Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ Պ ...

 

 

322.0229.160911

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        09            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32211425

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 229-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 51-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`

 

Հրամայում եմ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2009 թվականի փետրվարի 26-ի «Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 51-Ն հրամանով հաստատված հրահանգի 4-րդ գլխի 2-րդ բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմագրությամբ.

 

«ԲԱԺԻՆ 2

 

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԾԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ) ԾԱԾԿԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒՄԸ (ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ)

 

1. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ` ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄԸ

 

76. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը` թվերի համակցություն է, որը տրվում է անշարժ գույքի միավորին կամ դրա առանձին մասերին և պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ այդ միավորը գոյություն ունի որպես մեկ միասնական տարածական կամ նպատակային նշանակությամբ անբաժանելի ամբողջություն կամ չի փոփոխվել տվյալ միավորի կադաստրային տարածքը կամ ենթատարածքը:

77. Տվյալ կադաստրային ծածկագիրը չի կարող տրվել այլ միավորի, եթե նույնիսկ այդ միավորը դադարեցրել է իր գոյությունը:

78. Կադաստրային ծածկագրման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է կադաստրային տարածքների, ենթատարածքների, կադաստրային թաղամասերի և հողամասերի:

79. Կադաստրային ծածկագիրն ունի հաստատուն և աստիճանական կառուցվածք` բաղկացած հետևյալ խմբերից.

1) թվերի առաջին խումբը կադաստրային տարածքի` մարզի ծածկագիրն է, կազմվում է երկնիշ թվերից և սկսվում է 02-ից, Երևանի քաղաքային համայնքի դեպքում թվերի առաջին խմբին տրվում է 01 ծածկագիրը.

2) թվերի երկրորդ խումբը կադաստրային ենթատարածքի` համայնքի, ծածկագիրն է, կազմվում է եռանիշ թվերից և սկսվում է 001-ից, Երևանի քաղաքային համայնքի դեպքում թվերի երկրորդ խմբին տրվում է վարչական շրջանի ծածկագիրը, որը սկսվում է 001-ից.

3) թվերի երրորդ խումբը կադաստրային թաղամասի ծածկագիրն է, կազմվում է քառանիշ թվերից և սկսվում է 0001-ից.

4) թվերի չորրորդ խումբը հողամասի ծածկագիրն է, կազմվում է քառանիշ թվերից և սկսվում է 0001-ից.

5) թվերի հինգերորդ խումբը` հողամասին ամրակայված շենքերին, շինություններին տրված առանձին կադաստրային ծածկագրերն են, որոնք կազմված են եռանիշ թվերից և սկսվում է 001-ից.

6) թվերի վեցերորդ խումբը` շենքերի, շինությունների մաս հանդիսացող անշարժ գույքի առանձին միավորներին (բնակելի և ոչ բնակելի տարածքներին) տրվող և եռանիշ թվից բաղկացած ծածկագիրն է, որն սկսվում է 001-ից:

80. Կադաստրային ծածկագրման աշխատանքներն իրականացվում են կադաստրային քարտեզների վրա: Կադաստրային տարածքները համապատասխանում են մարզերի վարչական տարածքներին և բաժանվում են առանձին կադաստրային ենթատարածքների:

81. Կադաստրային ենթատարածքները համապատասխանում են համայնքների վարչական տարածքներին, որոնք բաժանվում են առանձին կադաստրային թաղամասերի:

82. Կադաստրային թաղամասերը առանձնացված տարածքներ են, որոնք բնության մեջ սահմանազատվում են փողոցներով, ճանապարհներով, երկաթգծերով, գետերով, ջրանցքներով, բնական լանդշաֆտի կամ բնության մեջ հստակ առանձնացված (այդ թվում հողամասերի) սահմանագծերով:

83. Կադաստրային թաղամասերը բաժանվում են առանձին միավորների (հողամասերի), որոնցից յուրաքանչյուրը ստանում է առանձին ծածկագիր:

84. Տնամերձ հողամասերի վրա շենքերը և շինությունները ծածկագրվում են ըստ իրենց նշանակության, սկզբում ծածկագրվում են անհատական բնակելի տները, այնուհետև օժանդակ կառույցները, այդ թվում նաև պարիսպները:

85. Քաղաքային բազմաբնակարան շենքերով կառուցապատված տարածքներում ծածկագրվում են` սկզբում բազմաբնակարան շենքերը, այնուհետև մյուս շենքերը և շինությունները: Շենքերը և շինությունները ծածկագրվում են սկսած 001 թվից:

86. Բազմաբնակարան շենքերում բնակարանները ծածկագրվում են իրենց հասցեներին համապատասխան` սկսելով 001 թվով` առաջին մուտքի առաջին բնակարանից: Եթե շենքում բնակարաններից բացի կան նաև անշարժ գույքի այլ միավորներ (խանութ, կենցաղսպասարկման օբյեկտ և այլն), ապա դրանք ծածկագրվում են բնակարանների ծածկագրումից հետո հաջորդող ծածկագրմամբ: Օրինակ` Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի 24-րդ թաղամասի 12-րդ հողամասի 2-րդ շենքի 18-րդ բնակարանի ծածկագիրը կունենա հետևյալ տեսքը` 01-003-0024-0012-002-018:

87. Ընդերքի մաս հանդիսացող ստորգետնյա դատարկությունում (խոռոչում) (ստորգետնյա անցումներում, քարանձավներում, թունելներում և այլն) գտնվող անշարժ գույքի միավորների ծածկագրումը կատարվում է վերը նշված սկզբունքով, նոր ստեղծված շերտի մեջ` ընդերքի մաս հանդիսացող առանձին տարածքները համարելով որպես ստորգետնյա կադաստրային թաղամասեր, տալով նրան -Ս001- ծածկագիրը: Օրինակ` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ստորգետնյա անցումում գտնվող տաղավարը կարող է ունենալ հետևյալ ծածկագիրը` 01-006-Ս001-0005-001, որտեղ Ս001-ը ստորգետնյա կադաստրային թաղամասն է, 0005-ը` նրա տարածքում գտնվող համապատասխան հողամասը, իսկ 001-ը` վերջինիս վրա գտնվող շինությունը:

 

2. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄԸ

 

88. Հողամասերի, շենքերի և շինությունների բաժանման կամ միավորման արդյունքում նոր առաջացած անշարժ գույքի միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում կադաստրային քարտեզներում նախկին միավորի ծածկագիրը չեղյալ է համարվում (արխիվացվում է) և նոր առաջացած անշարժ գույքի միավորներին տրվում է կադաստրային քարտեզի տվյալ թաղամասում ծածկագրված միավորների վերջին ծածկագրին հաջորդող հերթական ծածկագիրը:

89. Եթե նոր առաջացած անշարժ գույքի միավորների կադաստրային քարտեզում տեղադրման, նոր ճանապարհների նախագծման և կառուցման կամ բնակավայրի սահմանի փոփոխության հետևանքով առաջանում են նոր կադաստրային թաղամասեր, ապա առաջնահերթ ծածկագրվում են նաև այդ թաղամասերը:

90. Այդ թաղամասերին տրվում է տվյալ տարածքում ծածկագրված կադաստրային թաղամասերի վերջին ծածկագրին հաջորդող հերթական ծածկագիրը, այսինքն` եթե կադաստրային թաղամասը առաջացել է բնակավայրի ներսում կամ նրան կից և համարվում է բնակավայրի տարածք, ապա նրան տրվում է բնակավայրի տարածքում ծածկագրված կադաստրային թաղամասերի ծածկագրին հաջորդող հերթական ծածկագիրը:

91. Եթե նոր կադաստրային թաղամասը առաջացել է այլ կադաստրային թաղամասի որևէ հողամասի մի հատվածի վրա, ապա տվյալ հողամասի ծածկագիրը չեղյալ է համարվում (արխիվացվում է), իսկ մնացած մյուս հատվածին տրվում է նոր ծածկագիր, որը տվյալ թաղամասում ծածկագրված միավորների վերջին ծածկագրին հաջորդող հերթական ծածկագիրը կլինի: Այնուհետև ծածկագրում է իրականացվում նաև նոր առաջացած կադաստրային թաղամասերի համար` նույն սկզբունքով:

 

3. ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ` ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԾԿԱԳՐՈՒՄԸ

 

92. Սեփականության իրավունքի պետական գրանցում ստացած հողամասերից վարձակալվող առանձին հողամասերի ծածկագրման դեպքում գրանցված հողամասի ծածկագրից հետո վարձակալության շերտում վարձակալվող հողամասին տրվում է քառանիշ ծածկագիր, որը սկսվում է 0001-ից:

93. Սեփականության իրավունքի պետական գրանցում ստացած հողամասերից վարձակալվող առանձին հողամասերի ծածկագրումը կատարվում է հետևյալ սկզբունքով.

1) թվերի առաջին խումբը կադաստրային տարածքի` մարզի ծածկագիրն է, կազմվում է երկնիշ թվերից և սկսվում է 01-ից.

2) թվերի երկրորդ խումբը կադաստրային ենթատարածքի` համայնքի ծածկագիրն է, կազմվում է եռանիշ թվերից և սկսվում է 001-ից.

3) թվերի երրորդ խումբը կադաստրային թաղամասի ծածկագիրն է, կազմվում է քառանիշ թվերից և սկսվում է 0001-ից.

4) թվերի չորրորդ խումբը մինչև վարձակալության տրամադրելը ամբողջական հողամասին տրված ծածկագիրն է, կազմվում է քառանիշ թվերից և սկսվում է 0001-ից.

5) թվերի հինգերորդ խումբը վարձակալված հողամասի ծածկագիրն է, կազմվում է քառանիշ թվերից և սկսվում է 0001-ից.

6) թվերի վեցերորդ խումբը հողամասին ամրակայված շենքերի, շինությունների առանձին կադաստրային ծածկագիրն է, կազմվում է եռանիշ թվերից և սկսվում է 001-ից.

7) թվերի յոթերորդ խումբը շենքերի, շինությունների մաս հանդիսացող անշարժ գույքի առանձին միավորների (բնակելի և ոչ բնակելի տարածքների) ծածկագիրն է, կազմվում է եռանիշ թվերից և սկսվում է 001-ից:

Օրինակ` Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի 24-րդ թաղամասի 12-րդ հողամասի ավտոտնակների համար վարձակալված հողամասի ծածկագիրը կունենա հետևյալ տեսքը` 01-003-0024-0012-0018, իսկ շինության ծածկագիրը կլինի` 01-003-0024-0012-0018-001: Իսկ նույն վարչական շրջանի ստորգետնյա անցումում գտնվող վարձակալվող անշարժ գույքի ծածկագիրը կունենա հետևյալ տեսքը` 01-006-Ս001-0005-0002- 001:

 

3.1. ԳԾԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄԸ

 

94. Գծային ինժեներական ենթակառուցվածքների, այդ թվում` ստորգետնյա, վերգետնյա և օդային էլեկտրահաղորդման, կապի, ջրարբիացման, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման, ոռոգման համակարգերի, գազատարների, երկաթգծերի և ճանապարհային ցանցերի (անկախ սեփականության իրավունքի սուբյեկտներից, այդ թվում` օրենքով սահմանված անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտների) նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման դեպքում կադաստրային ծածկագրումը կատարվում է հետևյալ սկզբունքով.

1) Այն դեպքում, երբ գծային ինժեներական ենթակառուցվածքը (փողոց, երկաթուղի, ջրանցք, դրենաժ և այլն) ունի հատկացված հողամաս, կադաստրային ծածկագրման դեպքում այդ հողամասն ամբողջությամբ դիտարկվում է որպես առանձին կադաստրային թաղամաս և հողամասին տրվում է կադաստրային ծածկագիր սույն հրահանգի 79-ը կետի դրույթներին համապատասխան:

Օրինակ` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սուրենավան համայնքում գտնվող ջրանցքի ծածկագիրը կարող է ունենալ հետևյալ տեսքը` 03-086-0317-0001:

2) Այն դեպքում, երբ գծային ինժեներական ենթակառուցվածքը չունի հատկացված հողամաս, գույքային իրավունքների պետական գրանցման դեպքում կադաստրային ծածկագրումը կատարվում է հետևյալ սկզբունքով.

ա. թվերի առաջին խումբը կադաստրային տարածքի` մարզի ծածկագիրն է, կազմվում է երկնիշ թվերից և սկսվում է 01-ից.

բ. թվերի երկրորդ խումբը կադաստրային ենթատարածքի` համայնքի, ծածկագիրն է, կազմվում է եռանիշ թվերից և սկսվում է 001-ից.

գ. թվերի երրորդ խումբը գծային ինժեներական ենթակառուցվածքի ծածկագիրն է իր ճյուղավորումներով, կազմվում է քառանիշ թվերից և սկսվում է` 9001-ից:

Օրինակ` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գոռավան համայնքով անցնող մայրուղային գազատարի ծածկագիրը կունենա հետևյալ տեսքը` 03-031-9001:

Այն գծային ենթակառուցվածքները, որոնք ունեն հողային տարածք (երկաթգիծ, ավտոճանապարհ, ջրանցք և այլն), ծածկագրվում են կադաստրային թաղամասերի հերթական ծածկագրով, օրինակ` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագետ համայնքով անցնող մայրուղային երկաթգծի ծածկագիրը կունենա հետևյալ տեսքը` 03-031-0032:

 

3.2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ` ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԾԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒՄԸ (ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄԸ)

 

95. Իրավունքների առաջին պետական գրանցման նպատակով իրականացված կադաստրային քարտեզագրման աշխատանքների արդյունքում` համարակալվում են (տրվում է պայմանական ծածկագիր) քարտեզագրված անշարժ գույքի բոլոր միավորները` հողամասերը, շենքերը, շինությունները, գծային ինժեներական ենթակառուցվածքները և այլն: Աշխատանքների իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 17-ի «ՀՀ անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը հաստատելու մասին» թիվ 91 որոշման պահանջներին համապատասխան անշարժ գույքի բոլոր միավորներին տրվում են հաշվառման հերթական համարներ (պայմանական ծածկագրեր)` անկախ սեփականության ձևից:

96. Համարակալման (պայմանական ծածկագրման) համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Տեղեկատվական կենտրոն» ստորաբաժանումից Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 155 որոշման համաձայն ձեռք բերված քարտեզագրվող տարածքի տվյալ ժամանակի հեթապահ կադաստրային քարտեզի ծածկագրերը:

97. Նոր քարտեզագրված անշարժ գույքի միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման դեպքում կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումում անշարժ գույքի միավորի հաշվառման համարները (պայմանական ծածկագրերը) մեխանիկորեն վերածվում են գրանցվող անշարժ գույքի միավորների կադաստրային ծածկագրերի:»:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
25.08.2011
N 229-Ն
Հրաման