե`

1) ներկայացված փաստաթղթերի համաձայն ավտոտրանսպորտային միջոցները չեն համապատասխանում սույն կարգի 14.1-ին կետով սահմանված պայմաններին ու պահանջներին:»,

i

թ. 15-րդ կետից հանել «Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի իրականացման ժամանակ» բառերը, իսկ «լիցենզավորված» բառը փոխարինել «Լիցենզավորված» բառով,

ժ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին կետով.

i

«17.1. Լիցենզիայի և ներդիրների ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի կողմից և կնքվում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն` իր անվանմամբ կլոր կնիքով:»,

i

ժա. 18-րդ կետից հանել «սույն կարգի 14-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն հայտ-պարտավորություն ներկայացնելու, ինչպես նաև» բառերը,

i

ժբ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին և 18.2-րդ կետերով.

«18.1. Լիցենզավորված անձը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշմամբ սահմանված կարգով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ստանալիս, ինչպես նաև կանոնավոր փոխադրումների երթուղու սպասարկման գործում ներգրավված տրանսպորտային միջոցների փոփոխության (համալրման, փոխարինման) դեպքում համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի հիման վրա ճանապարհային ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցներին դեղին հիմնագույնի համարանիշերի տրամադրումից հետո` տրամադրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ և 5 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմնից ստանում համապատասխան թվով ներդիրներ:

18.2. Երթուղային ցանցը կազմավորող մարմնի որոշմամբ կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված կազմակերպության տրանսպորտային միջոցների թվի նվազեցման, փոխարինման, ինչպես նաև երթուղու սպասարկման իրավունքից զրկվելու (հրաժարվելու) կամ սպասարկման ժամկետը լրանալու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը հանձնվում են ճանապարհային ոստիկանություն` համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի վրա տրանսպորտային միջոցներին տրամադրված ներդիրների հանձնման վերաբերյալ լիցենզավորող մարմնի կողմից կատարված և կնիքով վավերացված գրառման հիման վրա:»,

i

ժգ. կարգի NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների,

ժդ. կարգը լրացնել նոր` N 4 ձևով` համաձայն N 3 հավելվածի,

i

ժե. որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված լիցենզիայի ձևում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ» բառերով:

2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզավորող մարմին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանան ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցների համար ներդիրներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի նոյեմբերի 24-ի

N 1720-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու ___________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը,

անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

Գտնվելու վայրը ______________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ

բնակության վայրը)

 

Պետական գրանցման վկայականի համարը ____________________________________

______________________________________________________________________

 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ կազմակերպելու համար:

Կից ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Հայտատու ______________  _____________________ _____________________

                (պաշտոնը)      (անունը, ազգանունը)     (ստորագրությունը)

 

_____ _____________ 20 թ.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի նոյեմբերի 24-ի

N 1720-Ն որոշման

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

ՏԿՈՒ N 00000 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

 

ՆԵՐԴԻՐ N 00000

 

Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,

հայրանունը, ազգանունը ______________________________________________

 

Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ

անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը _______________________________

 

Ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը ____________________________________

 

Ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը ________________________

 

Դեղին հիմնագույնի համարանիշը * _______________________________________

 

Ավտոտրանսպորտային միջոցի նույնացման համարը

VIN __________________________________________________________________

 

Ներդիրը տալու ամսաթիվը _______________________________________________

 

Ներդիրի գործողության ժամկետը _________________________________________

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

աշխատակազմի լիցենզավորման

    գործակալության պետ      ___________________  ___________________

                             (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

* Լրացվում է դեղին համարանիշ ստանալուց հետո:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի նոյեմբերի 24-ի

N 1720-Ն որոշման

 

Ձև N 4

 

ՏԵՂԵԿԱՆՔ ______________________________________________________________-Ի

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,

հայրանունը, ազգանունը)

 

ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Մակնիշը|Հաշվառ-|Թողարկ-|Ինչ      |ՈՒղևորա-   |Նստատեղե-|ՈՒղևոր-  |

|ը/կ|       |ման    |ման    |իրավուն- |սրահում    |րի թիվը  |ների     |

|   |       |համարա-|տարե-  |քով է    |վերասարքա- |(բացառու-|նստեցման |

|   |       |նիշը   |թիվը   |պատկանում|վորումներ  |թյամբ    |և        |

|   |       |       |       |կազմակեր-|(նստատեղերի|վարորդի  |իջեցման  |

|   |       |       |       |պությանը |խտացում,   |նստա-    |համար    |

|   |       |       |       |(սեփակա- |չնախատեսված|տեղի)    |նախատես- |

|   |       |       |       |նության, |նստատեղերի |         |ված      |

|   |       |       |       |օգտագործ-|տեղադրում  |         |դռների   |

|   |       |       |       |ման)     |և  այլն)   |         |թիվը     |

|   |       |       |       |         |իրականացված|         |         |

|   |       |       |       |         |են, թե ոչ  |         |         |

._____________________________________________________________________.

 

Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են: Կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին տեղյակ եմ:

 

Հայտատու ____________________  _____________________

               (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

_____ ________________ 20 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.2011
N 1720-Ն
Որոշում