040.0040.020299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 1999 թվականի թիվ 40
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ԹԻՎ 269 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման փորձնական ծրագրում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության ուսումնական հաստատություն (կրթահամալիր) ընդգրկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 11 հանրակրթական դպրոցը հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 269 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշման թիվ 1 հավելվածի` Աբովյան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկի (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի թիվ 112 որոշման խմբագրությամբ) «թիվ թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 միջնակարգ դպրոցներ» տողից հանել «11» թիվը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 2-ից: